Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 1 из 6   [ Сообщений: 81 ]
На страницу 1, 2, 3, 4, 5, 6  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Семейное древо: Откуда мы пришли...
СообщениеДобавлено: 06 июл 2021, 22:52 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
В этой теме давайте поговорим про наших предков. Начну я, поскольку так уж повелось, что именно мне доверили ведение родового древа нашего рода.

Ниже будет изложена дошедшая до меня рассказ одного из стариков нашего рода, который передал бумаге уже в далеком 1962 году. Все изложена на 12 страничной тетрадке, которая дошла до меня в начале 2000-их в сильно изношенном виде. Ниже дается буквальная перепись тетради "дяди Ерванд".

Գլուխ 1
Երվանդ պապի մատյանը


Սույն գլխում տրվում է Երվանդ պապի կազմած տոհմածառի բառացի բովանդակությունը:
«Էրզրում քաղաքից մեր Չարչօղլյանների ծագումը 234 տարի առաջ: Գրեցի 1962 թ. մարտի 23-ին, իմ` Երվանդ պապի, ծնված օրը (1881 թ. մարտի 23), որ մինչ այս օր 81 տարեկան եմ:
Սիրելի և հարազատ Չարչօղլյաններ, այս 12 էջանոց տետրակը լրացնում եմ, քանի որ մեր ազգի ազգի ծագումը շատերիտ հայտնի չէ, մանավանդ երիտասարդությանը, թե մեր պապերը ով են եղել, և ով է եղել Չարչին: Ես պարտ համարեցի ինձ վրա վերցնել այս պարտականությունը և այս գրվածքով իմաց տալ իմ հարազատ Չարչօղլյաններին, ինչպես որ ես զգամ իմ ազգը, նույնպես էլ երիտասարդները: Շնորհիվ Ղումրի Շաքար տատի, որ իմ Գրիգոր պապի մայրն էր (101 տարեկան հասակում մահացավ), իմացել եմ, որ մենք ունեցել ենք մի քանի պապեր, որոնց մասին գրում եմ: Ղումրի Շաքար տատիկը շատ իշխանասեր մի պառավ էր, հավաքում էր էր իր երեխաներին իր շուրջը, պատմում հեքիաթներ, առակներ, իր անցյալը, թե ինչպես է Օհանես պապի հետ ամուսնացել և շատ նման տեսակ խոսքերով իր երեխաներին զբաղեցնում էր: Մեզ միրգ էր տալիս, կաղին, քիշմիշ, կակալ, փինրլի շաքար և այլն. այս բոլորը ինքը չէր ուտում, այլ տալիս էր երեխաներին:
Երեխաների մեջ ամենամեծը ես էի, 11 տարեկան և ամենից շատ ինձ էր սիրում և ես նրան միշտ լսում էի: Պատմում էր, որ 18 տարեկան հասակում ամուսնացել է, 20 տարեկան հասակում առաջին որդին ծնվել է` Մաթևոսը, երկրորդը` Մանուկը, Հռիփսիմեն, Սոնան, Գալուստը և Գրիգորը, որը ծնվել է 1828 թվականին, սրանից 134 տարի առաջ, (գրված է ռուսերեն – Մ. Հ.) Իմպերատոր Նիկոլայ Պավլովիչ պերվիի ժամանակ: Այդ ժամանակ (գրված է ռուսերեն – Մ. Հ.) Գրաֆ Պասկեվիչը վերցրել էր Էրզրումը, Ղարսը: Հենց նույն թվին մեր Օհանես պապը, իր եղբայրների` Մկրտիչի ու Մովսեսի ու նրանց ընտանիքների հետ գաղթել են դեպի Արևելյան Հայաստան: Գյումրի քաղաքում հնարավորություն չեն ունեցել մնալու, և գնացել են ու ապրել Դարբանդ գյուղում: Գրիգոր պապիս տերտերը կնքել է անասունների մսուրում, դրել թասը և այնտեղ կնքել և անվանել Գրիգոր: Դա արդեն փաստ է, որ 1962 թվից մինչև 1828 թիվը անցել է 134 տարի: Մկրտիչը, Օհանեսը և Մովսեսը գյուղում պարապելիս են եղել նալբանդի արհեստով: Դարբանդ գյուղում երկար մնալուց հետո Օհանեսը և Մկրտիչը երկու առանձին տներ են վարձել քաղաքում և գյուղից տեղափոխվել քաղաք, իսկ Մովսես մնացել է իր գերդաստանով Դարբանդում, ուր մինչև օրս էլ ապրում են. մենք այդ Չարչօղլյաններին ասում ենք Մոսոամոնք:
Մովսես պապից ծնվել են Ստեփանը, Հակոբը, Սևակը, Անազատը: Ստեփանից ծնվել են Օհանեսը, Մկրտիչը, Մեխակը, Վանոն, Կարոն, Զարունը, Շուշանիկը: Մեխակից և նրա կին Մարիյաից ծնվել է Աղասին, Շուշանիկը և Աստղիկը: Մեխակից ծնվել է Միսակը:
Հակոբից ծնվել են Արտաշը, Երվանդը, Աշոն:
Սևակից ծնվել են Արտուշը, Սաթենիկը: Արտուշից և նրա կին Ռոզայից ծնվել են` Թոբիկը, Ալբերտը և Էդիկը:
Հիմա գրում եմ Մկրտիչ պապից ծնվածները:
Մկրտիչ պապից ծնվել է Մելքոնը, Կարապետը:
Մելքոնից ծնվել է Միքայելը, Արշակը և Մկրտիչը, Փիփրոնը և Եղիսաբեթը: Միքայելից և Մարգարիտից ծնվել է Օհանեսը, մանուկ Գրիշան և (տեքստը անհասկանալի է – Մ.Հ.) ծնվել է մեր Հ (երեվի՞՞՞ – Մ.Հ.) սչակա-օր Լաուրիատ Կարնափսոս գնա: Արշակից և Սոնիայից ծնվել է Արտաշը, Սաթենիկը և Ամալիան: Մկրտիչից և Կատայաից ծնվել է Գևորգը, Շողակաթը, Գայանեն: Գևորգից ծնվել է Մելքոնը, Մկրտիչը, Մելքոնից և Նազիկից ծնվել է… (էջը բացակայում է – Մ.Հ.):
… հիմա գրում եմ մեր ամենամեծ պապի ով լինելը:
Մելքոն պապը 234 տարի առաջ ծնված էր: Դա պետք է ապացուցել, թե ես այս թիվը որտեղից եմ վերցրել: Ղումրի Շաքարը մահացել է 101 տարեկան հասակում, ես 11 տարեկան էի, այսինքն 1962 թվականից 70 տարի առաջ, և եթե Ղումրի շաքարը մինչև օրս կենդանի լիներ, կլիներ 171 տարեկան: Ղումրի Շաքարի ամուսինը, Օհանես պապը, մեծ էր իր կնոջից 9 տարով, ուրեմն Օհանես պապը մինչև այսօր կլիներ 180 տարեկան: Օհանեսի հայրը` Գասպարը 27 տարի մեծ էր իր որդուց, ուրեմն Գասպար պապը ներկայումս կլիներ 207 տարեկան: Մելքոն պապը մեծ էր իր որդի Գասպարից էլի 27 տարի և Մելքոն պապը մինչև ներկայիս 1962 թվականը հասնում է 234 տարեկանի:
Մեր Մելքոն պապը և նրա որդի Գասպարը ունեցել են 7 հատ ձի և 7 հատ ջորի: Այս 14 անասունով աշխատել են, տարեկան 2-3 անգամ եկել են Թիֆլիս, գնել են (գրված է ռուսերեն – Մ. Հ.) մանուֆակտորնիի տովար, բարձել այդ 14 անասունին և վերադարձել Էրզրում և սկսել այդ ապրանքը ծախել: Տաճիկները Մելքոն պապին անվանել են Չարչի, իսկ նրա որդի Գասպարին` Չարչօղլի, այսինքն չարչու տղա: Ահա թե որտեղից է առաջացել մեր սիրելի Չարչօղլյանների ազգանունը, որի նախահոր` Մելքոնի պապի ծննդյան օրից անցել է 234 տարի:
Սիրելի Չարչօղլյան, այս տետրակում չեմ կարող գրել բոլորի անունները: Ես կարող եմ գրել միայն իմ Օհանես պապի և իր կնոջ` Ղումրի Շաքարից սկսած: Իմ Գրիգոր պապը ծնվել է վերոհիշյալ ծնողներից:
Հիմա գրում եմ.
Մելքոն պապից ծնվել է Գասպարը, նրանից Օհանեսը, նրանից և Ղումրի Շաքարից` Մաթևոսը, Մանուկը, Հռիփսիմեն, Սոնան, Գալուստը և Գրիգորը, որը իմ պապն էր և որ մինչ օրս տարիքը` 1962, լրանում է 134 տարի: Գրիգոր պապից և Մարիամ տատից ծնվել է Հաճի պապը, Օհանեսը, Եկոսը, Ենովքը, Աքապին, Տիրունը:
Հաճի պապից և Զարղալամից ծնվել է Միսակը, Երվանդը, Հայկանուշը, Նվարդը, Սերգոն:
Երվանդից և Մարիա խանումից ծնվել են Հրաչը, Գուրգենը, Աշխենը, Սուրենը: Գուրգենից և Նատալից ծնվել է Սվետլանան: Աշխիկից ծնվել է Ռուբիկը, նրանից և Լալայից` Սերոժը: Սուրենից ծնվել է Մայիչկեն և Ֆիրիչկեն:
Օհանեսից (Գրիգորի որդի) և Թագունից ծնվել է Մկրտիչը, և Արևհատը: Մկրտիչից և Ամալիայից ծնվել են Ռուբիկը, Սերոժը և Լյովան: Սերոժից ծնվել են Արտաշը և Մուկուչը, Ռուբիկից` Գրիգորը, որն իմ պապի անունն է:
Եկոսից և Շողակաթից ծնվել է Սաթենիկը, Հեղուշը, Վարսոն, Հրանուշը:
Ենովքից և Փառանձեմից ծնվել են Մնացականը, Մարտինը, Աղասին, Վարդգեսը, Սիրուշը, Վարդուշը: Մնացականից և Գոհարիկից ծնվել է Ռաֆիկը, որից և Ռոզայից էլ Գոհարչիկը: Մարտինից և Մարուսից ծնվել են Սուրիկը, Գարիկը, Լիաննան: Աղասուց և Լուսիայից ծնվել են Թոբիկը և Աշոտիկը: Վարդգեսից և Ամալիայից ծնվել են Վահագը, Լյովան, Ժորան, որ Չարչողլյան է:
Հիմա գրում եմ մեր պապերի տարիները, մինչև 1962 թիվը:
Մելքոն պապը՝ 234 տարեկան է, (թաղված է Էրզրումում)
Գասպար պապը` 207, (թաղված է Էրզրումում)
Օհանես պապը` 180, (թաղված է Գյումրիում)
Գրիգոր պապը` 134, (թաղված է Գյումրիում)
Հաճի պապ` 106,
Ես` Երվանդ պապ` 81:
Սիրելի ազգականներ, Մկրտիչ պապը, Օհանես պապը և Մովսես պապը, որ գաղթել են Էրզրումից, շատ նեղություններ են քաշել, չքավոր մարդ են եղել: Լավ է, որ մի արհեստ են ձեռք բերել` Նալբանդություն, և այդ արհեստով կարողացել են իրենց գոյությունը պաշտպանել: Շատ աշխատասեր մարդիկ են եղել: Մեր տնից բոլորը նալբանդներ էին, Մոսոամոնք ևս: Իմ Գրիգոր պապի հայրը առաջնակարգ նալբանդ էր, գյուղացոց մոտ շատ լավ անուն ու պատիվ ուներ:
Մինչև օրս ես չեմ կարող մոռանալ իմ բոլոր պապերին և հարազատներիս, և ցանկությունս է, որ մեր երիտասարդ Չարչօղլյանները լինեին այնպես, ինչպես իմ ցանկությունն է:
Ես մի բան մոռացա գրել: Իմ Օհանես պապից և Ղումրի Շաքարից ծնված է 5 երեխա: Վեցերրորդը, ամենափոքրը ծնված է Գրիգորը` 134 տար առաջ: Օհանես պապը իր որդի Գրիգորից մեծ էր 46 տարի, որը մինչև օրս հավասար է 180 տարի. իսկ Ղումրի Շաքարը իր որդի Գրիգորից` 37 տարի, որ մինչև օրս հավասար է 171 տարի:
Իմ բոլոր գրածները ճիշտ է, բարի գիշեր:

Երվանդ 1962 թ-ի 23-ը մարտի»

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Семейное древо: Откуда мы пришли...
СообщениеДобавлено: 13 июл 2021, 21:30 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
А это уже написал я, в уже далеком 2006-ом году...

Գլուխ 2
Իմ տոհմածառը


«…Ինձանից էլ ջահել իմ պապերը,
հրաժեշտ չտված հեռացան,
վշտի մեջ էլ հպարտ իմ տատերը,
հանկարծ մի գիշերում ծերացան…»

Ռ. Հախվերդյան


Այսպիսով Ես Մհեր Հակոբյանն եմ (Չարչօղլյան), որդին Իշխանի, որդին Անդրանիկի, որդին Արտաշեսի, որդին Հակոբի, որդին Մովսեսի, որդին Գասպարի, որդին Մելքոնի:
1. Մելքոն: (1728- մահ. թվ. անհայտ): Ապրել է Կարինում (Էրզրում), ունեցել մեկ որդի, զբաղվել է առևտրական գործունեությամբ` Թիֆլիսից մանուֆակտուրային ապրանք Էրզրում ներկրելով, ունեցել է 7 ձի և 7 ջորի: Թաղված է Էրզրումում:
2. Գասպար: (1755- մահ. թվ. անհայտ): Մելքոնի միակ որդին, ապրել է Էրզրումում, ունեցել է երեք որդի` Մկրտիչ, Հովհաննես, Մովսես, զբաղվել առևտրական գործունեությամբ ընկերակցած հորը: Թաղված է Էրզրումում:
3. Մովսես: (Մոտ 1795- մահ. թվ. անհայտ): Գասպարի երրորդ՝ փոքր, որդին, ծնվել է Էրզրումում, ունեցել է 3 որդի Ստեփանը, Հակոբը, Սևակը, և մեկ դուստր` Անազատ: 1828 թվականին Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Հայաստանի նահանգներից հայ բնակչության՝ Ռուսական տիրապետության տակ գտնվող Հայաստանի նահանգներ գաղթելու կապակցությամբ այլ` բազմահազար հայերի հետ իր և եղբայրների ընտանիքների հետ գաղթել է Ռուսական տիրապետության տակ գտնվող Հայաստանի նահանգներ, Գյումրիում բնակվել չկարողանալու պատճառով հաստատվել է Դարբանդում: Սովորել է դարբնություն և այդ բնագավառում հասել է մեծ հաջողությունների` վայելելով համագյուղացիների հարգանքն ու ջերմ վերաբերմունքը: Թաղված է Դարբանդում:
4. Հակոբ: (1843-1907): Մովսեսի երկրորդ՝ միջնեկ, որդին: Ապրել է Դարբանդում: Տեղեկությունները սուղ են: Եղել է դարբին: Ունեցել է երկու որդի` Արտաշես և Երվանդ: Հենց նրա անունով է Չարչօղլյանների մեր ճյուղը այժմ կոչվում Հակոբյան: Թաղված է Դարբանդում: Ես տեսել եմ նրա գերեզմանաքարը, որը մինչ այժմ պահպանվում է մեր տոհմական գերեզմանատանը՝ Դարբանդում:
5. Արտաշես: (ծն. թվ. անհայտ -1920): Հակոբի մեծ որդին: Ապրել է Դարբանդում: Ունեցել է երեք որդի` Մովսես, Անդրանիկ և Հակոբ: Եղել է գյուղի հովիվ: 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի ժամանակ նոյեմբերի 15-18-ին Ջաջուռ-Դարբանդի ուղղությամբ թուրքական բանակի ձեռնարկած հարձակման ժամանակ նա և ընկերը գերվում են: Ըստ Արտաշեսի ընկերոջ պատմածի՝ թուքերը նրանց միջոցով նախիրը հասցնում են մինչև Արփաչայ գետը, անցկացնում են այն ու մոտենում Կարսին: Գիշերային հանգստի տեղավորվելուց հետո, ընկերը առաջարկում է փածել, սակայն Արտաշեսը չի համաձայնվում: Ընկերը այնուհանդերձ փախչում է և վերադառնալով գյուղ պատմում է եղելությունը: Արտաշեսի մասին այլևս ոչինչ հայտնի չէ: Ըստ երևույթին թշնամին նրան սպանել է…:
6. Անդրանիկ (1907-1983): Արտաշեսի միջնեկ որդին: Ապրել է Դարբանդում: Ունեցել է հինգ որդի` Արտաշես, Շիլլեր, որի մահից հետո ևս մեկ որդի, որին կնքել է նույն՝ Շիլլեր անունով, Իշխան, Աշոտ, և երեք դուստր` Հայկանուշ, Մանիկ, Վերա, առաջին կնոջից` Կատյաից, երկու որդի` Ռազմիկ, Ռաֆիկ, և մեկ դուստր` Ամալիա, երկրորդ կնոջից` Արևիկից, ինչպես նաև մեկ որդի, Ֆրանսիայում դիմադրական շարժմանը մասնակցելու ժամանակ, մի ֆրանսուհուց՝ Վրեժ անունով:
Հայկական 390-րդ հրաձգային դիվիզիայի կազմում, որպես շարքային, մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին, և դիվիզիայի կազմում 1942 թ-ին մարտի 22-ին մասնակցել է Գերմանական 22-րդ տանկային դիվիզիայի հարձակման ետ մղմանը: Հետագայում դիվիզիայի հետ նահանջել է և շրջապատվել: Կերչի թերակղզում դիվիզիայի ջախջախվելուց հետո, ողջ մնացած սակավաթիվ մարտիկների հետ գերվել: Պահվել է Ֆրանսիայի տարածքում գտնվող համակենտրոնցաման ճամբարում (այստեղ փրկել է մի հայ զինվորի կյանքը, երբ գերմանացիները բոլորին արագորեն հանել են բարաքներից, իսկ նա ով չի կարողացել դուրս գալ, այսինքն հիվանդ անպետք է, պատրաստվել են գնդակահարել: Նա գրկել է այս զինվորին և ձեռքով ուղիղ պահել շարքում, որ չերևա, որ հիվանդ է և կարողանա ուղիղ կանգնել: Նրան հաջողել է փորել պարսպի տակ և շրջակա գյուղերից պարբերաբար կարտոֆիլ ձեռք բերել:): Փախել է ճամբարից, և միացել է ֆրանսիայում գործող 1.200 հայ ռազմագերիներից կազմված 1-ին պարտիզանական գնդին, որի կազմում մարտնչել է մինչև պատերազմի վերջը: Շատ աղոտ տեղեկությունների համաձայն Ֆրանսիայի Մարսել քաղաքում ֆրանսուհուց ունեցել է մի տղա` պատգամելով տղային անվանել Վրեժ: Գերմանիայի ջախջախումից հետո վերադարձել է ԽՍՀՄ, ու նրան Ստալինյան բռնապետությունը բազմիցս հալածել է` գերի ընկնելու համար: Զբաղվել է գաղտնի առևտրական գործունեությամբ Թիֆլիս քաղաքի իր գործընկերների հետ: Չի թողել որ Կատյան, մի գեղեցիկ կին, աշխատի կոլխոզում, որի համար գյուղացիները բազմիցս ամբաստանել են նրան:
Աչքի է ընկել հսկայական ֆիզիկական ուժով` երբ մի անգամ կայարանում եղբոր հետ ընդհարվելով օտար գյուղացիների մի մեծ խմբի հետ, բոլորին ծեծել են և չեն պարտվել, ընդ որում կռվելով գնացքի ռելսերի շպալերով: Շատ է սիրել կանացի սեռը, և տրվել է այս գործին հաճույքով, ստեղխագործական տաղանդով ու մեծ ոգևորությամբ: Առաջին կին` Կատյայի մահից հետո ամուսնացել է երկրորդ անգամ: Թաղված է Դարբանդում՝ մեր տոհմական գերեզմանատանը:
7. Իշխան (ծնվել է 1948 թ. մարտի 3-ին), Անդրանիկի երրորդ որդին: Ունի մեկ որդի` ես՝ Մհեր, և մեկ դուստր` Մանիկ:
8. Մհեր (ծնվել է 1981 թ. մայիսի 18-ին) Իշխանի միակ որդին եմ: Ապրում եմ Երևանում:

Վերջաբան


Այս տոհմածառը կազմեց Մհեր Իշխանի Հակոբյանը:
Ես գրեցի միայն այն ճյուղերի և այն կազմող անձանց անունները, որոնք ինձ հայտնի են: Հատկապես ժամանակագրական առումով շուտ ընձյուղված ճյուղերի մասին ես տեղեկություն չունեմ, և իմ տվյալները սահմանափակվում են Երվանդ պապի տետրակով: Դրա համար, եթե ինչ-որ մեկը կցանկանա, թող օգտվի այս գրվածքից և մանրամասն լրացնի իր ճյուղը կազմող անձանց կամ տա նրանց մասին մանրամասն տվյալներ:
Իմ գրածները ճիշտ են: Այս գրվածքի հետ խնդրում եմ վարվել խնամքով և թույլ չտալ նրա կորուստը, քանի որ այդ դեպքում վերականգնումը չափազանց դժվար կլինի:

18.09.2006 թ. Երևան

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Семейное древо: Откуда мы пришли...
СообщениеДобавлено: 13 июл 2021, 21:35 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Вот еще один вариант нашего родового древа, которую я нашел в 2011-ом году. Здесь все более полно и систематизировано. Сей вариант составил брат предыдущего Ерванда. Все изложено опять в рамках 12 страничной тетради, но сама тетрадь уже в наличии в более сохранном виде. Ниже дается буквальная перепись тетради, которую мне передал один из дальний представителей моего рода из села Маралик. Тетрадь я ему вернул. Комментарии мои.

Մաս Առաջին
Չարչօղլյան ազգանվան առաջացումը


Դեռ իմ կենդանության օրոք իմ մահացած ավագ եղբայր* Երվանդ Հաջիբաբի* Չարչօղլյանը, որը իր ընտանիքով 1924 թվից առ այսօր բնակվում է Թիֆլիսում, կազմել է մեր Չարչօղլյան ազգանվան ձևավորումը: Եղբայրս այդ ձեռագիր գրությունները կազմել է 12 օրինակից, որոնք բաժանվել են ըստ Հովհաննեսի հետնորդների միջև: Աշխատանքը եղբայրս սկսել է 1962 թ. (եղբայրս Երվանդը ծնվել է 1881 թ-ի մարտի 23-ին): Այդ գրությունների մեջ ընդգրկվել են երեք եղբայրների տոհմերը, քանի որ նա տվյալներ է ունեցել այդ երեք եղբայրների մասին: Իհարկե, գտնվելով իր հարազատներից հեռու, այդ աշխատանքները ձգձգվել են մոտ 4 տարի, իսկ գլխավորը, որ նա չի իմացել, երիտասարդ հետնորդների անունները: Եղբայրս հանձնարարել է ինձ լրացնել և ավարտել այդ աշխատանքը: Այդ գրությունները նա ի մի է բերել Ղումրի Շաքար տատի պատմածների հիման վրա (Ղումրի Շաքարը մեր հոր Հաջիբաբայի տատն էր): Ահա թե ինչ է գրում իմ եղբայրը նրա մասին (Ղումրի Շաքար տատիկը շատ երեխասեր մի պառաց էր, նա հավաքում էր երեխաներին իրա շուրջը և պատմում էր հեքիաթներ, առակներ և իրանց անցյալը, թե ինչպես է ամուսնացել Հովհաննես պապիկի հետ և այլն: Երեխաներին նա միշտ տալիս էր միրգ, շաքար, չամիչ: երեխաների մեջ ամենամեծը ես էի, տասնմեկ տարեկան, և բոլորից շատ ինձ էր սիրում, որովհետև ես տատիս միշտ լսում էի):
Պատմությունից գիտենք. Նիկոլայ I-ին թագավորի օրոք Երևան-Նախիջևան քաղաքների ազատագրումից հետո (1826-1828 Ռուս-Պարսկական պատերազմ) Ռուսական զորքերը գեներալ-ֆլեդմարշալ Պասկևիչի հրամանատարությամբ ուղարկվեցին թուրքերի դեմ (1828 թ. Ռուս-Թուրքական պատերազմ) և ազատագրեցին Ղարս, Ախլքալաք, Ախլցխա, Էրզրում և այլ քաղաքներ: Եվ ահա Ղումրի Շաքար տատիկը պատմում է, որ ինքը 18 տարեկան էր, երբ ամուսնացավ 27 տարեկան Հովհաննեսի հետ: Եվ ծնվեց առաջին երեխա Մաթևոսը: Ընտանիքը մեծ էր և նրանք բոլորը ապրում էին Էրզրումում: Հովհաննես պապը ուներ հինգ երեխա*: Ռուսական զորքերը Էրզրում մտնելու պահին (1828 թվին*) Հովհաննեսին ծնվեց վեցերորդ երեխան: Ամբողջ ընտանիքը, այսինքն երեք եղբայրները` Մկրտիչը, Հովհաննեսը և Մոսեսը, իրենց ընտանիքներով անմիջապես տեղափոխվեցին Արևելյան Հայաստան և Հովհաննեսը նույնիսկ չհասցրեց նորածնին կնքել, այն պատճառով, որ նրանք չունեին միջոցներ Գյումրի քաղաքում հիմնավորվելու համար, բոլոր երեք եղբայրները գնացին Դարբանդ գյուղը: Ահա և այդ Դարբանդ գյուղում կնքեցին և շնորհեցին անունը Գրիգոր (նորածնի): Ահա այդ Գրիգորն էլ իմ պապն է և իմ հոր Հաջիբաբայի հերը: Դարբանդ գյուղում բոլոր երեք եղբայրները Մկրտիչը, Հովհաննեսը և Մոսեսը զբաղվել են դարբնությամբ (նալբանդ, դարբին): Երկար տարիներ ապրելով գյուղում` երկու եղբայրները Մկրտիչը և Հովհաննեսը իրենց ընտանիքներով տեղափոխվել են Գյումրի, իսկ ավագ եղբայր Մոսեսը մնացել է գյուղում և նրանք մինչև այժմ ապրում են Դարբանդ գյուղում (Չարչօղլյաններ): Նրանց գյուղում անվանում են Մոսո Ամոնք: Դարբանդ գյուղի առաջին հիմնադիրներիրց մեկը համարվում է Մոսո Ամին:
Այժմ հիմնականը` որտեղից է ծագել մեր Չարչօղլյան ազգանունը:
Ղումրի Շաքար տատիկի պատմածներից երևում է, վերոհիշյալ երեք եղբայրների (Մկրտիչ, Հովհաննես, Մոսես) հայրը եղել է Գասպարը: Գասպարի հայրը եղել է Մելքոնը, իսկ Մելքոնի հայրը եղել է նույնանուն Գասպարը: Այդ ժամանակ Էրզրումում Մելքոնի հորը Գասպարին անվանում էին Մահտիսի* Գասպար և նրանք կրում էին Մահտիսի Գասպար Գասպարյան 2*…
Ի՞նչ է նշանակում Մահտիսի: Մինչհեղափոխական ժամանակներում որոշ անձնավորություններ` տղամարդ թե կին, գնում էին Երուսաղեմ աղոթելու (հայկական եկեղեցի) և ի նշան այն բանի, որ նրանք եղել են Երուսաղեմի վանքում, աջ ձեռքին անում էին կանաչ գույնի նշան (ինչպես դաջվածքը) և ահա այստեղից Մահտիսի անվանումը: Եթե գնացողի անունը Գասպար է, ապա կոչում էին Մահտիսի Գասպար, եթե Հակոբ էր, ապա Մահտիսի Հակոբ և այլն: Հավանաբար մեր Գասպար պապի-պապը գնացել է Երուսաղեմ և դարձել է Մահտիսի:
Այդ Մելքոնը և իր որդի Գասպարը ունեին ոչ մեծ քարավան` 10-15 կենդանի (ձիեր և մուլք): Նրանք հայր ու որդի տարեկան 2-3 անգամ գնում էին Վրաստան` Թիֆլիս, վերցնում գործվածքեղեն ու բերում, վաճառում էին Էրզրումում: Եվ ահա տեղական բնակչությունը` մեծ մասամբ թուրքերը, Գասպարի հորը` Մելքոնին, անվանում էին "չարչի" (վաճառական), իսկ նրա որդուն` Չարչօղլի` չարչու որդի: Ահա հենց այստեղից ծագել է մեր ազգանունը` Չարչօղլյան: Հետևաբար ազգանվան նախահայրը համարվում է Մելքոնի որդի Գասպարը: Այսուհետև մեր սերնդի նախահայր պետք է անվանենք Գասպարին: Այսպիսով մեզ հայտնի են մեր նախնիների անունները.
1. ամենասկզբնական` Մահտիսի Գասպար,
2. Մահտիսի Գասպարի որդի` Մելքոն,
3. Մելքոնի որդի Գասպար` նույն ինքը մեր “Չարչօղլյան” ազգանվան նախապապը:
Ըստ Ղումրի Շաքար տատի պատմության Գասպարը ունեցել է 3 որդի` Մկրտիչը, Հովհաննեսը և Մովսեսը, իսկ ըստ իմ եղբայր Երվանդի գրածների և մեծ մասամբ ըստ իմ հայր Հաջիբաբայի պատմածների` Գասպարն ունեցել է ավելի շատ որդիներ, որոնց մասին ես կպատմեմ ներքևում:
Հարց է ծագում, որտեղից է հայտնի, որ մեր ազգանվան նախապապ Գասպարը եղել է Մելքոնի որդին և նրան անվանել են Մահտիսի Գասպար: Այդ մասին վկայում է Նարեկը, որի կազմի վրա նշված է. “Գասպար` որդի Մելքոնի, Մելքոն` որդի Գասպարի, որին անվանել են Մահտիսի Գասպար Գասպարյան”: Նարեկը այժմ գտնվում է Ալեքսանդրապոլում` Մկրտիչի մոտ: Մկրտիչը Գևորգի որդին է և Մկրտիչի թոռը (սերունդների հետևյալ հերթականությամբ` Գասպար-Մկրտիչ-Մելքոն-Մկրտիչ-Գևորգ-Մկրտիչ):

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
------------------------------------------

* Միսակ-Սերգո պապերի մատյանը մեզ է հասել` գրված լինելով երկու էականորեն տարբեր ձեռագրերով: Մատյանի երկրորդ մասը կազմող ձեռագիրը պատկանում է Բենիամինին, որը թարգմանել է գրածը ռուսերենից: Իր հերթին, հաշվի առնելով այս հետաքրքիր բառերը, կարելի է պնդել, որ մատյանի առաջին մասի, ինչպես նաև նույն մասի ձեռագրի հեղինակը Սերգոն է: Այսպիսով մատյանի երկրորդ մասը ռուսերենով կազմել է Միսակը, իսկ հայերեն է թարգմանել Բենիամինը, այն դեպքում, երբ առաջին մասը կազմել և թղթին է հանձնել Սերգոն:
* Ըստ Երվանդ պապի` Հաճի պապ:
* Ըստ Երվանդ պապի` Մաթևոսը, Մանուկը, Հռիփսիմեն, Սոնան և Գալուստը, ինչպես նաև հետագայում ծնված Գրիգորը:
* Ցավալի սխալ է, որը թյուրիմացության մեջ է գցել երեք հեղինակներին: Կարինը գրավվել է 1829 թ-ին:
* Կարծում ենք, որ ճիշտ է “Մահտեսի” ձևը:
* “2” թվի առկայությունը հասկանալի չէ, իսկ նրանից հետո ենթադրվում է, որ պետք է լինի “ազգանունը” բառը: Այստեղից առաջին (Սերգոյի) ձեռագիրը, ընդհատվում է և ստորև շարունակվում է արդեն այլ` ավելի հղկված ու գեղեցիկ, ձեռագրով ու ավելի խնամքով շարադրված ոճով: Արդեն ասվեց, որ ձեռագիրը ամենայն հավանականությամբ Բենիամինինն է, իսկ բովանդակային մասը` Միսակինը:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Семейное древо: Откуда мы пришли...
СообщениеДобавлено: 13 июл 2021, 21:36 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Այժմ պարզենք, ո՞վ և ե՞րբ է ծնվել և վերջապես որքա՞ն տարիք ունի մեր ազգանունը: Այս պարզաբանումը մենք կատարում ենք իսկական փաստերի հիման վրա: Ինչպես ասվեց վերևում` ռուսական զորքերի Էրզրում մտնելու պահին` 1828 թ-ին, Հովհաննեսին ծնվեց վեցերորդ երեխան, որին չկարողացան կնքել Էրզրումում, այլ կնքեցին Դարբանդ գյուղում և կոչեցին Գրիգոր: Հետևաբար Գրիգորը ծնվել է 1828 թ-ին: Այնուհետև Ղումրի Շաքար տատը մահացել է 101 տարեկան հասակում, երբ իմ եղբայր Երվանդը 11 տարեկան էր, իսկ Երվանդը ծնվել է 1881 թ-ի մարտի 23-ին: Նշանակում է տատը մահացել է 1892 թ-ին, ուրեմն նա 1791 թ-ի ծնված էր: Հովհաննես պապը 9 տարով մեծ է եղել կնոջից` Ղումրի Շաքարից, ուրեմն 1782 թ-ի ծնված է: Հովհաննեսը եղել է Գասպարի երկրորդ երեխան: Եթե հաշվենք, որ որդին հորից 25 տարով փոքր է, ուրեմն Գասպարը ծնվել է 1757 թ-ին: Եթե այժմ ընդունենք, որ Գասպարը 25 տարով փոքր է իր հորից` Մելքոնից, իսկ Մելքոնը 25 տարով փոքր է եղել իր հորից` Մահտիսի Գասպարից, ապա Մահտիսի Գասպարի ծնունդը անկասկած կլինի 1757-2 X 25 = 1707:
Կազմենք աղյուսակ

N նախնիների անունները ծննդյան թիվը
1. Մահտիսի Գասպար 1707
2. Մելքոն` Մահտիսի Գասպարի որդին 1732
3. Գասպար` ազգանվան նախահայրը, 1757
4. Հովհաննես` Գասպարի 1782
5. Գրիգոր` որդին Հովհաննեսի (VI որդի) 1828
6. Հաջիբաբա` որդին Գրիգորի (իմ հայրը) 1855
7. Երվանդ` երկրորդ որդին Հաջիբաբայի 1881

Այսպիսով, եթե հաշվենք Մահտիսի Գասպարից, ապա մեր ազգանունը կլինի 1969 – 1707 = 262 տարեկան, իսկ եթե հաշվենք ազգանվան նախահայր Գասպարից, ապա կլինի 1969 – 1757 = 212 տարեկան:
Այսպիսով բերած ծննդյան թվերը համարվում են ճշգրիտ, իսկ ինչ վերաբերվում է, թե որտեղից ենք վերցրել սերնդի 25-ական տարիները, ապա այն նույնպես համարվում են բնական: Այսպիսով “Չարչօղլյան” ազգանվան 250-ամյա հոբելյանը կլինի 2007 թ-ին:
Ինձ պարզ է, որ այն ժամանակ չեմ լինի, չեն լինի նաև ուրիշները, բայց մեր ընդհանուր պատգամն է` մեր սկսած գործը չմեռցնել, այլ շարունակել: Իմ հանգուցյալ Երվանդ եղբայրը, որը այս գործի նախաձեռնողն է, գրել է. “Սիրելի և հարազատ Չարչօղլյաններ, այս 12 տետրակով լրացնում եմ մեր ազգի ծագումը, որը շատերիդ, մանավանդ երիտասարդ սերնդին, հայտնի չէ, թե ով են եղել մեր պապերը և ով է եղել Չարչին: Ես պարտք համարեցի ինձ վրա վերցնել այս աշխատանքը և այս գրվածքով իմաց տալ իմ հարազատ Չարչօղլյաններին, ինչպես որ ես զգայուն եմ իմ ազգիս, թող նույնը լինեն մեր երիտասարդները”:
Այն ինչ ասվեց վերևում, վերաբերվոււմ է Գասպարի երեք տղաներին` Մկրտիչին, Հովհաննեսին, Մովսեսին:
Ինչ վերաբերվում է Գասպարի մյուս որդիներին, իմ եղբայր Երվանդը և հայրը ինձ պատմել են, որ. “Մեր Չարչօղլյաններից ապրողներ կան Մոլլա-գյոկչա գյուղում և Ախլցխայում”: Հետագայում ես սկսեցի հետաքրքրվել: Պարզվեց, որ Մոլլա-գյոկկչայում ապրող սերունդները ամենից մեծն է մեր բոլորի մեջ: Շնորհիվ Երվանդի որդի Բենիամինի ներդրած ջանքերի ու եռանդի (Բենիամինը Խաչատուրի թոռն է` Գալո-Պետո-Ալեքսան-Խաչատուր շղթային հինգերորդը) հնարավոր եղավ հավաքել բոլոր տվյալները: Մեկնեցինք Զվարթնոց, Մոլլա-գյոկչա և կազմեցինք ցուցակներ: Ինչպես գրում է իմ եղբայրը, ենթադրվում է, որ Գասպարը ունեցել է 5 որդի: Երբ որդիները մեկնել են Էրզրումից, նրա մեկ որդին` Գալոն, կանգ է առել Ղզըլ-չախչախ գյուղում և ապրել է այնտեղ, իսկ հետագայում տեղափոխվել է Մոլլա-գյոկչա:
Այդ մասին պատմել է Հովհաննեսի կին Սանդուխտը (Գալո-Հակոբ-Հովհաննես-Գևորգ-Սերգո-Հովհաննես շղթային հետնորդը): Գալոն ունեցել է 2 որդի` Հակոբ և Պետո: Հակոբի հետնորդները հիմնավորվել են Մոլլա-գյոկչա գյուղում, իսկ Պետոյի հետնորդները` Ղոխում: Իսկ ինչ վերաբերվում է Ախլցխայում ապրած Չարչօղլյաններին, ապա ոչինչ չկարողացանք պարզել: Երևանում ապրում է Ալեքսանդր Գրիգորի Չարչօղլյանը Ախլցխայից, բայց նա ոչնչով չկարողացավ օգնել: Նա երիտասարդ է և չգիտի իր նախնիներին:
Չարչօղլյան ազգանունը միակն է, համազգանունավոր չկա: Որտեղ կա Չարչօղլյան ազգանունը, նրանք բոլորը հարազատներ են և պարտավոր են սիրել և հարգել միմյանց:
Ցուցակները կազմելու ընթացքում պարզվեց, որ շատ անձիք փոխել են իրենց ազգանունները: Օրինակ, Մովսեսի հետնորդներից (Դարբանդ գյուղում) մեկը ընդունել է Տեփանյան ազգանունը, մի քանիսը Հակոբյան, Մովսեսյան և այլն: Գալոյի հետնորդներից (Մոլլա-գյոկչա գյուղում) հանդիպեցինք Գևորգյան, Ալեքսանյան ազգանունների, իսկ Ղոխ-Զվարթնոցում կա Օսեփ Մացոյան:
Իհարկե, հնարավոր է, որ պարագաները հարկադրել են փոխելու-թաքցնելու իրենց տոհմական ազգանունը, ինչպես ասել եմ ես ինքս (իմ մասին ես կպատմեմ իմ գրառումների III մասում*), բայց որքանով որ այժմ անցել է այդ ամբողջ ալիքը, ապա մենք խորհուրդ ենք տալիս բոլորին, որոնք փոխել են իրենց ազգանունները, վերադառնալ իրենց տոհմական ազգանվանը` Չարչօղլյան: Մի մոռացեք, ով չի ընդունում իր ազգանունը, նա չի կարող սիրել իր հայրենիքը:
Մեր ազգության մեջ շատ ամուսնացած աղջիկներ ամուսնության ժամանակ չեն ընդունել իրենց ամուսոնու ազգանունը, այլ մնացել են իրենց ծնողական ազգանուններով: Դա նշանակում է, թե ինչքան են նրանք սիրել իրենց հայրական ազգանունը: Ընդհանրապես պետք է նշել, որ Չարչօղլյաններից բոլոր դուստրերը շատ սրտաբուխ, ջիգյարով, քնքուշ էակներ են, թեև մեր ազգանվան սեռն էլ է եղել նույնպես, ինչպես դուստրերը:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
------------------------------------------

* Այն մեզ դժբախտաբար չի հասել և առայժմ կորած է:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Семейное древо: Откуда мы пришли...
СообщениеДобавлено: 13 июл 2021, 21:36 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Մի ժամանակ ես ուզեցի սխեմայում ցույց տալ այդ նոր ազգանունները (Տեփանյան, Մովսեսյան, Ալեքսանյան և այլն), բայց դա կլիներ ոչ ճիշտ, քանի որ ես կազմում եմ Չարչօղլյանների տոհմածառը:
Ես կբերեմ մեր ազգանվամբ անձանցից մի քանիսի բնութագիրը, բայց ցավոք սրտի ես բոլորին չգիտեմ, չնայած իմ Հաջիբաբա հայրը շատ էր պատմել Հակոբի մասին (Գալոյի որդին Մոլլա-գյոկչայից), որ նա շատ ազդեցիկ, հարուստ մարդ էր և նրան շրջանում հարգում էին:
Մի քանի խոսք մեր ընտանիքի մասին:
Ինչպես ասվեց նախկինում, մեր Հովհանննես պապը իր ընտանիքով Դարբանդ գյուղից տեղափոխվեց Գյումրի քաղաք: Իմ հայր Հաջիբաբը իր փոքր եղբայր Ենոքի հետ 1892-1893 թթ. տեղափոխվեցին Գյուլլիբուլաղ գյուղը (Ղայաղուլի շրջան, ներկայումս Ղուկասյանի շրջան): Սկզբում նրանք ունեին մի փոքր դուքան (պանդոկ), բայց երբ իմ փոքր եղբայր Երվանդը հասունացավ, նրանց տնտեսությանն էլ մեծացավ: 1905-1918 թվերին Ախբաբայի և Ղայաղուլիի շրջաններում գարնան սեզոնում (մայիս, հունիս, հուլիս) նրանք տեղական բնակչությունից վերցնում էին կովի և ոչխարի կաթ ու պատրաստում էին պանիր (երանի, թե այդ պանիրը հիմա էլ լինի): Պանիրը փոխադրամիջոցներով Ղարախաչի թաց սարերով ուղարկում էին Թիֆլիս: Իսկ 1912 թ. մեր ֆիրմա-գործարանը Թիֆլիսի գյուղատնտեսական ցուցահանդեսում շահեց ոսկե մեդալ:
Ղարս, Երևան, Ախլցխա, Ախլքալաքի և այլ քաղաքներում ու շրջաններում մեր ընտանիքին լավ գիտեին, իմ հորը հարգում էին ու հաշվի էին նստում նրա հետ:
Մյուսներից ոչ քիչ հայտնի էր նաև Վահանը` Մանուկի որդին, Հովհաննեսի թոռը, և Մկրտիչը` Մաթևոսի որդին, Հովհաննեսի թոռը: Մկրտիչը շատ բարձրահասակ մարդ էր, մեկ սաժեն երկու վերշոկ (220 սմ) հասակով: Խեղճը եթե ապրեր այժմ, ապա ներկայիս բնակարաններում նա կքայլեր միայն կռացած: Մկրտիչը դերասան էր (“Վարդան Զորավար” և այլն):
Հաջորդը Կարապետն է` Հովհաննեսի և Մարիամի որդին, Մուքայելի-Մարգարիտի թոռը: Կարոն հայտնի կլարնետ նվագող էր: Նա ապրում էր Բաքվում և նրան ադրբեջանցիները թունավորեցին: Նա լաուրեատ էր: Նրա կինը ռուս էր և այժմ ապրում են Բաքվում:
Կարելի է տվյալներ բերել Մոլլա-գյոկչա ու Ղոխ գյուղերից:*
Ներկա գրառումները կատարվել են շատ երկար ժամանակաընթացքում: Իմ եղբայրը այն սկսել է դեռ 1962 թվականից և 1966 թվից այն շարունակել եմ ես: Այդ աշխատանքները ձգձգվել է, որովհետև շատ ժամանակ է պահանջվել տեղեկություններ հավաքելու համար: Ազգը մեծ է և նրա անդամները ցիրուցան են եղել ոչ միայն Հայաստանի շրջաններով ու քաղաքներով, այլև շատերը գտնվում են Մոսկվայում, Ռոստովում, Բաքվում, Թիֆլիսում:
Այժմ նշենք, թե ովքեր են օգնել մեզ և տվել տեղեկություններ:
Իմ անմիջական օգնականն ու խորհրդատուն եղել են Բենիամինը (Երվանդի որդին, Խաչատուրի թոռը Ղոխից): Շատ հարցեր ենք միասին լուծել, միասին մեկնել ենք շրջաններ ու քաղաքներ և այլն:
Մովսեսի տոհմի վերաբերյալ (Դարբանդ) մեզ օգնել է մեր հարգելի ու ազգին (ազգանվանը) նվիրված դուստրը` Շուշանիկը (Մկրտիչի ու Մարիամի աղջիկը, Տեփանի թոռը Մովսեսի տոհմից):
Հակոբի տոհմի վերաբերյալ (Մոլլա-գյոկչայից)
1. Հովհաննեսի կին Սանդուխտը (Գալո-Հակոբ-Հովհաննես-Գևորգ-Սերգո-Հովհաննես տոհմից)
2. Միսակի աղջիկ Սիման (մայրը` Աննա, Պետրոսի թոռը),
3. Ռաֆայելը` Տիգրան-Վառոյի որդին, Մկրտիչի թոռը:
Մկրտիչի տոհմի վերաբերյալ (Ալեքսանդրապոլ)` Արփենիկն ու իր աղջիկ Գայանեն (Գալյա): Արփենիկը Աննայի աղջիկն է, իսկ Աննան Մուքայելի աղջիկն է ու Մելքոնի թոռը:
Հովհաննեսի տոհմի վերաբերյալ (Ալեքսանդրապոլ)` Հրանուշը, որը Ամագթաղի աղջիկն է ու Մանուկի թոռը:
Ինչպես վերևում նշեցի, իմ Երվանդ եղբայրը իր ընտանիքով 1924 թվին, իսկ ես 1921 թվին տեղափոխվեցինք Թիֆլիս:
Ահա իմ ամբողջ ազգականները:
Հայրս` Հաջիբաբան, մայրս` Զարղալամը, եղբայրս` Երվանդը, քույրս` Նվարդը, հարսս` Մարիամը և եղբորորդիս` Գուրգենը, թաղված են Թիֆլիսում, միայն ես եմ մնացել և ինչո՞ւ ես էլ նրանց հետ չեմ գտել իմ գերեզմանը:
Ես ծնվել եմ 1893 թ հունվարի 20-ին և երբ մեռնեմ և եթե դա հնարավոր է, թող ինձ թաղեն Շուրաբադում, որտեղ գտնվում է իմ սիրելի Արփալճի ջրամբարը: Դա ես պատգամ եմ թողնում իմ երկու եղբորորդիներին` Բենիամինին (Պետոյի տոհմից` Ղոխ) և Սուրենին (Հովհաննես-Գրիգոր-Հաջիբաբա-Երվանդ տոհմից` Ալեքսանդրապոլ):
Ինչպես տեսնում եք, իմ գրառումները կազմված են ռուսերեն լեզվով (ի մեծ ամոթ ինձ) և այն պետք է թարգմանվի հայերեն Բենիամինի կողմից:

Մաս Երկրորդ
Չարչօղլյանների տոհմածառը, ազգանվան ծագումը.
Ուրվագիծ


Ներկա ուրվածգում հիմնական տոհմից անկախ պետք է ներկայացվի (կցվեն ծանոթագրություններով) մի շարք անձանց անուններ, որոնք հանդիսանում են մեր ազգի ամուսնացած աղջիկների երեխաներն ու թոռները:
Իհարկե, լավ կլիներ, եթե տոհմի բոլոր անդամների սխեման տեղավորվեր մի մեծ թերթի վրա, բայց հետո եկանք եզրակացության, որ թերթը անհնար է տեղավորել գրքում և օգտվել, ինչպես նաև այն կլիներ անհարմար: Դրա պատճառով հնարավորին չափով յուրաքանչյուր տոհմ (տոհմածառ) ցույց է տրվում մեկ կամ մի քանի էջերի վրա:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
------------------------------------------

* Այստեղից սկսած մոտ մեկ էջ բաց է թողնված, ըստ երևույթին հեղինակը ուզեցել է այն հետագայում լրացնել, բայց դա այդպես էլ չի արել:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Семейное древо: Откуда мы пришли...
СообщениеДобавлено: 13 июл 2021, 21:56 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
В итоге получается, что мои самый дальний известный предок это человек по имени или прозвищу Махтеси, который был так назван по причине того, что совершил паломничество в Иерусалим и жил в второй половине XVII века . Уже давно покойный мой дядя рассказывал, что наш "самый первый дед" был очень уважаемым человеком и даже имел отношения с "царем франков". Какие именно отношения, мне не удалось выяснить у дяди, который был простым, безграмотным человеком. Можно осторожно предполагать, что, возможно, мы имеем дело с известным Махтеси Мурадом:

Ещё в XVI веке католикос Степанос Салмастеци отправился к Карлу V, императору Священной Римской Империи. Добиться же помощи он не мог, Европа сама была еле в состоянии бороться с османами.

В середине XVII века католикос Хачатур Галатеци писал письмо Людовику XIV, рассчитывая, что французы смогут в будущем помочь армянскому народу. В 1666 г. с делегацией к нему приехал Махтеси Мурад, представитель тайного движения.

Махтеси Мурад был первым, кто разработал детальный план по освобождению страны. Рассчитывалось в союзе с греками Балкан и Понта, грузинами и айсорами поднять всеобщее восстание, как только Людовик XIV вступит в войну с Османской империей. Но французы также не собирались реализовать эти планы.


Далее линия продолжается так:

1. Махтеси (вторая половина XVII- первая половина века XVIII века),
2. Мелкон (род. в 1728 году), сын предыдущего, был известным купцом в Карине, ныне Эрзрум, торговал с Тбилиси, имел большой караван,
3. Гаспар (род. в 1755 году), единственный сын предыдущего, был известным купцом в Карине, ныне Эрзрум, торговал с Тбилиси, но видимо при нем дела пошли плохо и Гаспар разорился,
4. Мовсес (род. в ок. 1795 году), третий, младший сын предыдущего, был кузнецом в Карине, в 1829 вместе с родом перебрался в Александрополь,
5. Акоп (1834-1907), второй, средний сын предыдущего. О нем почти ничего не известно, но можно предположить, что он продолжил ремесло своего отца и был кузнецом. Его могильная плита до сих пор сохраняется в нашем родовом селе в Дарбанде, у Гюмри. Мы получили свою фамилия от него,
6. Арташес (убит в 1920), старший сын предыдущего, был пастухом в Дарбанде, убит турками у берега реки Аракс, когда угоняли его скот в Карс,
7. Андраник (1907-1983), средний сын предыдущего. Мой дед, воин 390-ой армянской дивизии, славный воин французского сопротивления, подпольный коммерсант и, вообще, как до сих пор рассказывают, очень веселый человек с недюжинной энергией.
8. Ишхан (1948-2012), третий сын предыдущего. Философ и преподаватель. Мой отец ты мне жизнь подарил.
9. Мгер (род. в 1981), я, единственный сын предыдущего.
10. Давид - (род. в 2014), единственный мой сын.

Мой сын Давид, в итоге, получается 10-ий в известной нашей линии...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Семейное древо: Откуда мы пришли...
СообщениеДобавлено: 17 июл 2021, 09:15 

Зарегистрирован: 05 янв 2014, 22:26
Сообщений: 9300
Лион,значит ты не коренной Ереванец?Герцог тебя потомком переселенцев назовёт.Эрзерум ждёт своим детей.Карин,какой интересный город.Не хочешь посмотреть?


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Семейное древо: Откуда мы пришли...
СообщениеДобавлено: 17 июл 2021, 09:19 
Аватара пользователя

Зарегистрирован: 15 ноя 2020, 15:33
Сообщений: 7517
777sergey777 писал(а):
Лион,значит ты не коренной Ереванец?Герцог тебя потомком переселенцев назовёт.Эрзерум ждёт своим детей.Карин,какой интересный город.Не хочешь посмотреть?
Берега Ганга ему еще больше понравятся. :lol:

_________________
"Однажды ночью мы внезапно обрушимся на вас!"
Р.Т. Эрдоган


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Семейное древо: Откуда мы пришли...
СообщениеДобавлено: 17 июл 2021, 12:18 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
герцог, про "Ганг" в оечердной раз предлагаю проверить Ваши знания здесь.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Являюсь потомственным дворянином
СообщениеДобавлено: 20 ноя 2021, 19:46 
Аватара пользователя

Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Сообщений: 7763
Откуда: Армения, Ереван
Из рода Хорхоруни я

_________________
Мир всем


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Являюсь потомственным дворянином
СообщениеДобавлено: 20 ноя 2021, 19:47 
Аватара пользователя

Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Сообщений: 7763
Откуда: Армения, Ереван
Тему не надо удалить,названия тема интересная

_________________
Мир всем


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Являюсь потомственным дворянином
СообщениеДобавлено: 20 ноя 2021, 21:16 

Зарегистрирован: 13 авг 2017, 17:43
Сообщений: 2198
Gitunik писал(а):
Из рода Хорхоруни я

Я из рода Арутюнян. Из рода армянских крестьян, рабочих и ремесленников, Арцахо-Сюник-Парскахайк-Гандзакского происхождения. 8-) потомственный крестьянин и ремесленник.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Являюсь потомственным дворянином
СообщениеДобавлено: 20 ноя 2021, 21:38 
Аватара пользователя

Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Сообщений: 7763
Откуда: Армения, Ереван
Арутюнян Эдуард писал(а):
Gitunik писал(а):
Из рода Хорхоруни я

Я из рода Арутюнян. Из рода армянских крестьян, рабочих и ремесленников, Арцахо-Сюник-Парскахайк-Гандзакского происхождения. 8-) потомственный крестьянин и ремесленник.

Հաճելի է ծանոթանալ, ես ազատ ժամանակ կներկայացնեն իմ տոհմածառի պատմությունը:)

_________________
Мир всем


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Семейное древо: Откуда мы пришли...
СообщениеДобавлено: 20 ноя 2021, 21:45 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
А я потомственный... буржуа, потомок олигархов своего времени...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Семейное древо: Откуда мы пришли...
СообщениеДобавлено: 20 ноя 2021, 21:50 
Аватара пользователя

Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Сообщений: 7763
Откуда: Армения, Ереван
Lion писал(а):
А я потомственный... буржуа, потомок олигархов своего времени...

Я не знаю 100% процентной Хорхоруни мы или нет, но я расскажу что знаю, что дед рассказал мне, на Армянском, патом напишу)

_________________
Мир всем


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 1 из 6   [ Сообщений: 81 ]
На страницу 1, 2, 3, 4, 5, 6  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 6


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB