Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 14 из 27   [ Сообщений: 396 ]
На страницу Пред.  1 ... 11, 12, 13, 14, 15, 16, 17 ... 27  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 03 фев 2021, 21:08 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
Գործող իշխանությունը մի ունիվերսալ «արդարացում» ունի՝ ՆԱԽԿԻՆՆԵՐ: Սա ասվում է միշտ, սա ունիկալ մի բանաձև է, ԴԵՂԱՏՈՄՍ, փրկության մի օղակ, ունիվերսալ մի միջոց, որը գործի է դրվում ամենատարբեր առիթներով և միշտ: «Նախկիններ» ունիկալ բաղադրատոմսը կիրառվում է իրոք միշտ, լինի դա տարրական փնթիության արդյունքում թույլ տված բացթողումն արդարացնելիս, նախապես տրված խոստումը չկատարելիս, թե՞, ասենք, Արցախը կորցնելիս: Սա ասվել է միշտ, սա ունիկալ է:

Այս կապակցությամբ ասեմ, որ, ամեն անգամ, երբ լսում եմ այս մասին, մի տեսակ անհարմարության զգացում եմ ունենում, զգացում, որն ունենում ես այն ժամանակ, երբ զգում ես, որ ՔԵԶ ՄԻ ՏԵՂ ԽԱԲՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ԹԵ ՈՐՏԵՂ: Այդպիսի զգացում ունենում եմ, օրինակ, աճպարարին դիտելիս: Նոր ի վերջո հասկացա, թե խնդիրն ինչումն է: Եվ ուրեմն.

Հարգելի իշխանավորներ, բան չունեմ ասելու, կիրառեք այդ ունիկալ արդարացումը երբ ուզում եք, բայց ԿԼԻՆԻ՞ նախապես մեզ մի ցուցակ տաք, որում կնշեք նախկինների թույլ տված մեղքերի պատճառով ձեր անհաջողությունների լրիվ, ապագայում սպասվելիք ողջ ցանկը, որ… այդ հարցով մենք ձեզնից այլևս ուղղակի ՍՊԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵՆԱՆՔ:

Ցուցակը հրապարակեք, խնդրում եմ, այդպես ազնիվ կլինի՝ ասեք, ահա, սա, սա, ու սա, սրանք նախկիններին են արել, սրա հարցով նախկիններն են մեղավոր և մենք այդ հարցով ոչինչ անել չենք կարող, մեզնից ոչինչ չպահանջեք: Հավատացնում եմ, այդպես ավելի ճիշտ կլինի, ավելի հանգիստ, մենք մեզ համար աջ քաշած կապրենք, ձեզնից ոչ ինչ որ բան կսպասենք, ոչ էլ հետո արդարացումը կլսենք, թե բա… ՆԱԽԿԻՆՆԵՐԸ:

Խնդրում եմ, ուղղակի հրապարակեք այդ ցուցակը, դրանից հետո և մենք հանգիստ կարպենք, և դուք...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 07 фев 2021, 21:13 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
«Այս Արամը, աշխատասեր և հայրենասեր մարդ լինելով, լավ էր համարում Հայրենիքի համար մեռնել, քան տեսնել, թե ինչպես են օտարացեղ ազգերը ՈՏՆԱԿՈԽ ԱՆՈՒՄ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ և թե ինչպես են օտարները տիրում իր արյունակիեց հարազատների վրա»,- Արամ I Մեծի (մ.թ.ա. 1827-1769) մասին հիացած հայտնում է Մովսես Խորենացին…

Կարող եք... քաղաքականացնել, դուք գիտեք, ես որ Հայոց պատմության մեջ եմ գտնում իմ պատասխանները:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 09 фев 2021, 19:19 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
Մոտիկ շրջապատումս անակնկալորեն թեժ դիսկուրս առաջացավ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» կոչվող երևույթի շուրջ, երբ մարդիկ, աչքի առաջ ունենալով մեզ պատած այս ծանր իրավիճակը, դրա արմատներում տեսնում են 2018 թ-ի ժողովրդի կամաարտահայտությունը՝ ժողովրդավարությունը:

Հայտնի խոսք կա՝ գուցե ժողովրդավարությունը վատ բան է, սակայն նրանից ԱՎԵԼԻ լավ բան մարդկությունը չի հորինել: Ժողովրդավարություն կոչվածը պետական բարձրագույն իշխանության ձևավորման ձևերից մեկն է, ընդ որում կան պետական իշխանության ձևավորման այլ ձևեր ևս: Օրինակ, պետական բարձրագույն իշխանության ձևավորման ձևերից մեկն է այն ժառանգություն ստանալը՝ ժառանգական միապետություններում: Այնուհանդերձ, մարդկության պատմության փորձը ցույց է տվել, որ դրանք բոլորը, համեմատած դեմոկրատական ձևի հետ, սկզբունքորեն զիջում են վերջինիս: Օրինակ, ներկայումս բավականին քննարկվող մերիտոկրատական կամ նույնիսկ միապետական ձևը, ի համեմատ դեմոկրատիայի, ունի մի լուրջ թերություն՝ հասարակության միայն մեկ, որպես կանոն փոքր մասն է իր մասնակցությունը բերում իշխանության ձևավորմանը: Իրականում, սակայն, բարձրագույն իշխանություն կոչվածը դա յուրօրինակ մի բուրգ է, ընդ որում այն այնքան է ամուր, ինչքան ամուր է հիմքը: Եթե բարձրագույն իշխանությունն ընտրում է փոքրամասնությունը, ՀԻՄՔԸ ԼԻՆՈՒՄ Է ԹՈՒՅԼ, իսկ արդյունքում էլ նույնիսկ հնարավոր է ստանալ շուռ տված բուրգ:

Նիկոլի հետ կապված ողջ այս պատմության ԱՄԵՆԱՎԱՏ ԿՈՂՄԵՐԻՑ ՄԵԿՆ ԷԼ ԱՅՆ ԵՂԱՎ, ընդ որում սրա վրա շատ քչերն են ուշադրություն, որ արժեզրկվեց դեմոկրատիա կոչվածը՝ ժողովրդի կողմից իշխանությունը ձևավորելու դրական երևույթը: Արդյունքում, աչքի տակ ունենալով առկա ծանրդրությունը, արվում է հետևություն, որ ժողովուրդը միշտ սխալվում է, իսկ այսպես կոչված էլիտան՝ միշտ ճիշտ է: Իսկ ոչի՞նչ, որ բազում են դեպքերը, որ հենց էլիտան է փորձանքի բերել հասարակությանը: Օրինակ, նույն էլիտան 1044 թ-ին որոշեց Անիի թագավորությունը հանձնել Բյուզանդական կայսրությանը: Ընդհանուր կանոնը սա է՝ եթե իշխանությունը անփոփոխելի է կամ քչերի կողմից է ձևավորվում, այն, որպես կանոն, ԱՅԼԱՍԵՐՎՈՒՄ Է, ԴԱԴԱՐՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԼԱՅՆ ԽԱՎԵՐԻ ՇԱՀԵՐԸ: Ամուր են այն հասարակությունները, որտեղ իշխանությունը, վերևում նշածս բուրգի պես, բուրգի հիմքերում լայն է: Վերջում կրկնեմ՝ դեմոկրատիան գուցե վատ բան է, սակայն նրանից լավ բան դեռևս չի հորինվել:

Եվ ի վերջո տարրականորեն ԱՐԴԱՐ ԷԼ ՉԷ՝ եթե թեկուզ անուս, անկիրթ մեկը կրում է պատասխանատվության և հետևանքների նույն այն բաժինը, ինչ հասարակության ցանկացած անդամ, ապա նա նաև պետք է մասնակցի բարձրագույն իշխանության ձևավորմանը: Այլ կերպ դուք, օրինակ, ո՞նց եք պատկերացնում՝ անուս մեկին, օրինակ զրկեք ընտրելու իրավունքից, սակայն նրա փոխարեն որոշումներ ընդունեք, պատերազմի և խաղաղության հարց լուծեք: Նախ, դա ինքնին արդար չէ, հետո՝ նման կերպ իշխանություն ուղղակի չի ձևավորվի, իսկ եթե ինչ որ հրաշքով էլ ձևավորվի, ապա ԵՐԲԵՔ ԱՄՈՒՐ ՉԻ ԼԻՆԻ, քանի որ կլինի փոքրամասնության իշխանության, իսկ ձեր ասած անուսներն էլ առնվազն քաղաքացիական պատերազմ կսկսեն՝ արդյունքում կամ տապալելով ձեր ասած էլիտայի իշխանությունը, կամ էլ կիսելով երկիրը: Իրականում իրեն ԻՐԱՊԵՍ էլիտա համարող անձնավորությունը չպետք է շերտավորի կամ պիտակավորի հասարակությունը՝ նման անձը պետք է ձգտի կրթել, հնարավորինս լավը դարձնել հասարակությունը՝ ամենից առաջ իր անձնական օրինակով: Ի դեպ նաև՝ դա տարածված մոլորություն է, որ ավտորիտար կամ տոտալիտար համակարգերը, որոնք իրենց հիմքում որպես կանոն փոքրամասնության իշխանությունն ունեն, ամուր են: Օրինակ, 20-րդ դարի ամենատոտալիտար իշխանություններից մեկը հանդիսացող Պոլ Պոտի կամբոջայական ռեժիմն ուղղակի տապալվեց այն բանից հետո, երբ պատերազմ սկսեց Վիետնամի դեմ: Կան նման բազում այլ օրինակներ:

Խնդիրը հետևյալում է՝ դեմոկրատիան ՉՊԵՏՔ Է ՇՓՈԹԵԼ վատ կառավարման հետ կամ դրանք նույնացնել: Վատ կառավարում կարող է լինել նաև ավտորիտար կամ տոտալիտար ռեժիմների պայմաններում: Այն, որ Նիկոլը վատ է կառավարում, դեռ ինքնին չի նշանակում, թե դեմոկրատիան վատ է՝ ՈՒՂՂԱԿԻ ՆԻԿՈԼԸ ԻՐ ՎԱՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏԵՑ ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ ՃԻՇՏ, ԼԱՎ ԳԱՂԱՓԱՐԸ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 10 фев 2021, 20:28 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
Խնդրեեք, աղաչեեք, պաղատեեք թուրքերին, որ սահմանը բացեն, գոմիկական խաղեր տվեք, իրենք էլ թող նստեն, թուրքական ժպիտով հեգնեն ձեզ, վերջում էլ օսմանյան ապտակով սպառնան:

Ոնց եմ զզվում սենց բաներից՝ տարրական ազգագրություն, պատմություն հիմքերը չգիտեն, չեն տիրապետում թուրքերի հետ խոսելու տարրական... ոճին: Չսովորեցիք, չհասկացաք, էլի ոչ թուրքերի բարքերը, ոչ էլ տարածաշրջանի ոճը:

Ու սենց էլ հիմա տեսնում եմ, թե Անկարայում ոնց են հենց հիմա հեգնականորեն ժպտում և ծաղրում մեր ԱԳՆ գերգո... ըըը... գերքաղաքակիրթ պահվածքը: Յախք!

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 10 фев 2021, 20:30 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
«Ճամփորդ, հայտնիր բոլորին, այստեղ, ազնվորեն կատարելով օրենքը, գերեզմանում պառկած ենք մենք»,- համեստորեն հայտնում է ԹԵՐՄՈՊԻԼԵԻ ԼԵՌՆԱՆՑՔՈՒՄ անհավասար մարտ տված և իրենց զինվորական պարտքը մինչև վերջ կատարած գրառումը ընկած սպարտացիների գերեզմանաքարի վրա...

«Քաջարի ռազմիկներ, անձնատուր եղեք»,- ազդված Հին գվարդիայի վճռականությունից, ՎԱԹԵՌԼՈՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ամենավերջում Նապոլեոնի այդ նվիրված ռազմիկներին առաջարկեց նրանց շարքերին մոտեցած անգլիական գնդապետը: «Գվարդիան մեռնում է, բայց չի հանձնվում, քաք քեզ»,- կոպիտ տոնով նետեց գեներալ Կամբրոնը, ինչին հետևեց անգլիական հրետանու արձակած կարտեչի ամեն ինչ սրբած համազարկը...

«Այդ ժամանակ քաջահաղթ նահատակները, թեպետև սակավաթիվ էին չարաշուք ոսոխների մեջ, սակայն դառնաշունչ օրհասական րոպեին ահի չմատնվեցին, այլ, բոլորը միահամուռ հավաքվելով, իրար քաջալերում էին»,- 775 թվականի ապրիլի 25-ի ԱՐՁՆ ԳՅՈՒՂԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ մասին հայտնում է Հայոց պատմիչ Ղևոնդը, ինչից հետո ավելացնում է. «Եվ ահա նրանք դարձյալ զորանալով Վերնայինի օգնականությամբ, հետ չկանգնեցին նախապես ընդունված որոշումից, թեև 1.000 հոգոց ավելի չէին 30.000 հոգու դիմաց: Եվ, ինչպես հենց թշնամուց իմացանք, հայերը, ասում են, իրենց հետ մարտակից ունեին հրեշտակների բազմությունը, որոնք մարդկային կերպարանքով երևացել էին թշնամիներին: Նրանք հավաստում էին նաև, որ տեսնում էին երեցների ու քահանաների, որոնք, ավետարաններով, մոմերով ու խնկով առջևից երթալով, քաջալերում էին նրանց: Հայերը, անխնա կոտորելով, վրեժխնդիր էին լինում թշնամուց, մինչև որ նրանց ձեռքերը միանգամայն հոգնեցին զենքերի ծանրությունից: Այդ ժամանակ ոմանք, առանց զենքի մնալով, ընկան նրանց ձեռքը և, իսկույն հրաժեշտ տալով մեղանչական կյանքին, դիմեցին հանդերձյալ հույսի ակնկալությանը»...

Փառք այն քաջերին, որ կանգնած... ընկան:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 11 фев 2021, 22:51 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
«ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ՉԷ, որ պահվում են մեծ պետությունները, այլ՝ մարդկանց ու զենքի մրցակցությամբ, երբ մարդկանց բախտի գագաթնակետում այն է ավելի արդարը, ինչն ավելի ուժեղ է, ընդ որում մասնավոր ընտանիքների գործն է իրենը պահելը, իսկ ուրիշինը վեճի առարկա դարձնելը կազմում է ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ՓԱՌՔԸ»,- այս խոսքերը պատկանում են Մեծ Հայքի թագավորության արքա Տրդատ I-ին (51, 54-59, 62-76):

Պետականությունը, ՊԵՏԱԿԱՆԱԿԵՆՏՐՈՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ուղղակի կաթում է այս խոսքերից, հզոր է ասված…

Изображение

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 11 фев 2021, 23:00 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9573
Իսկ որտեղի՞ց են զետեղված այս խոսքերը։


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 11 фев 2021, 23:05 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 15, գլուխ 1:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 11 фев 2021, 23:06 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9573
Lion писал(а):
Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 15, գլուխ 1:

Շատ լավ էր ասած։


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 11 фев 2021, 23:08 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
Պիտի բերես ու ճպպցնես որոշ այսպես կոչված պետաան գորիչծների հենց դիմացը!

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 11 фев 2021, 23:24 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9573
Չէ, էտ թվերը անցել են, էլ դրանք չեն օգնմ, արդեն ուրիշ մեթոդներ են գործմ։ Գնմա պատերազմ՝, պատերզմ մարդկության դեմ։


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 11 фев 2021, 23:33 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
Միշտ էլ այսպես է եղել, եղբայր, միշտ էլ բոլորին թվացել է հենց այսպես...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 11 фев 2021, 23:36 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9573
Վտանգի չափ կա, այս վտանգը 20 տարի առաջ այսքան մեծ չէր։


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 11 фев 2021, 23:44 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9573
Ի միջ այլոց, Պուտինը իր վերջին Դավոսյան ֆորումի ելույթում խոսեց մեկ միլիարդի մասին, ինչը տեղափոխեց այս եզրույթը կարտոգրաֆիաց դեպի ռեալ քաղաքականություն։ Այ այդքան վտանգը մեծ է։ Համ էլ Կլաուս Շվաբի գիրքը "Great reset" ներգրավված էր այդ ֆորումի մեջ։
Մեկ խոսքով՝ թեժ ապագա է սպասվում։


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 17 фев 2021, 21:11 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31103
Откуда: Армения, Ереван
Մեր պետական կառավարման որակը այս տիպիկ օրինակի վրա…

Սյունիքի մարզի Խնձորեսկ, Քարահունջ, Վերիշեն ու Ակներ գյուղերը նույնպես կներառվեն սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում: Այս մասին հայտարարեց սոցապ փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:

«Կլինեն վերանայումներ՝ Խնձորեսկն ու Քարահունջն, ամենայն հավանականությամբ, կընդգրկվեն այս ցանկում, ինչպես նաև դիտարկում ենք Ակներ և Վերիշեն համայնքները նույնպես ներառել այս ցանկում», - նշեց Խաչատրյանը:

Կառավարության օրեր առաջ հրապարակած ցանկում ԻՆՉՈ՞Ւ այս գյուղերը տեղ չէին գտել, արդյոք կառավարությունում ՏԵՂՅԱԿ ՉԷԻ՞Ն, որ Խնձորեսկը, Քարահունջը սահմանային վերջին փոփոխություններից հետո ուղիղ Ադրբեջանի քթի տակ են հայտնվել, հարցնում էին Սյունիքի համայնքապետերը:

Սոցապ փոխնախարարի խոսքով՝ շարժվել են չափորոշիչով, չափել սահմանից ուղիղ մինչև ամենամոտ տան հեռավորությունը, ՀԵՏՈ ԱՀԱԶԱՆԳԵՐԻՑ ՀԱՍԿԱՑԵԼ, ՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՇԱԿՎՈՂ ԱՅԳԻՆԵՐՆ ԷԼ ՀԵՆՑ ՍԱՀՄԱՆԻ ԳԾԻՆ ՄՈՏ ԵՆ. «Այդ ահազանգերից մենք հասկացանք, որ կան այս գյուղական բնակավայրերում հողատարածքներ գյուղնշանակության, որ շատ ավելի հեռու են բնակավայրից և ավելի մոտենում են դեպի սահման և գյուղաշխատանքներ իրականացնելու համար բավականին ռիսկային է»:

Ախր տղերք, կասեր իմ սիրած երգիչը, ախր տղերք… ախր մենք խնդիր ունենք Էրդողանին դիմադրել, ախր դուք էս որակով… երբ նման մի բան պիտի ահազանգով հասկանաք... ո՞նց… մենք…, Էրդողղանն է մեր թշնամին, տղեեերք…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 14 из 27   [ Сообщений: 396 ]
На страницу Пред.  1 ... 11, 12, 13, 14, 15, 16, 17 ... 27  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB