Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 13 из 27   [ Сообщений: 396 ]
На страницу Пред.  1 ... 10, 11, 12, 13, 14, 15, 16 ... 27  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 14 янв 2021, 21:36 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9573
Lion писал(а):
Չեմ կարողանում չներվայնանալ...

Կառավարությունը հավանություն տվեց նախագծին, որով առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ ազգային փոքրամասնությունների օր: Նախագծի հեղինակն է ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: |armenpress.am|

Тогда нервничай.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 16 янв 2021, 14:21 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
Մոտիկներս հիմա կրկին կքննադատեն, թե դաժան, անսիրտ եմ գրում, բայց պետք է ասեմ, չեմ կարող չասել – ազգս, իմ պաշտած հայ ժողովուրդը ու Հայոց պետությունը ճգնաժամի մեջ են, ես գտնում եմ, որ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԵՄ և, ով էլ ոնց վերաբերվի դրան, բարոյապես պարտավոր եմ արտահայտվել…

Երեկ Լենա Նազարյանն ասաց. «Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար։ Ես ուզում եմ, որ ՄԱՏՈՎ ՑՈՒՅՑ ՏԱՆ, թե ո՞ւմ 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»: ՄԱՏՈՎ ՑՈՒՅՑ ԵՄ ՏԱԼԻՍ, տիկին Նազարյան՝ իմ, ձեր, այս տողերը կարդացող ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԵԿԻ: Դաժան և ասնիրտ բան ե՞մ ասում: Գիտեմ, չասեք՝ ինքս էլ որդի ունեմ և հայր եմ:

Այս կապակցությամբ ամենից առաջ ասեմ, որ, եթե սա ՀԱՍԿԱՆԱԼՈՎ Է ԱՐՎՈՒՄ, ապա սա պոպուլիզմ է, սակայն ավելի վատ տարբերակ կա՝ հնարավոր է սա ՉՀԱՍԿԱՆԱԼՈՎ Է ԱՐՎՈՒՄ, իսկ այդ պարագայում ուղղակի ստացվում է, որ մեր երկրի բարձրագույն պաշտոնատար անձը պետական մտածողություն ուղղակի չունի:
Ողջ խնդիրը կայանում է նրանում, տիկին Նազարյան, որ պետության և ազգի՝ մարդկային մեծ խմբի, շահերը որպես կանոն ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ անհատի շահերի դեմ, դրանք անխուսափելիորեն բախվում են: Ցավում եմ, որ ոմանք սա չեն հասկանում: Այո, այդ շահերը բախվում են և այն, ինչ ոտնահարում է անհատի շահը, ԿԱՐՈՂ Է ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ պետության կամ ազգի շահի համար ու հակառակը: Պետական գործիչը սա պարտավոր է իմանալ և նույնիսկ ավելին՝ նա պարտավոր է առաջնորդվել ՀԵՆՑ պետության ու ազգի շահերով:

Փոխարենն ինչ է արվում՝ հասկանալով թե չհասկանալով, սակայն ընտրվում է անհատի շահի համար ընկալելի, բայց ազգի ու պետության համար վնասակար մի սենտիմենտալ դիրքորոշում և, ոտնահարելով ավելի մեծ շահը, փորձ է կատարվում ԱՆՀԱՏԻ ՍԻՐՏԸ ՇԱՀԵԼ: Իհարկե, զինապարտի կամ բանակում գտնվողի ո՞ր ծնողը հիմա չի մտածի, թե տիկին Նազարյանը ճիշտ է ասում, ո՞վ կողմ չի լինի սրան՝ շատ քիչ մարդ կլինի, որ այստեղ, ոտնահարելով իր ծնողական զգացումները, այլ բան կասի: Գնանք, նստենք զինապարտի կամ բանակում զինվոր ունեցող ծնողի կողքին և երկար, շաաատ երկար խոսենք զգացմունքների մասին: Գնանք, խնդիր չկա, խոսենք, հարց չկա, բայց ԱՅԴ ԸՆԹԱՑՔՈՒՄ թուրքը Սյունիք կմտնի, հետո Երևանին կհասնի, իսկ վերջում էլ կգա և կթակի այն տան դուռը, որտեղ նստած խոսում են նման գեղեցիկ, ազնիվ զգացմունքներից: Ու կսպանի՝ խոսողներին էլ, զինապարտին էլ:

Տիկին Նազարյան, թուրքերը առնվազն Սյունիքն ու Երևանն են ուզում, հուսով եմ կողմ եք դրանք չհանձնելու տարբերակին, սակայն այդ պարագայում, հնարավոր է, պատերազմ լինի: Այդ պարագայում ՄԱՏՈՎ ՑՈՒՅՑ ԿՏԱ՞Ք, ԹԵ Ո՞ՒՄ 18 ՏԱՐԵԿԱՆ ՈՐԴՈՒ ՀԱՇՎԻՆ ԵՔ մեր Հայրենիքի հերթական այդ կտորները պահելու: Ցույց կտա՞ք, թե՞ ցույց չեք տա ու մենք կհանձնենք այդ ամենը…

Արդ ի՞նչ էր ասածս՝ պետական գործիչ լինելը ենթադրում է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ: Պատասխանատվություն՝ այդ թվում նաև բարդ, գուցե հակամարդկային, մարդկանց կողմից մարդկայնորեն գուցե ոչ ընկալելի, սակայն պետության և ազգի համար ՕԳՏԱԿԱՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ: Սա է, տիկին Նազարյան, պետական կառավարման բուրգի վերևներում լինելը միայն բարձր աշխատավարձ, քծնանք, բարձր պաշտոնի հետ կապված այլ առավելություններ և փառասիրության շոյում չէ՝ պետական կառավարման բուրգի վերևներում լինելը ԱՄԵՆԻՑ ԱՌԱՋ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ազգի ու պետության շահի գիտակցում և, դրանցից ելնելով, պատասխանատու ու ծանր, սակայն պետքական որոշումների ընդունման ԿԱՄՔԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ:

Չե՞ք ուզում, պատրաստ չե՞ք դրան, չե՞ք կարող «մատով ցույց տալ որևէ մեկի 18 տարեկան երեխային», ԼՔԵՔ ՁԵՐ ՊԱՇՏՈՆԸ, գնացեք, մի ավելի պարզ գործով զբաղվեք, այդ գործում արդեն, վստահ եմ, լիուլի կկարողանաք դրսևորվել որպես մարդասեր, քանի որ, դատելով Ձեր այդ արտահայտությունից, չեմ ուզում մտածել, որ անհասկացող եք և պետական մտածողություն չունեք, դուք ուղղակի… մարդասեր եք:

Հ.Գ. Yervand Varosyanը բանակում որդի ունի, որն անցավ վերջին պատերազմը՝ ծայրից ծայր, ամենավտանգավոր տեղերում: Ես գիտեմ Երվանդի հոգեվիճակն այդ օրերին, խոսել ենք: Երվանդը ևս ինձ նման է մտածում...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 18 янв 2021, 11:31 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
Արվեստով զբաղվելը փրկում է հոգեկան անկումից…

Հետպատերազմյան այս օրերին գրեթե ավարտեցի երկրորդ հիմնարար գիրքս, թեև վերջնական վերնագիրը դեռ չեմ որոշել: Աշխատանքային վերնագիրն է «Հայաստանի և հարակից երկրների ռազմաքաղաքական պատմություն. քննական տեսություն»: Գործնականում արդեն ավարտուն տեսքով կա 2.420 էջ՝ A4 ֆորմատի 12 չափի տառատեսակով հավաքված տեքստ: Նախատեսում եմ տպագրել 3 հատորներով:

Եվս մեկ գիրք նոր-նոր եմ սկսում գրել, առայժ առկա են միայն… 4 էջեր՝ գրքի կառուցվածքը և հիմնական թեզերը: Ի տարբերություն նախորդի, սակայն, վերնագիրն է վերջնականապես հաստատված՝ «Աշնան 44 ակնթարթները»: Ե՞րբ կավարտեմ կամ կտպագրեմ, չգիտեմ, աշխատում եմ…

Կարդում եմ և գրում՝ արվեստով զբաղվելը փրկում է հոգեկան անկումից… ճիշտ են ասում: Գուցե մորֆիի ցավազրկող սկզբունքով ուղղակի մեղմում եմ ինձ պատած ցավը, գուցե, ինչ որ տեղ այո, սա յուրօրինակ մի փախուստ է իրականությունից, բայց ի՞նչ անես, առայժմ սա է, առայժմ անելու այլ քայլ ուղղակի չկա:

Լավ ժամանակներին և երկիրն առ դեպի լավը փոխելու ճանապարհին պետք է հոգեպես պինդ լինել, հակառակ դեպքում ցավը կխեղդի, կոչնչանաս, իսկ այդպես չի կարելի՝ ամուր, հզոր Հայաստան ունենալու համար ապագայում մեզ սպասվող պայքարին ընդառաջ պետք է պինդ ու պատրաստ լինել:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 19 янв 2021, 19:38 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
Երբ տիրակալը կործանում է պետությունը շարքից.

…Զանգյանների աթաբեկության հիմնադիր աթաբեկ Զանգին (1127-1146), որը մի ուժեղ, եռանդուն, խելացի, հաշվենկատ, դաժան և կյանքի դպրոցի բարդ փորձառություններով անցած անձնավորություն էր, ի տարբերություն մեծապես հենց օղուզական քոչվոր ավանդույթներով առաջնորդվող Արտուխյանների կամ էլ իրենցից, որպես կանոն, միջակություններ ներկայացնող Մոսուլի կառավարիչների, վերջին տարիներին, ինչպես արդեն ասվեց, կարողացել էր լրջորեն ուժեղացնել սեփական աթաբեկությունը: Հետաքրքիր է նշել, որ Զանգիի ուժի կարևոր գրավականներից մեկն էլ այն էր, որ Մոսուլի աթաբեկը կարողացել էր իրեն օժանդակող ռազմական լուրջ մի ԹԻՄ ՀԱՎԱՔԵԼ, ինչն իր ժամանակի և հատկապես մահմեդական միջավայրի համար ինքնին բավականին բացառիկ մի բան էր: Զանգիի մոտ մահմեդականներից իրոք, որ կարող մարդիկ էին հավաքվել, դե իսկ աթաբեկն ինքն էլ, կրկին ի տարբերություն շատ շատերի, աչքի էր ընկնում և խելքով, և ռազմաքաղաքական մեծ փորձառությամբ, և հատկապես՝ ԼԱՅՆԱԽՈՀՈՒԹՅԱՄԲ:
Սրան հակառակ, սակայն, լրիվ այլ դրություն էր տիրում Զանգիի հակառակորդների մոտ: Իրոք, Եդեսիայի կոմսության կոմս Ժոսլին Կուրտունեացին (1131-1149), որ, հատկապես շահերի ընդհանրության հողի վրա, ժամանակին մոտիկ ընկերություն էր անում Անտիոքի իր նման երիտասարդ դուքս Ռայմոնդ Պուատիեցու (1136-1149) հետ և Շեյզարի պաշարման ժամանակ նրանք երկուսով միասին նույնիսկ բավականին նյարդացրին Բյուզանդական կայսրության կայսր Հովհաննես II-ին (1118-1143), այժմ անհուսալի կերպով փչացած հարաբերություններ ուներ Անտիոքի նույն այդ տիրակալի հետ, երբ փոխադարձ մրցակցությունն ու նախանձը ԹԵԹԵՎԱՄԻՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԻԾ դրսևորող երկու այս տիրակալներին նույնիսկ ստեղծված վտանգավոր իրավիճակում էլ ուղղակի խանգարում էր համագործակցել:
Ավելի լավ չէր դրությունը, սակայն, նաև հարավում, որտեղ Երուսաղեմի թագավորությունում ձևականորեն իշխում էր տասնչորսամյա Բալդուին III-ը (1143-1163), սակայն գործերի իրական գլուխ կանգնած էր ընդամենը մի կին, ի դեմս նրա մոր՝ իշխանատենչ, սակայն սահմանափակ և անգործունյա Մելիսենդայի:
Քրիստոնյաների մոտ առկա կառավարման ճգնաժամի այս ծայրահեղ վտանգավոր պայմաններում իրավիճակը միայն ավելի ծանրացրեց այն հանգամանքը, որ Եդեսիայի կոմսը, մոռացած ամեն ինչ և տրվելով հաճույքներին, հաստատվել էր Թլպաշարում ու գործերը բուն Եդեսիայում թողել էր բարձիթողի վիճակում, իսկ Զանգին էլ իր հերթին, դրան ուղիղ հակառակ, հետախուզական մի իսկական կենտրոն հաստատելով Խառանում՝ ինչ-որ մի պահ սկսել էր նույնիսկ ԺՈՍԼԻՆԻՑ ԷԼ ԼԱՎ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, թե ինչպիսի՞ն է իրերի իրական դրությունը Եդեսիայում: Արդյունքում, այն բանից հետո, երբ Խառանում տեղակայված Զանգիի հետախույզները ճշտեցին և հաստատապես իմացան, որ դեպի Եդեսիա վերջին կարճատև այցից հետո Ժոսլինը կրկին լքել է այդ քաղաքն և իր լավագույն ուժերի հետ հեռացել է արևմուտք, իսկ քաղաքում էլ մնացել է վարձկաններից կազմված ընդամենը թույլ մի կայազոր, որը դրան գումարած էլ դժգոհ է նաև իրեն հասանելիք վճարի քչությունից ու դրա մշտական ուշացումից, որոշեց վճռական հարված հասցնել:
Եդեսիայի ուղղությամբ վերջին տարիների իր ընդգծված պասիվությամբ Մոսուլի աթաբեկը վաղուց էր կարողացել համոզել խաչակիրներին, որ իր հիմնական հոգսը ամենից առաջ հենց Արտուխյաններին են, ընդ որում նրանց դեմ նույն տարում իսկ մղվող մարտական գործողություններն էլ կարծես թե հաստատում էին այդ պնդումը: Իր հերթին թեթևամիտ Ժոսլինը չէր զլացել էր և մինչ այդ, այն բանից հետո, երբ Իկոնայի տերը թողել էր արևելքը, նույնիսկ աջակցել էր Իկոնայի սուլթանության սուլթան Մասուդի (1116-1156) կողմից որպես Հիսն-Քեֆի Արտուխյանների էմիրության թեկնածու առաջ քաշված, Զանգիի հակառակորդ Ղարա-Արսլանին (1144-1167), իսկ վերջին այդ հանգամանքն էլ, կարծես, Զանգիին մի լրացուցիչ առիթ տվեց գործելու:

Եդեսիայի անկմանը մնացել էր 31 օր…

Изображение

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 20 янв 2021, 22:33 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
Երբ տիրակալը հոգում է երկրի մասին...

...1156 թվականի ամռանը Թորոս Ռուբինյանի (1137-1168) գլխավորած Ռուբինյանների իշխանության (մոտ 3.000) և Ռեյնալդ Շատիոնացու (1152-1160) գլխավորած Անտիոքի դքսության (մոտ 3.000) միացյալ բանակը Տարսոնի ճ-մ-ում հաղթեց Անդրոնիկոս-Թորոս Կատակոլոնի գլխավորությամբ Կիպրոսից արշաված Բյուզանդական կայսրության բանակին (մոտ 10.000): Գերվեց նաև Անդրոնիկոսը, որը ազատություն ստացավ միայն խոշոր փրկագնի դիմաց, ընդ որում ստացված գումարը Թորոսը ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԲԱԺԱՆԵՑ ԻՐ ՌԱԶՄԻԿՆԵՐԻՆ:
«Հունաց թագավորը (Բյուզանդական կայսրության կայսր Մանուիլ I-ը (1143-1180) – Մ.Հ.) բարկացավ Թորոսի վրա, քանզի սա հույների ձեռքից գրավել էր ողջ երկիրը, դրա համար էլ ծանր ամբոխով նրան վրա առաքեց Անդրոնիկոս զորագլխին: Մեծն Թորոսը հավաքեց իր զորքը և գնաց նրան ընդառաջ: Նրանք իրար հանդիպեցին Տարսոնի մոտակայքում, կռվեցին և օգնեց Աստված հայերին, քանզի հույները պարտություն կրեցին նրանցից ու կորցրին 3.000 հոգու, ընդ որում գերի ընկան նաև պատվավորներից շատերը, որոնց բանտարկեցին, հետագայում վաճառեցին, իսկ ձեռք բերված գումարն էլ Թորոսը ԲԱԺԱՆԵՑ ԻՐ ԲԱՆԱԿԻՆ` ինքը գոհ մնալով Տիրոջից, որ աջակցեց իրեն թշնամիներից վրեժ լուծելու գործում»,- պատմում է հիացած Իսահակ Երեցը («Ժամանակագրություն», գլուխ 25):

Կիլիկիայի թագավորության հռչակմանը մնացել էր 42 տարի...

Изображение

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 22 янв 2021, 22:24 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
ՀՀ բանակային ապագա համակարգը, ըստ իս, պետք է լինի ԵՌԱՍՏԻՃԱՆ:

ԱՌԱՋԻՆ ԵՎ ԲԱՆԱԿԻ ԱՄԵՆԱՄԱՐՏՈՒՆԱԿ ՄԱՍԸ պետք է կազմեն շատ բարձր վճարվող պայմանագրայինները, ընդ որում, ի տարբերություն ներկայիս պայմանագրայինների, այս անձիք պետք է համալրած լինեն ամենից առաջ ՄԱՐՏՈՒՆԱԿ ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ, նրանք պետք է իրենց վրա կրեն մարտական ծառայության հիմնական բեռը և հանդիսանան բանակի փաստացի կորիզը: Խոսքն, ըստ էության, գվարդիայի մասին է՝ գվարդիական ստորաբաժանումներ: Այս պայմանագրայինները պետք է վճարվեն բարձր՝ սովորական, ՀՀ ընդունված նույնիսկ բարձր աշխատավարձից ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ՝ միջին աշխատավարձ ունենալով, այս պահի դրամային իրականությամբ, մոտ մեկ միլիոն դրամը: Արդյունքում պայմանագրային այս ռազմիկների ծառայությունը կլինի, այո, վտանգավոր, սակայն այն կլինի նաև պատվաբեր, իսկ շատ շատերն էլ կձգտեն ծառայություն իրականացնել հենց այս գվարդիայի շարքերում:

Հայոց բանակի ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԸ պետք է կազմեն զորակոչվային հիմունքներով հավաքված անձիք, մոտավորապես այնպես, ինչպես հիմա է: Այս անձիք պետք է ուժեղացված ռազմական ուսում ստանան, իսկ ծառայության երկրորդ կեսում կամ վերջին քառորդում էլ նրանք պետք է ծառայություն տանեն առաջին խմբի պայմանագրայինների հետ միասին՝ անձնական կամ նույնիսկ ստորաբաժանումների կազմով ընդգրկելով նրանց կողմից իրականացվող գործողությունների մեջ: Այս պարագայում պետք է կիրառել ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՄՈԴԵԼԸ:

Եվ վերջապես Հայոց բանակի ԵՐՐՈՐԴ ՄԱՍԸ պետք է կազմի մոբիլիզացիոն ռեզերվը, որում պետք է ընդգրկվեն 20-55 տարեկան տղամարդիկ և, իրենց յուրօրինակություններով հանդերձ, նաև՝ 20-40 տարեկան կանայք: Մոբիլիզացիոն այս ռեզերվը խաղաղ ժամանակ հստակ պարբերականությամբ անցկացվող հավաքներում պետք է պատշաճ մարտական մակարդակ ունենա, իսկ հատուկ որոշված դեպքերում էլ կարճաժամկետ ծառայություն անցնի երկրորդ խմբի հետ՝ անհատական կամ նույնիսկ ստորաբաժանումների մակարդակում: Այս պարագայում պետք է կիրառել ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՄՈԴԵԼԸ:

Կա Հայոց բանակ, կա Հայոց պետականություն, չկա Հայոց բանակը, չկա Հայոց պետականությունը՝ Հայոց պատմության պես հինավուրց մի ճշմարտություն է: Սրա համար, սակայն, փող է պետք, որը կարող է ապահովվել միայն ուժեղ տնտեսության առկայությամբ: Սա է...

Изображение

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 24 янв 2021, 19:09 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
Ֆեյսբուքյան լրահոսս լիքն է Ռուսաստանում զարգացող իրադարձությունների մեկնաբանություններով: Ոմանք կողմ են Պուտինին, ոմանք՝ դեմ, ոմանք էլ չարախնդում են:

Այս կապակցությամբ ուղղակի հիշեցնեմ, որ կա Հայաստանի Հանրապետություն, կա հայ ժողովուրդ և կան այս երկուսի շահեր: Այս երկուսի շահերին իր հերթին խիստ հակասում է ցանկացած անկայունությունը Ռուսաստանում:

Պետք է սովորություն դարձնել՝ ամեն ինչին նայել հենց Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի համատեքստում, իսկ այդ պարագայում ակնհայտ է՝ հանկարծ եթե Ռուսաստանը սուզվեց քաոսի մեջ՝ Հայաստանի Հանրապետությունն և հայ ժողովրդը լրջագույն, ամենից առաջ անվտանգային խնդիրներ կունենան…

Մի արեք, պետք չի, մի չարախնդացեք, Ռուսաստանը եթե «քանդվեց», ամենից առաջ մեզ համար վատ կլինի, ինչպես եղավ 1917-1918 թվականներին:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 26 янв 2021, 00:07 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
Ընկերներիցս մեկը հիշեցրեց...

Ափսոս, հազար ափսոս, որ մեր Սու-երը չկարողացան իրենց դրսևորել այս պատերազմում, բայց ես հավատում եմ, ուղին՝ ընտրված ուղին ՃԻՇՏ ԷՐ և մեր Սու-երը դեռևս իրենց խոսքը կասեն...

Տեսնում, զգում էինք ապագան, ափսոս, չհասցրինք ինչպես հարկն է պատրաստվել, հազար ափսոս...

Վիդեո

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 26 янв 2021, 21:25 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
Նման կենցաղային էպիզոդներ աշխատում եմ չգրել, սակայն այս մեկը չգրել չեմ կարող: Եվ այսպես, գործող վարչապետի կողմնակիցներից մեկը, ըստ իրեն, ամոթ է տալիս ընդդիմությանը և տրամաբանությունը սա է՝ մեջբերումը բառացի, ոճը պահպանված է.

- Ամոթ է իրենց, հազար ամոթ: Այսօր Ալիևը խնդումա սաղի վրա, ընչի՞ համար, որտև մեր զոհվածներին չենք կարում հավաքենք, գերիներին չենք կարում հետ բերենք, իմացա՞ր, էդ մասին թող մտածեն էդ կուսակցությունները, ոչ թե աթոռակռիվ սարքեն:

Անկեղծ՝ ՈՒՂԵՂՍ ԿԱԽԵՑ՝ սա ասողն ասենք ինչպե՞ս է պատկերացնում իր ասածը՝ Վազգեն Մանուկյանը գնա, նստի մի քարի վրա, մտածող մարդու պոզան ընդունի և... մտածի՞: Կներեք, իշխանական լծակներ չունեցող ընդդիմանդիր գործիչը ըստ պարոն Փաշինյանի այս հարգարժան կողմնակցի, այդ ի՞նչ կարող է անել, որ չի անում: Անկեղծ՝ ես չհասկացա...

Ուղղակի հետաքրքրեց, եթե որևէ մեկը, հատկապես իշխող ուժից, կարողանա պարզաբանել, միայն շնորհակալ կլինեմ:

Մինչ այդ, սակայն, ինձ թվում է հետևյալը՝ կամ նման մտքեր արտահայտողն ինքը տրամաբանության հետ կապված խնդիրներ ունի, կամ էլ...

Եսի՞մ?!

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 27 янв 2021, 16:59 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
Լսում եմ կառավարության նիստը և հերթական անգամ ականջս սղոցեց «ա»-ով խոսելը՝ պարոնայք Ավինյանը, Բադասյանը և այլոք իրենց ուղղակի նվազագույն նեղություն իսկ չեն տալիս պաշտոնական միջոցառումների ժամանակ պահպանել գրական հայերենի կանոնները: Իրենք երևի մտածում են, թե այդպես «անմիջական» է, դա մանրուք է, իրենք «տեխնոկրատներ» են և կարևորը գործը որակով անեն, գրական հայերենի կանոնները պահպանելն էական չէ:

Ոչ, հարգելիներս, այդպես չէ, իսկ գրական հայերենի գործածումն էլ, նույն պետական համակարգում, ունի ՀՍՏԱԿ ՄԻ ՆՊԱՏԱԿ՝ միավորել, միասնականացնել, ունիֆիկացնել շփման լեզուն: Իրոք, պատկերացնո՞ւմ եք, կառավարության անդամներից ինչ որ մեկն, օրինակ, պաշտոնական միջոցառման ժամանակ սկսի խոսել Գավառի բարբառով, մեկը՝ Գյումրու, մյուսը՝ Վանաձորի և այլն:

Թվում է թե մանրուք է, բայց – չի կարելի, սա պետական կառավարում է, իսկ պետական լեզուն Հայաստանի Հանրապետությունում գրական հայերենն է: Մեր լեզուն մեր հարստությունն է, իսկ Հայոց լեզվի թագը գրական հայերենն է: Չի կարելի, այդ թվում նաև նման հարցերում է երևում վերաբերմունքը պետության և պետականության նկատմամբ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 30 янв 2021, 13:02 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
Մայրս ինձ միշտ ասել է. «Որդիս, ընտանիքում և հատկապես կնոջդ հետ քեզ այնպես պահիր, որ ԽՈՍՔԴ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՆԱ: Մի շատախոսիր, մի ասա մի բան, որ հետո չես անելու, իսկ եթե ասացիր՝ անպայման արա՝ հետևողականորեն արա: Չկա ավելի վատ բան, քան շատախոս, դատարկախոս, իր խոսքի արժեքը չիմացող ընտանիքի հայրն և կնոջ ուղեկից տղամարդը: Հակառակ պարագայում խոսքդ կարժեզրկվի, քեզ ոչ-ոք չի հարգի և դու, առավելագույնը, ստիպված կլինես հավերժ բացատրել ու արդարանալ, որ քեզ սխալ են հասկացել»: Մորս իմաստուն այս խորհրդին միշտ հետևել և հետևում եմ:

Երկիրը յուրօրինակ մի ընտանիք է, իսկ գործադրի ղեկավարը՝ նույն այդ ընտանիքի հայրը, տան, այսպես ասած, տղամարդը: Տղամարդը չպետք է շատախոս կամ, առավել ևս, դատարկախոս լինի, տղամարդը պետք է հարգանք ներշնչի՝ այդ թվում նաև իր խոսքի արժեքն ու գինը բարձր, վերին մի բարձունքում պահելու առումով:

Հակառակ դեպքում մշտապես կարիք կլինի բերել արդարացումներ՝ ողորմելի և խղճուկ, խղճահար արդարացումներ…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 30 янв 2021, 17:11 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9573
Уважаемый Lion, почему Арцрун ещё не назвал никола предателем(или я что-то пропустил?)?


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 30 янв 2021, 22:21 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
Нужно спросить у него. Я лишь напомню, что он военный, а в стране действует военное положение.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 31 янв 2021, 01:10 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9573
Lion писал(а):
Нужно спросить у него. Я лишь напомню, что он военный, а в стране действует военное положение.

Следствие покажет. ;)


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 01 фев 2021, 01:22 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
Покажет...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 13 из 27   [ Сообщений: 396 ]
На страницу Пред.  1 ... 10, 11, 12, 13, 14, 15, 16 ... 27  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB