Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 15 из 27   [ Сообщений: 396 ]
На страницу Пред.  1 ... 12, 13, 14, 15, 16, 17, 18 ... 27  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 20 фев 2021, 23:17 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
Տարիներ առաջ կարդացածս այս տողերը Մորիս Դրույոնի «Երկաթյա արքան» վեպից միշտ հիշում եմ և դրանք ինձ համար կազմում են պետական գործչի ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԻԴԵԱԼԸ: Եվ այսպես, Ֆրանսիական թագավորության արքա Ֆիլիպ IV Գեղեցիկը (1285-1314), պատասխանելով իր աղջիկ Իզաբելլայի բողոքին առ այն, որ, ամուսնացած Անգլիայի այդ պահին դեռևս արքայազն Էդուարդի հետ նա դժբախտ է, պատասխանում է.

- Մի՞թե ես պետք է հիշեցնեմ քեզ, Իզաբելլա, թե ինչեր մենք պետք է զոհաբերենք հանուն մեր պարտքի և մի՞թե ես պետք է նորից ասեմ քեզ, որ մենք ծնված ենք ոչ այն բանի համար, որ տրվենք անձնական կրքերի: Մենք՝ պետական գործիչներս, ՉԵՆՔ ԱՊՐՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՎ, մենք ապրում և պետք է ապրենք ՄԵՐ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՅԱՆՔՈՎ ու միայն դրանում մենք պետք է գտնենք մեր բավարարվածությունը, դրանում, այն բանում, որ մենք արժանի կերպով անենք մեր գործը:

Ֆիլիպ IV Գեղեցիկը մեծ բարձունքների հասցրեց Ֆրանսիան, նա իսկական պետական գործիչ էր... սիրում եմ այս տողերը: Ցավոք, հատուկենտներն են իրենց պետական գործիչ համարողներից, որ հետևում են այս կանոնին…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 21 фев 2021, 13:08 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
Երեկ Մորիս Դրույոնից խոսեցինք, ու նրա «Երկաթյա արքայից», իսկ այսօր հիշենք արդեն հայ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻՆ, լուսահոգի Պերճ Զեյթունցյանին և նրա «Արշակ II»-ը:
Հռոմեական կայսրության կայսր Կոնստանցիոս II-ը (337-361) Հայոց արքային, որպես քաղաքական ազդեցության ամրապնդման ակտ, կին է ուղարկում իր մահացած եղբոր կին Օլիմպիային՝ դրանով ԸՆԴԳԾԵԼՈՎ և իր այդ պահի ազդեցությունը, և ուժեղացնելով իր հետագա ազդեցությունը Հայոց արքունիքում, և ապագայի համար ակնարկ-պահանջ ներկայացնելով առ դաշնակցություն: Արդյունքում Հայոց արքայի մեջ սկսում են խոսել քաղաքական գործիչն ու տղամարդը և հաղթում է…
ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ, պետական գործիչը, պետական գործչի ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ իր երկրի հանդեպ : Կարդանք…
- Կայսրն իր ողջույններն է հղում Հայոց արքային և հույս է հայտնում, որ կարող է վստահ լինել նրա դաշնակցությանը:
«Եվ ո՞վ է ասողն, ո՞վ»,- միանգամից մտածեց արքան,- «Բեղ մորուքրը հազիվ բուսած մի ՊԱՏԱՆԻ, որի հետ, սակայն, պարտավոր է հաշվի նստել Հայոց թագավորը: Ոչինչ, այդ էլ կանի, ատամները սեղմած այդ նվաստացումն էլ կտանի, միայն թե թողնեն հանգիստ ապրել, մենք մեզ համար, դուք՝ ձեզ համար: Ուզո՞ւմ ես, ես վեր կենամ ու ԽՈՆԱՐՀՎԵՄ ՔՈ ԱՌԱՋ, քո, որ կարող էիր իմ որդին լինել, պայմանով, որ վերադարձից հետո իմ մասին նպաստավոր կարծիք հայտնես քո հզոր կայսրին և նա բարի աչք նայի իմ երկրին…»
- Իմ անունից հավատացրեք կայսրին, որ ես մնում եմ նրա կրտսեր եղբայրը և հավատարիմ դաշնակիցը…
- Կայսրը որոշեց մի հաճելի անակնկալ մաուցել քեզ, արքա: նա քեզ կնության ուղարկեց իր մեռած եղբայր Կոստասի նշանած Օլիմպիային՝ պրետորյանների պրեֆեկտ Աբլաբիոսի դստերը:
«Ո՞վ է այս երիտասարդը, որ այսպես տարակուսանքով է նայում իր արքային ու ԶԱՐՄԱՆՈՒՄ, թե ինչո՞ւ նա չի վռնդում այս անկոչ հյուրերին, ինչո՞ւ արհամարհանքով չի խոսում նրանց հետ, ինչո՞ւ է հանդուրժում այս վիրավորանք ու լկտիությունը: Աաա, Սամվելն է, Մամիկոնյան Վահանի զավակը: Ես ՄԻԱՅՆ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԵՄ ՑԱՎՈՒՄ, ՈՐԴԻՍ: Ցավում եմ, որ քո կուռքը ոչ թե քարից է շինված, այլ՝ ավազից, որ նա պատվանդանից ընկավ ու դեռ գետին չհասած, փշուր-փշուր եղավ: Ես քո առաջ եմ միայն ամաչում, ուրիշ ոչ-ոքի: Որովհետև քո հավատը խորտակեցի: Ինչքան էլ քեզ բացատրեմ, ինչքան էլ համոզեմ, որ սա դիվանագիտություն է, փոքրերի ու մեծերի համար սահմանված օրենք է, միևնույնն է, դու չես հասկանա: Եվ ԿԵՑՑԵՍ, ՈՐ ՉԵՍ ՀԱՍԿԱՆԱ: Եթե դու էլ հասկանայիր ու ներեիր, ՈՉ ՄԻ ՊԱՅԾԱՌ ԿԵՏ այլևս չէր մնա ինձ համար…
Իշխանը երևի մտածում էր, որ, եթե արքայի տեղը լիներ, իսկ ով իրեն արքայի տեղը չի դրել, երևի ԿԲՌՆԵՐ ԱՅԴ ԿՆՈՋ ԹԵՎԻՑ և ԴՈՒՐՍ ԿՇՊՐՏԵՐ: Ու նա պահանջում է հիմա, որ նույնն էլ արքան անի: Իսկապես, եթե դու ընդունակ ես այդպիսի բան անելու, իսկ ես վստահ եմ, որ դու անպայման ընդունակ ես, Ե՞Ս ԻՆՉՈՎ ԵՄ ՊԱԿԱՍ ՔԵԶՆԻՑ: Բայց դու, Սամվել, այս կնոջ մեջ միայն կին ես տեսնում, ԻՍԿ ԵՍ՝ լայնածավալ ու հզոր մի երկիր, դու այս կնոջ բարեկազմ մարմինն ու տգեղ դեմքն ես նշմարում, ԻՍԿ ԵՍ ՝ նրա մեռած նշանածի, Կոստասի եղբորը՝ Բյուզանդիայի կայսրին, որի հետ թեև չեմ հանդիպել երբեք, բայց, եթե կուզես իմանալ, նա հիմա ինձ համար ՆՈՒՅՆՊԵՍ ԲԱՐԵԿԱԶՄ ՄԱՐՄԻՆ ՈՒ ՏԳԵՂ ԴԵՄՔ ՈՒՆԻ, դու այս կնոջ մեջքի հետևում միայն պատ ես նկատում, ԻՍԿ ԵՍ՝ սահմանագլխին շարված օտար բերդերի ամուր շղթան, հունական ընտիր հեծելազոր ու հետևակ, հազարավոր քանդվող պատեր և հազարավոր հայեր փլատակների տակ: Ի՞նչ գիտես, թե դու էլ չես լինի նրանց կողքին: Արժե՞ այս գնով հետևել քո խորհրդին: Ափսոս, Սամվել, որ դո ինձ չես ճանաչել մինչև թագավոր դառնալս, սա է իմ միակ արդարացումը քո առաջ, իմ միակ մխիթարությունը…»
- Կնությա՞ն,- ցնցվեց, սփրթնեց արքան, փորձեց կրկնել հարցը, բայց լեզուն կապ ընկավ: Էլ ի՞նչ կարիք կար կամավոր կերպով սեփական ոչնչությունը ցուցադրելու, երբ թշնամին ինքը հիշեցրեց այդ մասին: Խոսիր, արքա, խոսիր լռելու ժամանակը չէ, հանկարծ չկարծեն, թե դու երջանիկ չես այս թանկարժեք ընծայի համար,- Ես շատ շոյված եմ… Դա մեծ պատիվ է ինձ համար… ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՄ ԿԱՅՍՐԻՆ… Ես չեմ հանդգնի մերժել իմ մեծ եղբոր առաջարկը…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 22 фев 2021, 22:45 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
Նոր մի թեթև պտտվեցի մի քանի հարթակներում, որոնք ակտիվ էին պատերազմի ժամանակ և հիմա էլ ակտիվ են...

Թուրքերը ձեռ են առնում և հեգնում են մեզ՝ ուկրաինացիքի և հրեաների գոհ, խրախուսող ժպիտների ներքո...
Հպարտ ե՞ք, հայեր, լավ ե՞ք: Փակվեք ձեր գյուղերում, հոգիներիդ մեջ ձեզ հպարտ երևակայեք, բայց զգուշացեք Սյունիք գնալ, որովհետև ճանապարհին կգերվեք, վախեցեք զինվորին բանակ ուղարկել, որովհետև թուրքը լկտիացել է, փակվեք ձեր տներում, մինչև թուրքը... կգա:

«Հպարտ» հայեր, լավ ե՞ք, հպարտ ե՞ք - ես ոչ լավ եմ և ոչ էլ հպարտ, մեզ ուղղակի ծաղրում են, երբեմնի մեր բավականին բարձր հեղինակությունից միջազգային ասպարեզում... բան չի մնացել:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 23 фев 2021, 21:37 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
Անգլիայի թագուհի Ելիզաբեթ I-ը (1558-1603) իրավմամբ համարվում է Բրիտանական կայսրության ՍԿԶԲՆԱՎՈՐՈՂԸ և ժամանակակից Անգլիայի ՀԻՄՆԱԴԻՐԸ: Ի տարբերություն ինքնավստահ շատ շատերի, որոնք, հասնելով բարձրագույն իշխանության գագաթ, ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ԱՄԵՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ միանգամից սկսում են չնկատել ոչինչ և չլսել ոչ մեկին, Ելիզաբեթը կարողացավ իրեն շրջապատել օգնականներով՝ հստակ, սթափ միտք ունեցող հուսալի մարդկանցով:

Իրոք, Ելիզաբեթը հենվում էր, ըստ էության, մի ամբողջ գլխավոր շտաբի վրա, որը նրան ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԷՐ տակտիկա և պրակտիկա, իսկ վճռական պահերին էլ նրան ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԷՐ նյարդային եռանդույնության պոռթկումներից: Ելիզաբեթը կարողացել էր մի այնպիսի հրաշալի կազմակերպություն ստեղծել իր շուրջը, որ մինչև հիմա էլ, հարյուրամյակներ անց, նրա անձնական ծառայությունները գրեթե անբաժանելի են Ելիզաբեթյան դարաշրջանի կոլեկտիվ ծառայություններից, այնպես, որ նրա անունը պայծառ լուսավորող անմահ փառքն ԸՆԴԳՐԿՈՒՄ Է ՆԱԵՎ նրա նշանավոր խորհրդականների նվաճումները: Այն դեպքում, երբ փառամոլ նույն Մարի Ստյուարտը մեն-միայն Մարի Ստուարտ էր, Ելիզաբեթը Ելիզաբեթ էր… դրան գումարած Սեսիլ, Լեստեր, Ուոլսինգեմ և շատ շատ ուրիշներ՝ մի ամբողջ համակարգ:

Ելիզաբեթը ձգտում էր հզորացնել իր պետությունը և կառավարման արդյունավետություն ապահովել ու նա իր հետ հուսալի մարդկանց մի հիանալի ամբողջություն ուներ, մարդիկ, որոնք ՕԳՆՈՒՄ ԷԻՆ ՆՐԱՆ և, հատկապես ճգնաժամային պահերին, ապահովում հստակ, կշռադատված որոշումների ընդունում, այն դեպքում, երբ ինքնավստահորեն դատարկ շատ-շատերն ուղղակի կուրանում էին բացարձակ իշխանության փայլից, հղփանում էին դրանից, իսկ ճգնաժամային պահերին էլ տրվում էին էմոցիոնալ պոռթկումների ու արդյունքում հանգում չհիմնավորված որոշումների:

Ելիզաբեթն ապրել է մեզնից 400 տարի առաջ, բայց պետք էր սովորել Ելիզաբեթից, ունակ թիմ, խելացի խորհրդականների աստղաբույլ ունենալ, իսկ փոխարենը, մենք... հիմա...թե բա… եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, քաղաքացու վրեժի ժամանակը… ու լայվեերր, լայվեր, դատարկ և ոչինչ չնշանակող խոսքեր ու բառեր՝ էմոցիոնալ ՈՒՂՂԱԿԻ ԱՆՆԵՐԵԼԻ, ԱՆԸՆԿԱԼԵԼԻ և երկրի համար վնասակար պոռթկումների հետ միասին:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 23 фев 2021, 23:55 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9573
Ты о великих идеях говоришь, а лучше бы начал с базовых понятий, например: чувство ответственности. Вот есть у ереванцев чувство ответственности или нету? Если есть, тогда соберитесь и вышвырните этого поддонка таким же образом, каким образом привели, а если нету чувство ответственности, то говорить о высоких идеях просто пустословие.

И если ещё думаешь, что поможет тебе в этой ситуации, то снова повторю - изучай КОБ. Да, он не идеален, да, можно внести поправки, но это лучшее базовое знание, которое доступно на сегодняшний день, причём это не выдумка одного человека, над КОБ работали многие советские специалисты, которые хотели спасти страну.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 26 фев 2021, 00:42 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
А давай прежде всего не разделять армян по месту жительства...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 26 фев 2021, 00:45 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9573
Lion писал(а):
А давай прежде всего не разделять армян по месту жительства...

Почему?


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 26 фев 2021, 12:10 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
Երեկ շատ գրեցի զոմբիների մասին և իմ կողմից հարգված որոշ մարդիկ հետաքրքրվեցին, թե ես ո՞ւմ, ի՞նչ տիպի մարդկանց նկատի ունեմ: Ասեմ, կարճ ասած՝ ԶՈՄԲԻԻ տակ նկատի է ունեցվում հիպնոսացված, անկախ ամեն ինչից, ամեն մի տրամաբանական և այլ փաստարկից մի ինչ որ բան անող կամ մի ինչ որ բանին հավատացող մեկը: Հիպնոսացվածի պես, բայց դրա ավելի ագրեսիվ, ակտիվ տարբերակը:
Այլ խոսքն է՝ ՄԱՆԿՈՒՐՏ: Միջին Ասիայի քոչվորները հավատում էին, որ, եթե մարդու գանգին ուղտի կաշի փաթաթես և այն չորանա, այդ դեպքում կաշին ուժեղ սեղմում է գանգը, իսկ մարդը հիշողությունը կորցնում է և կույր, անտրամաբանական, ինքնազոհ նվիրվածություն է հանդես բերում այդ անողի հանդեպ՝ լիովին, նույնիսկ իր կյանքի հաշվին դառնալով վերջինիս կամակատարը: Երևույթը նկարագրել է ղրղզ դասական գրող Չինգիզ Այթմատովը:

Ահա, տեսեք, զոմբիի կամ մանկուրտի թարմ, դասական օրինակներ: Ոչ մի տրամաբանությւոն չկա, բայց իրենք գոռում են: Նման մարդիկ հաճախ հոգեկան խնդիրներ ունեն: Իրենց ոչ մի բան և երբեք բացատրել ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ, իրենց որոշ անբարեխիղճ քաղաքական գործիչներ ուղղակի մանիպուլացնում են և այս խեղճ մարդիկ, ըստ էության զոհ դրան, հնազանդ, բայց ագրեսիվ կերպով կատարում են իրենց տիկնիկավարի հրամանները: Սա աղանդի, աղանդավորներին մանիպուլացնելու նման մի բան է:

Վիդեո

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 26 фев 2021, 19:27 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
Ալիևը զարմացած հարց է տալիս Ռուսաստանին, թե, չեմ հասկանում, ինչո՞ւ եք Հայկական բանակը վերականգնում, չէ՞ որ պատերազմը վերջացել է: Եվ ի՞նչն է հատկանշականը, թեև, ինչպես ինքն է ասում, պատերազմը վերջացել է, բայց ինքն իր բանակը ոչ միայն չի ցրում, այլ նույնիսկ համալրում է:
Հայկական բանակին դեմ են Ալիևը և թուրքերը, գործող իշխանությունները ունեն Ալիևի ու թուրքերի եռանդուն աջակցությունը...

Եսի՞մ?!

Մի տեսակ կասկածելի է, էլի, հայեր, հը՞:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 27 фев 2021, 21:00 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
Իշխող ուժի համար ցավացողներին շտապեմ հանգստացնել: Հիշո՞ւմ եք, Նիկոլն ասում էր, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամը ԼՈՒԾՎԱԾ Է: Ահա ուրեմն՝ ՍԴ-ն լիովին իրենն է, ի՞նչ եք անհանգստանում, նախագահը կուղարկի հրամանագիրը ՍԴ...ըըըը...

...ըըը...

...լոոոոււծված է ՍԴ ճգնաժամը, ՉԿԱ նման հարց՝ Նիկոլն է ասել..., ՍԴ-ում խնդիր հաստատ չի լինի, հանգստացեք, Նիկոլն է ասել...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 03 мар 2021, 01:54 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
Այստեղ կարող էի գրել՝ աննասուն, տավար, զոմբի, ժեխ, թուրք, թրիք, փլսինք, плевок... և այլն, կարող էի ՍՐԱՆՑ հասցերին նաև հայհոյանք գրել, բայց չեմ գրի:

Այս ստատուսն էլ կարող էի չանել, բայց, քանի որ մտերիմներս վերջերս հաճախ են ինձ մեղադրում էս մասսային հայհոյելու մեջ, ստատուսն այնուհանդերձ դնում եմ,որ մարդիկ տեսնեն, թե ես ում նկատի ունեմ:

Изображение
Изображение
Изображение
Изображение

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 23 мар 2021, 00:48 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
ԳՇ վերջին հայտարարության մասին թեզիսային և ավելի պարզ տարբերակով.

1. Ըստ ԳՇ-ի՝ չնայած Նախագահականի երեկվա հայտարարությանը՝ դեռևս դե-յուրե և դե-ֆակտո դիմում ՉԻ մուտքագրվել ՍԴ,
2. Ըստ ԳՇ-ի՝ դիմումը պետք է վերաբերի ԲԱՑԱՌԱՊԵՍ ՄԻԱՅՆ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի համապատասխան դրույթի սահմանադրականության ստուգմանը, այսինքն նրան, ինչի հարցով որ Նախագահականն իրոք պատրաստվում է դիմել, քանի որ, համաձայն գործող կարգի, Սահմանադրական դատարանը կարող է ստուգել ՄԻԱՅՆ արդեն իսկ գործող օրենսդրական ակտերի, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՆԱԽԱԳԾԵՐԻ սահմանադրականությունը,
3. Ժամկետների՝ 8-օրյա ժամկետ և այլն, պահով էլ ԳՇ-ն ասում է, որ, եթե կորոշվի, որ Օնիկը այնուհանդերձ չպիտի լինի ԳՇ պետ, նույնիսկ դրանից հետո էլ նա կունենա ԴԵՌԵՎՍ իդեալում մինչև 8 օր՝ 5 օր վարչապետի, 3 օր նախագահի համար:

Կարճ ասած՝ ԳՇ-ն ասում է՝ մեզնից դեռևս ոչինչ չպահանջեք, Օնիկը ԻՐԱՎԱԲԱՆՈՐԵՆ պաշտոնավարում է:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 23 мар 2021, 00:49 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
Պատմություն եմ կարդում – գրողը տանի, հենց այս հատվածի՞ն պիտի հանդիպեի…

Արաբական խալիֆության ռազմական մեքենայի վերջին ահարկու արշավանքը ԻՐ ՈՂՋ ՄԵՐԿՈՒԹՅԱՄԲ ցույց տվեց կործանարար այն քաղաքականության բնույթը, որը, ընդառաջ այս վտանգին, ամուսնու մահից հետո կյանքի էր կոչում կայսրության ղեկը փաստացի իր ձեռքը վերցրած փառատենչ Իրենեն: Իրոք, կայսրության ռազմական մեքենայի կառավարման ղեկից, ըստ էության, մի կողմ էին մղվել անձիք, որոնք նախկինում կերտել էին Կոնստանդին V-ի (741, 742-775) հաղթանակները և, վատ թե լավ, շարունակում էին իրենց գործը նաև վերջինիս որդի Լևոն IV-ի (775-780) ժամանակ՝ մարդիկ, որոնց այժմ փոխարինել էին ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԻՑ ՀԵՌՈՒ և դրան անսովոր պալատական պաշտոնյաները: Անհաջողությունը, սակայն, չսթափեցրեց Իրենեին և, քանի որ Տաճատ Անձևացին արդեն անցել էր հակառակորդի կողմն ու անհասանելի էր, պատկերապաշտ կայսրուհին իր ողջ իշխանական եռանդը ԹԱՓԵՑ պատկերամարտության կարկառուն ներկայացուցիչ հանդիսացող հին զորավար Միքայել Լախանոդրակոնի վրա, որը վերջին իրադարձություններում, ինչ-որ տեղ գուցե ոչ իր մեղքով, բայց այնուհանդերձ մի ծանր պարտություն էր կրել:

Արդյունքում Միքայելը պաշտոնանկ արվեց և նրա հետ միասին բանակից հեռացվեցին նաև մի շարք բարձրաստիճան ու փորձառու այլ գործիչներ ևս, սակայն այս հանգամանքը որպես հետևանք ընդամենը միայն ԱՎԵԼԻ ԹՈՒԼԱՑՐԵՑ նախորդ կայսրերի օրոք այդքան մեծ ջանքերի գնով կարգի գցված կայսրության ռազմական մեքենան:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 23 мар 2021, 00:49 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
Թուրքերը հայերին հաճախ «Վազգեն» են ասում: Ես կյանքս իզուր ապրած չէի համարի հենց միայն նրա համար, որ թուրքերը հայերին երբեմն «Մհեր» կոչեին...

Քո թերություններով հանդերձ, Վազգեն, շնորհավոր ծնուդդ՝ մեծ մարդ, մեծ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ հակված մարդ, ափսոս, որ… այս վիճակում ենք նշում այս տարվա ծնունդդ, բայց ես հույս ունեմ, ես հավատում եմ իմ ժողովրդին: Ու մենք դեռ կվերականգնենք քո ձեռք բերածը, դեռ մի բան էլ ավելի:

Շնորհավոր ծնունդդ, Վազգեն!

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 23 мар 2021, 00:50 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
Եղբորդ գործը ոչնչացնեն, հետո՝ ոչնչացնողը գնա եղբորդ գերեզմանին այն պղծելու և դու...
Արամ Զավենի Սարգսյան... լավ ե՞ս:

Изображение

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 15 из 27   [ Сообщений: 396 ]
На страницу Пред.  1 ... 12, 13, 14, 15, 16, 17, 18 ... 27  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB