Зарегистрирован: 09 июл 2013, 14:19 Сообщений: 9575
|
«350 հազար մարդ Հայաստանում աշխատում է, և դա բաժանվում է 800.000 մարդու մեջ։ 800 հազար մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց՝ մեր նպաստը լավացրու, մեր առողջապահությունը ձրի դարձրու, մեր ճանապարհները կառուցի, մեր թոշակները բարձրացրու, մեր աշխատավարձերը բարձրացրու։ 350.000 մարդ ճռռում ա, 800.000 մարդ ուզում ա, որ ավելի շատ ճռա» (Նիկոլ Փաշինյան, 9 նոյեմբերի 2018 թ.)։ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի այս մերկապարանոց հայտարարություններն ստիպում են անել մի քանի կարևոր եզրակացություն. 1. Փաշինյանը չի տիրապետում Հայաստանի սոցիալ-քաղաքական իրականությանն ու իրավիճակին։ Նրա ներկայացրած թվերը, «փաստերն» ու փաստարկներն սուտ են ու կեղծ։ 2. Հեղափոխության օրերին հայ ժողովրդին նրա սիրո ու հարգանքի բազմակի խոստովանություններն սուտ էին ու կեղծ։ 3. Փաշինյանը հարազատ զավակն է հայ քաղաքական ապազգային ու հակաժողովրդական այն վերնախավի, որը հետխորհրդային շրջանում ձևավորել ու իշանության են բերել օտար ուժերը, բայց ո՛չ հայ ժողովուրդը։ 4. Հայ ժողովրդի մասին Փաշինյանի պատմական ու քաղաքական անճարակ պատկերացումները նույնանում են ՀՀ նախորդ առաջին դեմքերի դավանած սնանկ գաղափարախոսությանը։ Նա Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Տիգրան Սարգսյանի, Գալուստ Սահակյանի հավատարիմ աշակերտն է ու գաղափարական հետնորդը։ 5. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ՆՐԱ ԹԻՄԸ ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԵՐԻՏԹԵՎԵՐԻՑ ՄԵԿՆ ԵՆ։ 6. ՀԱՅՈՑ ԱՊՐԻԼՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՆԳԱՓՈԽՎԱԾ Է, ՋԱԽՋԱԽՎԱԾ ՈՒ ՏԱՊԱԼՎԱԾ։ 7. ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է։
ՈՐՈՇ ՓԱՍՏԱՐԿՆԵՐ (հանրության պահանջով)
Դիմատետրի ընկերներիցս ոմանք խնդրեցին, ոմանք էլ վրդովված պահանջեցին, որ առավել մանրամասն փաստարկեմ երեկվա քննադատական գրառումս, որում անդրադարձել էի Աստանայում նոյեմբերի 9-ին Ն. Փաշինյանի արած հայտարարություններին։ Ուստի փոքր-ինչ մանրամասնեմ երեկվա կետերս, թեև իրազեկվածների համար առանց այդ էլ ամեն ինչ պարզ է։
Նախ, վերընթերցենք Փաշինյանի խոսքը և իմ գրառումը. «350 հազար մարդ Հայաստանում աշխատում է, և դա բաժանվում է 800.000 մարդու մեջ։ 800 հազար մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց՝ մեր նպաստը լավացրու, մեր առողջապահությունը ձրի դարձրու, մեր ճանապարհները կառուցի, մեր թոշակները բարձրացրու, մեր աշխատավարձերը բարձրացրու։ 350.000 մարդ ճռռում ա, 800.000 մարդ ուզում ա, որ ավելի շատ ճռա» (Նիկոլ Փաշինյան, 9 նոյեմբերի 2018 թ.)։
ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է
«350 հազար մարդ Հայաստանում աշխատում է, և դա բաժանվում է 800.000 մարդու մեջ։ 800 հազար մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց՝ մեր նպաստը լավացրու, մեր առողջապահությունը ձրի դարձրու, մեր ճանապարհները կառուցի, մեր թոշակները բարձրացրու, մեր աշխատավարձերը բարձրացրու։ 350.000 մարդ ճռռում ա, 800.000 մարդ ուզում ա, որ ավելի շատ ճռա» (Նիկոլ Փաշինյան, 9 նոյեմբերի 2018 թ.)։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի այս մերկապարանոց հայտարարություններն ստիպում են անել մի քանի կարևոր եզրակացություն.
1. Փաշինյանը չի տիրապետում Հայաստանի սոցիալ-քաղաքական իրականությանն ու իրավիճակին։ Նրա ներկայացրած թվերը, «փաստերն» ու փաստարկներն սուտ են ու կեղծ։
2. Հեղափոխության օրերին հայ ժողովրդին նրա սիրո ու հարգանքի բազմակի խոստովանություններն սուտ էին ու կեղծ։
3. Փաշինյանը հարազատ զավակն է հայ քաղաքական ապազգային ու հակաժողովրդական այն վերնախավի, որը հետխորհրդային շրջանում ձևավորել ու իշանության են բերել օտար ուժերը, բայց ո՛չ հայ ժողովուրդը։
4. Հայ ժողովրդի մասին Փաշինյանի պատմական ու քաղաքական անճարակ պատկերացումները նույնանում են ՀՀ նախորդ առաջին դեմքերի դավանած սնանկ գաղափարախոսությանը։ Նա Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Տիգրան Սարգսյանի, Գալուստ Սահակյանի հավատարիմ աշակերտն է ու գաղափարական հետնորդը։
5. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ՆՐԱ ԹԻՄԸ ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԵՐԻՏԹԵՎԵՐԻՑ ՄԵԿՆ ԵՆ։
6. ՀԱՅՈՑ ԱՊՐԻԼՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՆԳԱՓՈԽՎԱԾ Է, ՋԱԽՋԱԽՎԱԾ ՈՒ ՏԱՊԱԼՎԱԾ։
7. ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է։
Իսկ այժմ այս կետերը հիմնավորող մի շարք փաստարկներ։
ՓԱՍՏԱՐԿ ԱՌԱՋԻՆ։ Փաշինյանը Հայաստանում բնակվող հայ աշխատունակ բնակչութան մեծամասնությանը հանիրավի ձրիակեր ու պորտաբույծ է համարում։ Բայց չէ՞ որ դա նույն հայ ժողովրդն է, որին նա անվանում էր «Հայաստանի հպարտ քաղաքացիներ» ու որն էլ մեկ մարդու պես ոտքի կանգնելով իրականացրեց ապրիլյան հեղափոխությունը։ Հետևություն. ժողովրդի հասցեին հրապարակում հաճոյախոսություններ արտասանելիս Փաշինյանը պարզապես կեղծում էր։ Իրականում, նա հայ ժողովրդի ու նրա պատմության մասին բոլորովին այլ պատկերացումներ ունի (տե՛ս նաև ստորև)։
ՓԱՍՏԱՐԿ ԵՐԿՐՈՐԴ։ Փաշինյանի բերած թվերը սուտ են ու կեղծ։ Հայաստանում աշխատողների ու հարկ վճարողների թիվը շուրջ կես միլիոն է, դեռ չհաշված գյուղատնտեսությունը։ Այս կապակցությամբ բերեմ նաև Ավետիք Չալաբյանի Դիմատետրից քաղված մի ընդարձակ մասնագիտական գնահատական.
«Ի՞նչ 800 000 մարդու մասին էր խոսքը՝ ենթադրություն եմ անում, որ բյուջեից միջոցներ ստացողների։ Դրանցից մոտ 450 000 թոշակառուներ են, ուստի իրենցից իմաստ չունի պահանջել, որ աշխատեն։ Մոտ 250 000 մարդ էլ տարբեր կատեգորիաների բյուջեից վարձատրվող պետական հատվածի աշխատողներ են՝ ուսուցիչներ, բժիշկներ, զինծառայողներ, ոստիկաններ, քաղծառայողներ, և իրենցից էլ իմաստ չունի պահանջել, որ ավելի լավ աշխատեն, իրենց աշխատաժամանակը պետությունը պետք է կարողանա ավելի լավ օգտագործել, դա հենց վարչապետի գործն է, բայց քանի որ ինքը այդ գործը մինչև վերջ չի պատկերացնում, սկսում է մունաթ գալ սեփական աշխատողների վրա։ Մնում է մոտ 120-130 000 աշխատունակ նպաստառուներ, որոնք պետությունից ստանում են կոպեկներ Փարոսով և այլ ծրագրերով, և որոնք կամ թաքնված աշխատում են գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտում, կամ էլ գնում են խոպան աշխատանքի՝ իրականում այդ մարդիկ թերզբաղված են, սակայն նույնիսկ նրանց մեծ մասը տարբեր ձևերով փորձում է աշխատել և իրենց հոգսը հոգալ։ Իրականում, խնդրո առարկա 800 000 միայն շատ փոքր մասն է, որ ունի աշխատելու կարողություն, սակայն չունի աշխատելու ցանկություն»։
Առհասարակ որևէ վարչապետի թույլատրելի չէ այդչափ սխալվել իր երկրի ազգաբնակչության թվաքանակի հարցում։ Սա նշանակում է, որ նա, ինչպես և գրել եմ, չի տիրապետում հանրապետությունում տիրող սոցիալ-քաղաքական ու նաև ժողովրդագրական իրականությանն ու իրավիճակին։ Փաշինյանն իրավունք չունի հանիրավի պախարակել ու վիրավորել հարյուր հազարավոր հայ մարդկանց։ Փաստորեն, վիրավորանքը հասցվել է ամբողջ հայ ժողովրդին, որովհետև 800,000 աշխատունակները, իրենց ընտանիքի չաշխատունակ անդամների հետ միասին, կազմում են, ինչպես դժվար չէ պատկերացնել, շատ ավելի մեծ թիվ՝ առնվազն 2 միլիոն մարդ։
Հասկանալի է, որ վերջին դժնդակ երեսնամյակում ձևավորվել է ծայրահեղ չքավոր խավ և դրան զուգահեռ «աղքատության մշակույթ»։ Բայց մեղավորն այդ տարաբախտները չեն, այլ նրանց այդ վիճակին հասցրած տնտեսական ու սոցիալ-քաղաքական անարդար հարաբերություններն ու ապաշնորհ, հղփացած քաղաքական իշխանությունը։ Փոխանակ այդ անարդարությունը մատնանշելու, այն հաղթահարելու միտված ծրագրեր մշակելու և չքավորներին «հատակից» կամաց-կամաց բարձրացնելու՝ Փաշինյանն իր անհիմն քննադատությունն անմիջապես ուղղեց ճնշված և դառնացած զանգվածների դեմ։
ՓԱՍՏԱՐԿ ԵՐՐՈՐԴ։ Ժողովրդի թշվառությունը նրա իբր աշխատել չցանկանալով բացատրելը բխում է վայրի կապիտալիզմի գաղափարախոսությունից, որին, փաստորեն, դավանում է նաև Փաշինյանը, ու որն էլ հասցրել է մեր պետությունն ու երկիրը այս ողորմելի վիճակին։ Որպես «ժողովրդի վարչապետ» Փաշինյանը, նախևառաջ, պետք է անհանգստանար ու խոսեր զանգվածների համար ստեղծված ծանրագույն աշխատանքային պայմանների մասին։ Այն մասին, որ նրանց աշխատանքային իրավունքները համատարած ու կոպտորեն խախտվում են գործատուների կողմից։ Այն մասին, որ ծանր աշխատանքի դիմաց մարդիկ կոպեկներ են վճարվում։ Լուծված չեն աշխատավորների առողջապահական, հանգստի, ձմեռը տաք լինելու, որակյալ սննդի ու կենսական նշանակության բազմաթիվ այլ տարրական հարցեր։ 8-ժամյա աշխատանքային օրը տասնյակ հազարավոր մարդկանց համար մնացել է հեքիաթային հուշ։ Որպես «ժողովրդի վարչապետ» Փաշինյանն այս ծայրից պետք է սկսեր, այլ ոչ թե գլխիվայր շրջեր իրականությունն ու մեղքը բարդեր աշխատել չցանկացողների վրա։
ՓԱՍՏԱՐԿ ՉՈՐՐՈՐԴ։ Նախկին ռեժիմն ու քաղաքական-կուսակցական վերնախավն էլ էին նույն բանն ասում, թե իբր ժողովուրդն է ամեն վատ բանում մեղավոր, իսկ իրենք շատ լավն են։ Դիտեք, օրինակ, այս տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=E4Wvb6DIhbI Սա էլ ցույց է տալիս, որ Փաշինյանի խորքային վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ պարուրված է նույն ցինիզմով և արհամարհանքով։
|
|