Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 1 из 1   [ Сообщений: 10 ]
Автор Сообщение
 Заголовок сообщения: Власть: Про Бархатную революцию 2018 года...
СообщениеДобавлено: 20 июн 2021, 17:25 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Նայեցի «Իշխանություն» ֆիլմը: Վերապրեցի անցած տարվա նոյեմբերյան ցավը: Ավելին, սա այն հազվադեպ ֆիլմերից էր, որն ինձ հուզեց, հատկապես վերջում...

Ըստ իս ֆիլմը լավն էր, ճաշակով էր նկարված, ընդ որում լավն էին և ռեժիսուրան, և սցենարը, և, ընդհանուր առմամբ, դերասանական խաղը: Վերջին պահով ասեմ, որ ամենաշատը դուրս եկավ գլխավոր հերոսուհու դերասանուհին, որը, կոնկրետ ինձ, ինչքան էլ իր կերպարի գործնականում ոչ իրական լինելուն՝ այդ տարիքի աղջիկը որպես երկրի նախագահի օգնական, այնուհանդերձ համոզեց: Դուրս եկավ նաև նախագահի դերասանը, որը հրավիրյալ էր Ռուսաստանից: Դուրս չեկավ ամենից առաջ Նիկոլի դերակատարը, որը, ըստ իս, չկարողացավ վերակերտել Նիկոլին ոչ մի առումով: Այս առումով իրավիճակը մի քիչ փրկում էր սցենարիստը, որը Նիկոլի որոշ խոսքեր դրել էր այդ դերասանի բերանում և արդյունքում, թվում էր, թե Նիկոլն է...

Ֆիլմը նկարահանվել էր Սերժ Սարգսյանի գրեթե բացահայտ աջակցությամբ և այս առումով ամենից առաջ պետք է նշել, որ այն ստեղծագործական մի յուրօրինակ հաշվետվություն էր՝ ստեղծված հենց ՀՀ երրորդ նախագահի կողմից: Այստեղ խոսվում էր նաև Սերժ Սարգսյանի իշխանության ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ցույց էր տրվում, օրինակ, դրա «բեսպրեդելը», ուժային, նեղ կլանային բնույթը և, որպես յուրօրինակ մի արդարացում, երկու անգամ ակնարկվում է, որ այդ ամենն արվում է հանուն Արցախի: Թույլ արդարացում էր, բայց դե 2018 թ-նն արդեն իրականություն է, նույնիսկ՝ պատմութուն, և մեծ հաշվով ոչինչ չես փոխի...

Առանձնակի գեղեցիկ էին «Ռիտա Սարգսյանի էպիզոդները», Աստված հոգին լուսավորի, որոնք, թեև սցենարի մեջ ընդհանուր առմամբ տեղ չունեին, բայց, ըստ իս յուրօրինակ հարգանքի մի տուրք էին նրա հիշատակին: Ըստ իս դերասանուհին, ընդհանուր առմամբ, կարողացել էր լավ ներկայացնել Ռիտա Սարգսյանին:

Ուժեղ էին ֆիլմի «Ղարաբաղյան» կադրերը և, մասնավորապես, լավն էր աղջկա հոր կերպարը: Այս կապակցությամբ ֆիլմի էմոցիոնալ գագաթնակետն էր վերջաբանը, երբ ֆիլմի հերոսուհին ուզում է այրել իր ղարաբաղյան տունը, սակայն վերջին պահին գալիս է անհետ կորած նրա զինվորական ընկերը և հույս տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու: Էմոցիոնալ, դրական գագաթնակետ էր, թեև այնուհանդերձ, ֆիլմի վերջաբանը բաց է մնում, ֆիլմն, այսպես ասենք, բաց ֆինալ է թողնում: Իրոք, հենց այս տողերը գրելու իսկ պահին մենք չգիտենք, թե հետո ինչ է լինելու, իսկ դա իսկը բաց ֆինալի տեղ է...

Լավ ֆիլմ էր, ապրեցի, վերապրեցի վերջին երեք տարին, թեև նաև՝ ցավ ապրեցի- անիծվես, Նիկոլ, հուր հավիտյան անեծքի մեջ մնաս!

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Власть: Про Бархатную революцию 2018 года...
СообщениеДобавлено: 09 май 2022, 15:40 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Անկախության շրջանի հայկական ամենաուժեղ ֆիլմի ամենաուժեղ կադրը՝ վերջում:

Արցունք է քամում...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Власть: Про Бархатную революцию 2018 года...
СообщениеДобавлено: 09 май 2023, 21:12 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Նայեցի «Իշխանություն-2» ֆիլմը, տպավորությունները հակասական են...

ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԽԱՂԸ լավն էր, գոնե ինձ դուր եկավ, նույնիսկ Նիկոլի կերպարը մարմնավորողը, որը նախորդ ֆիլմում ինձ չէր համոզել, այս անգամ համոզեց, գոնե այնքան համոզեց, որ վատ բան ասելը սխալ կլինի: Լավն էր նաև ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ, իսկ տեղ տեղ էլ ֆիլմի հուզական մակարդակն իրոք բարձր որակի վրա էր, էմոցիա էր ստեղծում: Օրինակ՝ ֆիլմի սկիզբը կամ այն մասը, երբ հանցագործները հարձակվում են հերոսուհու ընտանիքի վրա և հաշմանդամ հայրը պաշտպանում է աղջկան: Լավ, ուժեղ կտորներ էին: Մեծ հաշվով դուրս եկան նաև մեր քաղաքական միկրոմիջավայրում առկա ակնարկները, ինչպես օրինակ «ոստիկանների մեջ էլ մեր մարդիկ կան», «թիկնապահդ կդավաճանի», «ինչ որ բան է «ստորագրվելու»» և այլն: Նման ԱԿՆԱՐԿ-ՈՒՂԵՐՁՆԵՐԸ բավականին շատ էին և, ներկա միջավայրին ծանոթ մարդու համար, ընկալելի ու հասկանալի: Ի դեպ, նկատելի էր նաև երրորդ նախագահի հստակ բարոյական, թեև աննկատ ուղերձը՝ ֆիլմում հակահերոս Նիկոլի ընտանիքի և հատկապես դրա կանացի մասի մասին ոչ մի բացասական ակնարկ չկար:

Իսկ այժմ, ամենայն հարգանքով առ ֆիլմը ստեղծողները և որևէ կերպ չցանկանալով, որ հետագա շարադրանքը ընկալվի որպես մեծամիտ մի քննադատություն՝ ուղղակի մի քանի փոքրիկ դիտարկումներ... ֆիլմարվեստի մեծ սիրահարից:

Ի՞նչը դուրս չեկավ և ի՞նչը բերեց ֆիլմի հակասական ընկալմանը: Նախ այն չուներ առաջին մասի ՄԱՍՇՏԱԲԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ, ԷՄՈՑԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԸ և ԴԻՆԱՄԻԶՄԸ, իսկ ինչ որ պահերի էլ ֆիլմը մոտենում էր սերիալային անշտապ շարադրանքի: Հետո, սցենարային որոշ լուծումներ, իմ համեստ կարծիքով իհարկե, անտեղի էին, չձևավորված, միամիտ և փակուղի տանող:

Օրինակ.

- ողջ այն սցենարային գիծը, երբ մի ամբողջ ադրբեջանական բարձրաստիճան սպա մի ամբողջ հանդիպում է կազմակերպում սահմանին, որ հերոսուհու սրտին տիրանալ ձգտող ոստիկան Հայկին փոխանցի նախորդ մասում զոհված Նարեկի հեռախոսն ու ասի նրա գերեզմանի գոնե մոտավոր տեղը: Հանդիպումն ինքնին, հանդիպմանը Հայկի գնալը, երբ նրան կարող էին ուղղակի շատ հանգիստ գերել կամ սպանել, սա ինձ չհամոզեց,
- ողջ սցենարային գիծը, կապված վարչապետի օգնականուհուն ՇԱՆՏԱԺ կամ, եթե կուզեք, պատասխան շանտաժ անելու հետ: Ֆիլմում ՀՀ երրորդ նախագահը Շակուրովի իրոք հիանալի մարմնավորմամբ մի ամբողջ հաղթաթուղթ է տալիս հերոսուհուն և ակնարկում-պահանջում է, որ այն ինչպես հարկն է օգտագործվի, սակայն արդյունքը լինում է միայն կիսաշանտաժը, որի արդյունքները ֆիլմում մեծ հաշվով չեն էլ երևում,
- և իհարկե անհամոզիչ էր իշխանափոխության ողջ գիծը: Հասկանալի է, որ ֆիլմի ժամանակային դաժան սահմանները պարտավորեցնում են, բայց իշխանափոխության ողջ ենթադրվող գործընթացը հանգեցնել մի քանի էլիտար խմբերի ղեկավարների հետ բանակցությունների՝ աղանդավորների առաջնորդ, հանցավոր աշխարհի առաջնորդ, սեփական շարքերում դավաճանի փնտրտուքի, հակառակորդի բարձրաստիճան անձանց հավաքագրման, հեռախոսային կոնսպերատիվ խոսակցությունների և նման բաների՞ - ԿՆԵՐԵՔ, ՉԻ ՀԱՄՈԶՈՒՄ:

Եվ գլխավորը - ֆիլմը ոտքից գլուխ էլիտար էր, ինչպես էլիտար է մեր ողջ արմատական ընդդիմությունը: Ֆիլմը դրա լավագույն արտացոլանքն էր, ֆիլմում նույնիսկ պետհամարանիշներն ու գյուղացիներն էին... էլիտար և սա ակնհայտորեն արտահայտում է մեր արմատական ընդդիմության պատկերացումները քաղաքական գործընթացների մասին: Ամեն ինչ կար, բանակցություններ, ինտրիգներ, էմոցիա, սցենարային խորամանկ, իսկ երբեմն էլ միամիտ լուծումներ, սակայն ֆիլմում չկար գլխավորը: Ֆիլմում չկար... ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ֆիլմում բացակայում է անկեղծ խոսակցությունը ԺՈՂՈՎՐԴԻ հետ:

Изображение


Չկար, այս ամենն ուղղակի բացակայում էր, իսկ ողջ իշխանափոխությունն էլ, ինչպես արդեն ասվեց վերևում, ըստ էության հանգեցվում է ՀԱՋՈՂ ԻՆՏՐԻԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ, երբ, առավելագույնը, կազմակերպվում է մի քանի ակնհայտորեն կրկին էլիտար անձանց հավաք և կոչ է արվում իրենց խմբերից ամեն մեկի հաշվով գոնե 500 հոգի Երևանի փողոցները հանել:

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, հարգելի ընդդիմադիրներ, եթե որևէ մեկը Հայաստանում ինչ որ շանս ունի քաղաքական դաշտում, ապա այդ շանսը ժողովրդի սիրտը գրավելու մեջ է: Վերջ, սա է, իսկ ֆիլմում ուղղակի և անուղղակի գովերգվող տարաբնույթ «տեխնոլոգիաները» ընդամենը մի քանի միավոր մինուս կամ պլյուս կանեն ձեր գործին, բայց, որպես գլխավոր, երբեք, կրկնում եմ ԵՐԲԵՔ հանդես չեն գա:

Մեծ հաշվով այսքանը - նայեցի հաճույքով, որպես ժամանակակից կինորավեստի առնվազն ակնառու նմուշ, բայց... իսկ այդ «բայց»-երի վրա չի խանգարել մտածել, ընդ որում ոչ միայն կինոստեղծողներին:

Հ.Գ. Ռուբեն ջան, ի դեմս քեզ հայկական իրավաբանությունը մեծ ձեռքբերում է ունեցել, բայց բեմարվեստը ոչ պակաս մեծության... կորուստ է արձանագրել, վատ չէր, եղբայր ;)

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Власть: Про Бархатную революцию 2018 года...
СообщениеДобавлено: 10 май 2023, 07:48 
Аватара пользователя

Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Сообщений: 7763
Откуда: Армения, Ереван
Կնայեմ, հետո կմեկնաբանեմ։
Շնորհակալություն որ դրել էք։

_________________
Мир всем


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Власть: Про Бархатную революцию 2018 года...
СообщениеДобавлено: 10 май 2023, 08:50 
Аватара пользователя

Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Сообщений: 7763
Откуда: Армения, Ереван
Ֆիլմի ձենը շատ ցածր է, համարյա բան չէ լսվում։

Պարոն Նախագահի դերակատարը շատ ծեր մարդ են դրել, տիկին Ռիտա Սարգսյանը լավն է և իր պրիչոսկեն ճանաչեցի, նա շատ լավ տիկին էր, ես տեսել եմ իրեն։

Իսկ Նիկոլի դերակատարը Հեչ նման չէ նիկոլին, Նիկոլը ոնց որ լակոտ լինի, դուրս է եկել իշխանության դեմ և արդյունքում 2020թ քանդեց երկիրը։

Ալիսային տկլոր տենալը և լողանալը ավելորդություն էր ֆիլմում։

Հետո որ շարունակեմ նայել, կմեկնաբանեմ։

_________________
Мир всем


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Власть: Про Бархатную революцию 2018 года...
СообщениеДобавлено: 10 май 2023, 09:30 
Аватара пользователя

Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Сообщений: 7763
Откуда: Армения, Ереван
Տիկին Ռիտա Սարգսյանը մահացավ 58 տարեկան հասակում, 20 նոյեմբերի 2020 թվականին, նրա սիրտը չդիմացավ Հայաստանի խայտառակ պարտության, որը եղավ Նոյեմբերի 9ին,44 օրվա պատերազմից հետո։

_________________
Мир всем


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Власть: Про Бархатную революцию 2018 года...
СообщениеДобавлено: 10 май 2023, 14:42 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Տկլորը, ապեր, Ալիսան չէր, այլ վարչապետի օգնական: Իսկ Շակուրովը, որպես Սերժի դերակատար, ինձ դուր եկավ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Власть: Про Бархатную революцию 2018 года...
СообщениеДобавлено: 10 май 2023, 14:53 
Аватара пользователя

Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Сообщений: 7763
Откуда: Армения, Ереван
Ալիսան չէր Վարչապետի օգնականը?

_________________
Мир всем


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Власть: Про Бархатную революцию 2018 года...
СообщениеДобавлено: 10 май 2023, 15:56 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Երկրորդ ֆիլմում՝ ոչ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Власть: Про Бархатную революцию 2018 года...
СообщениеДобавлено: 10 май 2023, 16:24 
Аватара пользователя

Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Сообщений: 7763
Откуда: Армения, Ереван
Լավ, հետո երկրորդ ֆիլմն էլ կնայեմ։

_________________
Мир всем


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 1 из 1   [ Сообщений: 10 ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 7


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB