Իմ պատկերացմամբ ՀՀ երեք նախագահներից և ոչ մեկը իրականում ՉԻ ՈՒԶԵՑԵԼ ԽՍՀՄ նախկին ԼՂԻՄ տարածքի շուրջ գտնվող ազատագրված հողերը հանձնի, նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը, թեև վերջինս առավել մոտ էր դրան: Իրականում բոլորն էլ փորձել են բանակցություններով ժամանակ շահել, իսկ բոլոր այդ կիսատ-պռատ «փաստաթղթերը» կամ, առավել ևս, հարցազրույցներն էլ ոչինչ չեն նշանակում: Այս առումով ուղղակի մանիպուլյացիա է, ՕՐԻՆԱԿ, այն, երբ Քիվեսթի ինչ որ միջանկյալ խոսակցություններ փորձում են «կախել» Ռոբերտ Քոչարյանի վրա, իսկ «2016 թ-ի Պոզների հարցազրույցն էլ»՝ Սերժ Սարգսյանի:
Առավելագույնը եղել են ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՆԵՎՐՆԵՐ: Պարզ մի օրինակ՝ ԿԱԶԱՆ-2012-Ը: Մի ինչ որ պահի Սերժ Սարգսյանը, զգալով, այսինքն՝ ապագան ճիշտ գնահատելով, որ Ալիևը ցանկացած դեպքում չի համաձայնի, ասաց. «Այո, համաձայն եմ, 5 շրջան տալիս ենք, թող Արցախը ճանաչեն»: Այդ ժամանակ Մեդվեդևը «նայեց Ալիևի դեմքին», իսկ Ալիևը մերժեց այդ առաջարկը: Արդյունքում եղավ հայկական կողմի դիվանագիտական հաղթանակ, այն ֆորմատով, թե, ահա, տեսեք, մենք կոնստրուկտիվ ենք և խաղաղասեր, իսկ ադրբեջանցիները՝ ոչ:
Եվ այսպես, ըստ իս, պետք է զերծ մնալ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԻՆ ԶՈՀ ԳՆԱԼՈՒՑ և նայել ռեալ արդյունքը: Իսկ ռեալ արդյունքը սա է՝ ՀՀ 3 նախագահների օրոք Արցախը մնաց 1994 թ-ի ձեռքբերումների սահմաններում, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանի օրոք այն պակասեց 10.000 քառակուսի կիլոմետրով: Սա է, ինչպես կասեր դասականը…
_________________ Приходите в мой дом...
|