Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 1 из 1   [ Сообщений: 7 ]
Автор Сообщение
 Заголовок сообщения: Не смотрите наверх: Don’t Look Up...
СообщениеДобавлено: 04 янв 2022, 11:49 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 35285
Откуда: Армения, Ереван
Ի վերջո նայեցի «Վերև չնայեք»-ը, կներեք թեթևակի ՏԱՖՏԱԼՈԳԻԱՅԻ համար…

Ի՞նչ ասեմ, ՎԱԽԵՆԱԼՈՒ ԿԻՆՈ ԷՐ, բայց, համենայն դեպս ինձ համար՝ ոչ զարմանալի: Ինչպես չզարմացրեց, իսկ հետո էլ նույնիսկ ՁԱՆՁՐԱՑՐԵՑ «Խաղաթղթե տնակը» (Карточный домик): Իրոք, որպեսզի նման բաներն ինձ զարմացնեն, ես պետք է մի քիչ ՔԻՉ ԿԱՐԴԱՑԱԾ ԼԻՆԵՄ մարդկության պատմությունը, իսկ ես այն, հակառակի պես, շատ եմ կարդացել՝ չափազանց շատ: Ու չափազանց շատ եմ կարդացել հայտնի մարդկանց մասին: Արդյունքում ես լավ գիտեմ, որ մարդկության պատմությունը մեծապես ՈՉ ԹԵ հերոսությունների, ինքնազոհության և սթափ մտածողության հաղթահանդեսի պատմություն է, ԱՅԼ այն շարան է ստորությունների, եսասիրության ու երբեմն նույնիսկ՝ տարրական հիմարության:

ՉԶԱՐՄԱՑՐԵՑ ՆԱԵՎ մարդկային հանրույթը, երբ, ակնհայտը մարդկանց աչքն է մտնում, սակայն նրանք ժխտում են այն: Պարզագույն և թարմ օրինակ՝ ԿՈՎԻԴԸ – մարդու մոտիկը, մարդն ինքը մահանում է կովիդից, բայց համառորեն և «խելոք տեսքով» չի հավատում, որ այն կա, բոլորս ունենք նման ծանոթներ: Չզարմացրեց ու նույնիսկ չզայրացեց նաև խոշոր կապիտալի բացարձակ ազդեցությունը երկրի առաջին դեմքերի վրա՝ եղել է, կա և կլինի, նույնիսկ Ամերիկայում է այդպես, ուր մնաց մեզ մոտ չլինի:

Իսկ ինչո՞ւ էր ֆիլմն այնուհանդերձ… ՎԱԽԵՆԱԼՈՒ: Մի պարզ պատճառով՝ ես հայ եմ և ապրում եմ Հայաստանում: Եվ եթե ինչ որ մի ամերիկացի գուցե այս ամենի վրա ծիծաղի, իսկ հետո էլ ինքն իրեն համոզի, որ այդպես չէ, երկրի նման անպատասխանատու և հանցավորության աստիճանի թեթևամիտ ղեկավարը ՉԻ ԿԱՐՈՂ կործանել Ամերիկան ու ողջ աշխարհը, որովհետև այնտեղ կառավարման բուրգ, ինչպես նաև զսպումների և հակակշիռների մեխանիզմ կա՝ այնտեղ ՀԱՄԱԿԱՐԳ կա, ապա մեր դեպքում…: Էհհհ… մեր դեպքում այդ ամենը չկա, ի՞նչ ասես, մեր դեպքում նույնիսկ կառավարման բուրգն իր դասական իմաստով չկա: Ահա ՀԵՆՑ ՍԱ ԷՐ ՎԱԽԵՑՆՈՒՄ:

Ի դեպ, նույն խոշոր կապիտալի և իշխանության պահով – իրականում, ասեմ ձեզ, համակարգի դեմ նման կերպ դուրս եկող մարդկանց ուղղակի և տարրականորեն կսպանեին, ուղղակի, հենց այդպես, պետական մակարդակով, գործնականում օրինական ԿՍՊԱՆԵԻՆ և այս առումով ֆիլմը նահանջ էր ռեալիզմից: Կներեք, էլի, ավելի քիչ բանի համար են սպանում, ուր մնաց 172 տրիլիոն դոլլարի համար չսպանեն:

Ֆիլմի ԳԼԽԱՎՈՐ ԻՄԱՍՏԸ մենք ենք՝ մարդիկս, և մեր հասարակությունը, որ բաղկացած է այդ մարդկանցից: Մարդիկս ենք, որ, մեր մեծագույն մասով, ժխտում ենք վատ տարբերակը, ինչքան էլ այն ակնհայտ լինի, և ՄԵԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆՄԱՆ վազում ենք կեղծ, սակայն լավ տարբերակի հետևից: Մենք, մեր մեծագույն մասով, նման դեպքում ինքներս մեզ ենք խաբում, ոչ թե մեզ ուրիշն է խաբում: Եվ կրկին խնդիրը մոտենում է նույն Կովիդին՝ ըստ իմ դիտարկումների Կովիդը ժխտում են ամենից առաջ այն մարդիկ, որոնք ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ, ՈՒԺ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՄԵՋ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, որ այն մահացու վտանգավոր վիրուս է, մահվան վտանգ է առաջացնում, նրանք գերադասում են ժխտել այդ փաստը, գերադասում են գեղեցիկ… սուտը: Արդյո՞ք, սակայն, միայն Կովիդն է: Դուք պատասխանեք այս հարցին, ես ինքս ուղղակի թեթևակի ակնարկ և մեկ փոքրիկ հուշում կանեմ – քաղաքականություն և անբարեխիղճ, մեծ երեխաներին ցինիկորեն խաբող պոպուլիստ քաղաքական գործիչներին հիշեք…

Եվ վերջում մի մասնավոր, սակայն տիպիկ արտահայտություն, որ հնչեց ֆիլմում. «Նրանք այնքան էլ խելացի չեն»-, ասվում է մի դրվագում,- «որպեսզի այն չարերից լինեն, որպիսին դուք իրենց պատկերացնում եք»: Այո, ցավալի է, բայց իշխանական բուրգի վերևում հաճախ հայտնվում են տարրական ՀԻՄԱՐՆԵՐ, որոնց ուղղակի օգնել են հանգամանքները, սա ևս որպես բավականին շատ պատմություն կարդացած մարդ եմ ասում: Այս կապակցությամբ ինչպես կասեր արդեն մեր հայկական դասականը. «Կառավարելը բարդ բան չէ, էշ-էշ հրաման ես տալիս, մեկ էլ տեսնում ես՝ ճշտորեն կատարած եկան»…

Մի խոսքով, վախենալու, բայց ինձ այնուհանդերձ ՉԶԱՐՄԱՑՐԱԾ ֆիլմ էր, նայեք այն և… մտածեք:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Не смотрите наверх: Don’t Look Up...
СообщениеДобавлено: 04 янв 2022, 12:04 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 35285
Откуда: Армения, Ереван
Մի նայիր վերև կամ Ապագա կա, կա ապագա։

Մի նայի վերև ֆիլմը ձեռնարկ ա, թե ինչպես հայերը կորցրին Արցախը։

Ֆիլմում հսկա երկնաքար է մոտենում մոլորակին։ Ամերիկյան կառավարությունը բանի տեղ չի դնում ու համատարած ձեռ են առնում վտանգի մասին բղավող գիտնականներին։ Ապա նախագահի վարկանիշը բարձրացնելու համար բանի տեղ են դնում ու ողջ հանրությանը մոբիլիզացնում վտանգի շուրջ։

Հետո իմանում են, որ երկնաքարի պաշարներից կարելի ա փող քերել, պլան են մշակում, որ բախվի մոլորակին, բայց այնպես, որ մոլորակը չկործանվի, ու կրկին ոլորտի մասնագետներին մեկուսացնում են ու ձեռ առնում։ Ստեղծում են մի նայիր վերև քաղաքական կարգախոսը, որ մարդիկ վտանգին չնայեն ու նայողների հետ թշնամանան։

Ֆիլմը բացահայտում ա, թե ինչպես են ձևավորվում ամերիկյան առաջնահերթությունները ու դրանց հասնելու քարոզչությունը։

Նույնը չէ՞ր Հայաստանում։ Բազմաթիվ մասնագետներ՝ քաղաքագետներ, արևելագետներ, լրագրողներ համոզում էին, որ Արցախը կորցնելու վտանգի տակ ենք, իսկ հասարակության լայն զանգվածը պաշտպանում էր այսպես կոչված իշխանությանը՝ այսինքն, շոուը ու դավաճան ասում նրանց, ովքեր տեսնում էին վտանգը։
Սմերիկյան քաղաքական առաջնահերթության ալգորիթմում Հայաստանում յուրաքանչյուր նշանակումն իր դերն էր կատարում, ինչպես այս ֆիլմում։

Կուզես ֆիլմում կգտնես Գռզոյին, կուզես՝ ալեն սիմոնյանին, կուզես՝ նիկ**լ փա**նյանին, կուզես՝ արծրուն հովհաննիսյան, կուզես՝ էն քաղաքական գործչին, որը պատերազմից հետո յան տվեց սրանցից, կուզես՝ լրագրողներին, որոնք սրանց առաջնահերթության ֆոնն էին, կուզես՝ Ազատություն ռադիոկայանին, կուզես կգտնես էն զանգվածի, որը պատերազմից հետո ասում ա՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում ու թույլ ա տալիս, որ երկնաքարը շարունակի ընկնել Հայաստանի վրա։

Կուզես՝ կգտնես հետդ թշնամացած ընկերոջդ, որը նախընտրեց էս եզերին՝ իրականությանը դեմ գնալով, կուզես՝ քեզ կգտնես։ Բայց հերոսը վիզ դնող մասնագետներն են, որոնք քարոզչության դեմը չեն կարողանում առնել, ու նրանց հուսահատությամբ էլ ավարտվում ֆիլմը. «Եթե մտածես, մենք ամեն ինչ ունեինք»,- ասում ա Լեոնարդո Դի Կապրիոյի հերոսը՝ աստղագետ Ռանդալ Մինդին, երբ ամեն ինչ արդեն անհույս ա։ Նույն կերպ հայ մասնագետներն են ասում հուսահատ, եթե մտածես, մենք ամեն ինչ ունեինք, երբ ունեինք Արցախը։
Ինչո՞ւ ա ֆիլմն այսքան նման մեր իրականությանը։ Որովհետև Արցախի կորստի ալգորիթմը Թուրքիայի դաշնակից Ամերիկան ա գրել։ Էս ֆիլմը Չինաստանում, Կուբայում, Ռուսաստանում նույն ընկալումը չի ունենա, ինչ Հայաստանում, Վրաստանում ու Ուկրաինայում երկնաքարի վտանգից գժվածները կունենան։

Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի երկնաքար իշխանությանը պաշտպանող զանգվածը ստացավ ժեխ անունը։ Խնդրեմ, նույն ժեխին ցույց են տալիս ամերիկյան հասարակության մեջ։ Սակայն, մեր դեպքում այդ ժեխին վերագրեցին ազգային ինքնությունը, թե հայերն են այդպիսին։ Խնդրեմ, ապացույցը, որ ոչ թե հայի բերանից է դուրս գալիս՝ Արցախը մերը չի, թեկուզ էրեխուս մորթեն, նախկինները չգան, այլ ամերիկյան տեխնոլոգիաների ստեղծած մարդն է դա ասում, և այդ երևույթի համար անհանգիստ են նաև Ամերիկայի արվեստագետները։
Ֆիլմում երկնաքարը սկզբում վտանգ ա, ապա դառնում ա եկամտի աղբյուր, ու հանրությունը սկսում ա խոսել երկնաքարի օգուտներից։ Խնդրեմ, Թուրքիան, որ հայերի համար երկնաքարի չափ ոչնչացման վտանգ ա, բայց մի էրկու հոգու ջեբի մեծացման ու Ռուսաստանը ոչնչացնելու խաթեր համոզում են, թե Հայաստանը ծաղկելու ա, երբ Թուրքիան ընկնի Հայաստանի վրա։

Ու վտանգը մարդկանց մեջ ոչնչացնելու համար ասում են՝ մի նայիր իրականությանը, մի նայիր եղածին, ապագա կա, կա ապագա։

Ֆիլմը լավ վաճառելու ու տարածելու համար նույնպես օգտագործվել է նույն տեխնոլոգիան, ինչը հեգնում են ֆիլմում՝ սկսած տառատեսակից, վերջացրած երաժշտությունով, սկսած հայտնի դերասաններով, վերջացրած հանդիսատեսին լարված պահելու սցենարային ռազմավարություններով։ Ուրեմն, Հայաստանում աղետի համար մեղավորները նույնպես նայելու են, բայց ոչ մի օգուտ, որովհետև ինչպես Ջոկեր ֆիլմն էր ամերիկյան կապիտալիզմի մեջ կապիտալիզմի դեմ, էնպես էլ սա, անօգուտ։

Ամերիկյան տեխնոլոգիան բոլոր խմբերին է ճանաչում ու բոլորին է երջանկացնում իր կապիտալիզմը կուռ պահելու համար։ Իսկ այս ֆիլմը, որը բացահայտում է երջանկացնող ավերիչ տեխնոլոգիան, երկնաքարի վտանգից գժվածներին երջանկացնելու համար է:

Հովհաննես Իշխանյան

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Не смотрите наверх: Don’t Look Up...
СообщениеДобавлено: 05 янв 2022, 07:05 
Аватара пользователя

Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Сообщений: 1564
https://kinogo.zone/films/9700-dont-look-up.html

Не смотрите наверх (2021)

в 2029 году камета Апофис прилетит к земле.ПУСТЬ ВСЕ ЗДОХНУТ

_________________
Карабах это Армения.
Сюник это Армения.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Не смотрите наверх: Don’t Look Up...
СообщениеДобавлено: 11 янв 2022, 02:41 

Зарегистрирован: 05 фев 2017, 20:41
Сообщений: 946
Разве это историческое кино ;)

Есть мнение, что героиня Стрип изобразила Трампа, только в женском облике, и следовательно ее старший помощник, и по совместительству сын, это намек на дочь Трампа Иванку, соответственно в мужском обличье, которая, как помним, занимала должность его советника.

Зато на кого намекали в персонаже того умного богатея со смартфоном - Маск, Гейтс, или их собирательный образ?

_________________
"трусливые и побеждённые должностные лица делают из смелых народов слабые народы" (Аятолла Хомейни)


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Не смотрите наверх: Don’t Look Up...
СообщениеДобавлено: 11 янв 2022, 23:40 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 35285
Откуда: Армения, Ереван
Не историческое, с натяжкой - военное. Просто хороший пост написал не фейсбуке, не хотел ее терять... :)

Я дума, там шел жирный намек на Илона Маска, но вот президент не Трамп, как все говорят, а как раз Байден :)

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Не смотрите наверх: Don’t Look Up...
СообщениеДобавлено: 11 янв 2022, 23:43 

Зарегистрирован: 05 фев 2017, 20:41
Сообщений: 946
Lion писал(а):
Не историческое, с натяжкой - военное. Просто хороший пост написал не фейсбуке, не хотел ее терять... :)

Жаль нет перевода!

Цитата:
Я дума, там шел жирный намек на Илона Маска, но вот президент не Трамп, как все говорят, а как раз Байден :)

Да ладно, демократка и трампофобка Мерил Стрип так и стала бы троллить Байдена :lol:

_________________
"трусливые и побеждённые должностные лица делают из смелых народов слабые народы" (Аятолла Хомейни)


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Не смотрите наверх: Don’t Look Up...
СообщениеДобавлено: 11 янв 2022, 23:55 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 35285
Откуда: Армения, Ереван
Lion писал(а):
Ի վերջո նայեցի «Վերև չնայեք»-ը, կներեք թեթևակի ՏԱՖՏԱԼՈԳԻԱՅԻ համար…

Ի՞նչ ասեմ, ՎԱԽԵՆԱԼՈՒ ԿԻՆՈ ԷՐ, բայց, համենայն դեպս ինձ համար՝ ոչ զարմանալի: Ինչպես չզարմացրեց, իսկ հետո էլ նույնիսկ ՁԱՆՁՐԱՑՐԵՑ «Խաղաթղթե տնակը» (Карточный домик): Իրոք, որպեսզի նման բաներն ինձ զարմացնեն, ես պետք է մի քիչ ՔԻՉ ԿԱՐԴԱՑԱԾ ԼԻՆԵՄ մարդկության պատմությունը, իսկ ես այն, հակառակի պես, շատ եմ կարդացել՝ չափազանց շատ: Ու չափազանց շատ եմ կարդացել հայտնի մարդկանց մասին: Արդյունքում ես լավ գիտեմ, որ մարդկության պատմությունը մեծապես ՈՉ ԹԵ հերոսությունների, ինքնազոհության և սթափ մտածողության հաղթահանդեսի պատմություն է, ԱՅԼ այն շարան է ստորությունների, եսասիրության ու երբեմն նույնիսկ՝ տարրական հիմարության:

ՉԶԱՐՄԱՑՐԵՑ ՆԱԵՎ մարդկային հանրույթը, երբ, ակնհայտը մարդկանց աչքն է մտնում, սակայն նրանք ժխտում են այն: Պարզագույն և թարմ օրինակ՝ ԿՈՎԻԴԸ – մարդու մոտիկը, մարդն ինքը մահանում է կովիդից, բայց համառորեն և «խելոք տեսքով» չի հավատում, որ այն կա, բոլորս ունենք նման ծանոթներ: Չզարմացրեց ու նույնիսկ չզայրացեց նաև խոշոր կապիտալի բացարձակ ազդեցությունը երկրի առաջին դեմքերի վրա՝ եղել է, կա և կլինի, նույնիսկ Ամերիկայում է այդպես, ուր մնաց մեզ մոտ չլինի:

Իսկ ինչո՞ւ էր ֆիլմն այնուհանդերձ… ՎԱԽԵՆԱԼՈՒ: Մի պարզ պատճառով՝ ես հայ եմ և ապրում եմ Հայաստանում: Եվ եթե ինչ որ մի ամերիկացի գուցե այս ամենի վրա ծիծաղի, իսկ հետո էլ ինքն իրեն համոզի, որ այդպես չէ, երկրի նման անպատասխանատու և հանցավորության աստիճանի թեթևամիտ ղեկավարը ՉԻ ԿԱՐՈՂ կործանել Ամերիկան ու ողջ աշխարհը, որովհետև այնտեղ կառավարման բուրգ, ինչպես նաև զսպումների և հակակշիռների մեխանիզմ կա՝ այնտեղ ՀԱՄԱԿԱՐԳ կա, ապա մեր դեպքում…: Էհհհ… մեր դեպքում այդ ամենը չկա, ի՞նչ ասես, մեր դեպքում նույնիսկ կառավարման բուրգն իր դասական իմաստով չկա: Ահա ՀԵՆՑ ՍԱ ԷՐ ՎԱԽԵՑՆՈՒՄ:

Ի դեպ, նույն խոշոր կապիտալի և իշխանության պահով – իրականում, ասեմ ձեզ, համակարգի դեմ նման կերպ դուրս եկող մարդկանց ուղղակի և տարրականորեն կսպանեին, ուղղակի, հենց այդպես, պետական մակարդակով, գործնականում օրինական ԿՍՊԱՆԵԻՆ և այս առումով ֆիլմը նահանջ էր ռեալիզմից: Կներեք, էլի, ավելի քիչ բանի համար են սպանում, ուր մնաց 172 տրիլիոն դոլլարի համար չսպանեն:

Ֆիլմի ԳԼԽԱՎՈՐ ԻՄԱՍՏԸ մենք ենք՝ մարդիկս, և մեր հասարակությունը, որ բաղկացած է այդ մարդկանցից: Մարդիկս ենք, որ, մեր մեծագույն մասով, ժխտում ենք վատ տարբերակը, ինչքան էլ այն ակնհայտ լինի, և ՄԵԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆՄԱՆ վազում ենք կեղծ, սակայն լավ տարբերակի հետևից: Մենք, մեր մեծագույն մասով, նման դեպքում ինքներս մեզ ենք խաբում, ոչ թե մեզ ուրիշն է խաբում: Եվ կրկին խնդիրը մոտենում է նույն Կովիդին՝ ըստ իմ դիտարկումների Կովիդը ժխտում են ամենից առաջ այն մարդիկ, որոնք ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ, ՈՒԺ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՄԵՋ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, որ այն մահացու վտանգավոր վիրուս է, մահվան վտանգ է առաջացնում, նրանք գերադասում են ժխտել այդ փաստը, գերադասում են գեղեցիկ… սուտը: Արդյո՞ք, սակայն, միայն Կովիդն է: Դուք պատասխանեք այս հարցին, ես ինքս ուղղակի թեթևակի ակնարկ և մեկ փոքրիկ հուշում կանեմ – քաղաքականություն և անբարեխիղճ, մեծ երեխաներին ցինիկորեն խաբող պոպուլիստ քաղաքական գործիչներին հիշեք…

Եվ վերջում մի մասնավոր, սակայն տիպիկ արտահայտություն, որ հնչեց ֆիլմում. «Նրանք այնքան էլ խելացի չեն»-, ասվում է մի դրվագում,- «որպեսզի այն չարերից լինեն, որպիսին դուք իրենց պատկերացնում եք»: Այո, ցավալի է, բայց իշխանական բուրգի վերևում հաճախ հայտնվում են տարրական ՀԻՄԱՐՆԵՐ, որոնց ուղղակի օգնել են հանգամանքները, սա ևս որպես բավականին շատ պատմություն կարդացած մարդ եմ ասում: Այս կապակցությամբ ինչպես կասեր արդեն մեր հայկական դասականը. «Կառավարելը բարդ բան չէ, էշ-էշ հրաման ես տալիս, մեկ էլ տեսնում ես՝ ճշտորեն կատարած եկան»…

Մի խոսքով, վախենալու, բայց ինձ այնուհանդերձ ՉԶԱՐՄԱՑՐԱԾ ֆիլմ էր, նայեք այն և… մտածեք:


Вот гугл перевод:

Наконец-то я посмотрел на "Не смотри вверх", простите за ТАФТАЛОГИЮ.

Что я могу сказать, это был фильм, которого можно было бояться, но, по крайней мере, для меня это не удивительно. Как не удивил, а потом даже НАСКУЧИЛ "Карточный домик". Действительно, для того, чтобы такие вещи меня удивляли, я должен ЧИТАТЬ немного историю человечества, а я, наоборот, много, слишком много читал. И я много читал о знаменитостях. В результате я прекрасно знаю, что история человечества во многом НЕ история героизма, самопожертвования, торжества трезвого мышления, НО это череда подлости, эгоизма и иногда даже элементарной глупости.

Человеческое общество тоже не удивлялось, когда очевидное предстает перед глазами людей, но они это отрицают. Простой և свежий пример: КОВИД - близкий человеку человек, человек умирает от ковида, но упорно և не "умно" верит, что он существует, у всех есть такие знакомые. Его это не удивило и даже не возмутило: абсолютное влияние крупного капитала на первых лиц страны было, есть и будет даже в Америке, где его нет у нас.

И почему фильм вообще должен был БОЯТЬСЯ? По одной простой причине я армянин, живу в Армении. И если американец может посмеяться над всем этим, а потом убедить себя, что это не так, то такой безответственный, легкомысленный криминальный лидер, как страна, НЕ МОЖЕТ уничтожить Америку и весь мир, потому что существует пирамида управления, как механизм сдерживания а противовесы есть, есть СИСТЕМА, то в нашем случае…. Эххх, в нашем случае такого нет, что тут скажешь, в нашем случае нет даже пирамиды управления в ее классическом понимании. ЭТО ТО, ЧЕГО ОН БОЯЛСЯ.

Кстати, в момент того же большого капитала և власти - на самом деле, я вам скажу, людей, выступивших против системы таким образом, просто бы убили, просто так, на государственном уровне, они бы практически легально убить և в этом смысле фильм был шагом назад от реализма. Извините, опять убивают за меньшее, не говоря уже об убийствах на 172 триллиона долларов.

ГЛАВНЫЙ СМЫСЛ фильма – это мы, люди, наше общество, состоящее из этих людей. Мы, люди, по большей части отрицаем плохую версию, какой бы очевидной она ни была. Мы, по большей части, обманываем в данном случае себя, а не кого-то другого. И снова проблема приближается к тому же Ковиду: по моим наблюдениям, Ковид отрицает в первую очередь людей, которые БОЯТСЯ, НЕ НАХОДЯТ В СИЛАХ ПРИНЯТЬ ИХ, что это смертельный вирус, ему грозит смерть, они предпочитают отрицать тот факт, что они предпочитают красивы… ложь. Но только ли Ковид? Ответьте на этот вопрос, я всего лишь подсказка և Сделаю один небольшой совет - политика հիշ Вспомните политиков-популистов, которые цинично обманывают больших детей մեծ

И в конце частная, но характерная фраза, прозвучавшая в фильме. «Они не настолько умны, — говорится в одном из эпизодов, — чтобы быть одним из злых, какими вы их себе представляете». Да, жаль, но на вершине властной пирамиды часто оказываются элементарные Дураки, которым просто помогли обстоятельства, это я как человек, начитавшийся истории, говорю. В связи с этим, как сказал бы наш армянский классик. «Управлять не сложное дело, отдаешь ослику-ослику приказ, а потом видишь, что пришли точно готовые»…

Одним словом, бояться, но меня это все равно НЕ удивило, смотрите…… думайте.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 1 из 1   [ Сообщений: 7 ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB