1230 օգոստոսի 13 - 17 – Երզնկայի ճ-մ
Ջելալ-էդ-Դինի գլխավորությամբ Խարբերդից առաջխաղացած Խորեզեմի սուլթանության (100.000), Տուղրիլ-Շահի (մոտ 5.000) և Տրապիզոնի կայսրության (մոտ 1.000) միացյալ բանակը սկսեց մոտենալ քաղաքին, որին սկսեց մոտենալ նաև Քեյ-Կուվատի ու ալ-Աշրաֆի գլխավորած Իկոնայի (մոտ 60.000, որից 20.000 հեծյալ) և Էյուբյանների (40.000, այդ թվում 5.000 հեծյալ) սուլթանությունների, Արտուխյանների էմիրության (մոտ 5.000), Անտիոքի դքսության (մոտ 1.000), ինչպես նաև Կիլիկիայի թագավորության (1.000) միացյալ բանակը:
I փուլ – Օգոստոսի 13-ին Յասի-Չամանի մոտ Խորեզեմի սուլթանության բանակի առաջապահը (700 հեծյալ) հաղթեց Իկոնայի սուլթանության բանակի առաջապահին (3.000 հեծյալ), որից հետո զբաղեցրեց տեղանքի վրա գերիշխող բարձունքները: II փուլ – Օգոստոսի 14-ին Յասի-Չամանի մոտ Խորեզեմի սուլթանության բանակի համալրված առաջապահը (2.000 հեծյալ) հաղթեց Իկոնայի սուլթանության բանակի առաջապահին (4.000 հեծյալ)՝ շարունակելով պաշտպանել եց տեղանքի վրա գերիշխող բարձունքները: III փուլ – Օգոստոսի 15-ին Խորեզեմի սուլթանության բանակի առաջապահին մոտեցավ Իկոնայի և Էյուբյանների սուլթանությունների, Արտուխյանների էմիրության, Անտիոքի դքսության, ինչպես նաև Կիլիկիայի թագավորության միացյալ բանակի ուժերի կողմից համալրված առաջապահ ջոկատը (10.000 հեծյալ), որին ի վերջո հաջողվեց հետ շպրտեց հակառակորդի առաջապահին և զբաղեցնել տեղանքի վրա գերիշխող բարձունքները: Օգոստոսի լույս 16-ի գիշերվա վերջի վիճակով իրենց հիմնական կազմով տեղ հասան ու ճամբարեցին նաև Իկոնայի և Էյուբյանների սուլթանությունների, Արտուխյանների էմիրության, Անտիոքի դքսության, ինչպես նաև Կիլիկիայի թագավորության միացյալ բանակի հիմնական ուժերը: IV փուլ – Օգոստոսի 16-ի լուսաբացին կողմերը մարտակարգ ընդունեցին, որից հետո համառ մարտ բռկվեց: Արդյունքում արդեն երեկոյան Խորեզեմի սուլթանության, Տուղրիլ-Շահի և Տրապիզոնի կայսրության միացյալ բանակը սկսեց նահանջել, սակայն Ջալալ-էդ-Դինը մարտի նետեց պահեստազորը և, դադարեցրնելով նահանջը, վերականգնեց կորսված դիրքերը, որից հետո վրա հասած մութն ընդհատեց ճակատամարտը: IV փուլ – Օգոստոսի 17-ի լուսաբացին կողմերը կրկին մարտակարգ ընդունեցին, ընդ որում Իկոնայի և Էյուբյանների սուլթանությունների, Արտուխյանների էմիրության, Անտիոքի դքսության, ինչպես նաև Կիլիկիայի թագավորության միացյալ բանակի զորաշարքի երրորդ գծում տեղավորվեց հեծելազորը, երկրորդ գծում տեղաբաշխվեցին վահանակիրների պաշտպանության տակ գործող արբալետակիրները, իսկ առաջին գծում` կրակե անոթներ նետող նետողական մեքենաները: Գրեթե անմիջապես էլ կրականետ բաբանները և արբալետակիրները հզոր հարված հասցրեցին իր հերթին մարտակարգ ընդունած հակառակորդին` զգալի կորուստներ պատճառելով հակառակորդի բանակի ռազմիկներին ու խուճապի մատնելով նրանց: IV փուլ – Խորեզեմի սուլթանության, Տուղրիլ-Շահի և Տրապիզոնի կայսրության միացյալ բանակի աջ թևը անցավ հարձակման և համառ մարտից հետո ստիպեց հակառակորդի բանակի ձախ թևին նահանջել: V փուլ – Իկոնայի և Էյուբյանների սուլթանությունների, Արտուխյանների էմիրության, Անտիոքի դքսության, ինչպես նաև Կիլիկիայի թագավորության միացյալ բանակը մարտի մեջ մտցրեց նոր ուժեր ու հետ շպրտեց հակառակորդի բանակին: VI փուլ – Իկոնայի և Էյուբյանների սուլթանությունների, Արտուխյանների էմիրության, Անտիոքի դքսության, ինչպես նաև Կիլիկիայի թագավորության միացյալ բանակը անցավ հարձակման ու փախուստի մատնեց հակառակորդի բանակի աջ թևին: VII փուլ – Իկոնայի և Էյուբյանների սուլթանությունների, Արտուխյանների էմիրության, Անտիոքի դքսության, ինչպես նաև Կիլիկիայի թագավորության միացյալ բանակը ողջ ճակատով անցավ հարձակման ու ջախջախեց և փախուստի մատնեց հակառակորդի բանակին: VIII փուլ – Իկոնայի և Էյուբյանների սուլթանությունների, Արտուխյանների էմիրության, Անտիոքի դքսության, ինչպես նաև Կիլիկիայի թագավորության միացյալ բանակը հետապնդեց հակառակորդի բանակին ու ծանր կորուստներ պատճառեց վերջինիս:
Հայերը կորցրին մոտ 200, դաշնակիցը` մոտ 20.000, թշնամին` մոտ 50.000 զինվոր: Տուղրիլ-Շահը գերվեց և սպանվեց, իսկ Խորեզեմի սուլթանության բանակի մնացորդները Ջելալ-էդ-Դինի գլխավորությամբ կենտրոնացան սկզբում Խլաթի շրջակայքում, որից հետո նահանջեցին Թավրիզ:
_________________ Приходите в мой дом...
|