Военно-исторический форум
http://milhistory.listbb.ru/

Мысли вслух от Мгера Акопяна...
http://milhistory.listbb.ru/viewtopic.php?f=42&t=549
Страница 19 из 45

Автор:  герцог фридландский [ 09 май 2021, 22:50 ]
Заголовок сообщения:  Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Lion писал(а):
Это как раз турки систематично и методично убивали армян. Еще не хватало, чтоб Вы докатились до того, чтоб армян, обвинить в убийстве турок...
Лион, не делайте вид, что я не предоставлял тут доказательств уничтожения армянами мирного населения.

Автор:  Lion [ 09 май 2021, 22:53 ]
Заголовок сообщения:  Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Ссылки давайте и далее мы перейдем к нужной теме.

Автор:  Lion [ 10 май 2021, 01:30 ]
Заголовок сообщения:  Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Модераторское - Далее продолжаем тут.

Автор:  Lion [ 10 май 2021, 23:40 ]
Заголовок сообщения:  Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Այս Ազգային ժողովից ազատվելն, անկախ ամեն ինչից, արդեն իսկ հաջողություն է:

Автор:  Lion [ 12 май 2021, 00:46 ]
Заголовок сообщения:  Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Ինչ գայթակղություն կա, սակայն, ՉԱՐԱԽՆԴԱԼ Իսրայելի վրա, ինչ գայթակղություն...

Ինձ, սակայն, զսպում եմ և գիտե՞ք ինչու - մենք պետք է ուժեղ լինենք, ոչ թե ուրախանանք մեզ հարվածած «ինչ որ ուժեղի» գլխին եկած փորձանքներից:

Մենք պետք է ուժեղ լինենք, բարեկամներս, հակառակ դեպքում «ինչ որ ուժեղին» միշտ էլ կփոխարինի մեկ այլ «ինչ որ ուժեղ», իսկ մեզ կմնա միայն չարախնդալը՝ նախորդ «ինչ որ ուժեղի» տուժվելուց, իսկ արդյունքում էլ, սակայն, մեզ մոտ ոչինչ չի փոխվի...

Автор:  Lion [ 12 май 2021, 14:17 ]
Заголовок сообщения:  Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Ղարաբաղը տանք, թուրքից պրծնենք...

Լավ ե՞ք, «հեռատես» իմ հայրենակիցներ, թուրքը Սյունիքի վրա է գալիս...

Автор:  Lion [ 14 май 2021, 18:59 ]
Заголовок сообщения:  Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Սոցիալական ցանցերից մեկում ընկերներիցս մեկը հարցնում է, թե Հայաստանի պետական սահմանն են խախտել, զավթել են ՀՀ տարածքի մի մասը, Ո՞ՒՐ Ա ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ։ Պատասխան ունե՞ս։

Պատասխանեմ…

Ո՞ր հանրության, ապեր, էն հանրությա՞ն, որին նիկոլենք, իրենց պարտված պատերազմը արդարացնելու համար, թուրքերով ու թուրքի մսաղացներով էի՞ն ՎԱԽԵՑՆՈՒՄ: Թե՞ էն հանրության, որտեղ փողոց էին լցնում զինվորական համազգեստով կասկածելի տարրերի, որոնք սկսում էին պատմել ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԱՐՍԱՓՆԵՐԻ և իրենց փրկված կյանքերի մասին:

Ժամանակին ասում էի՝ ՄԻ ԱՐԵՔ, սա վերջին պատերազմը չէ, դեռ էլի ենք կռվելու, իսկ դուք կոտրում եք կռվելու կամքը: Չլսեցին՝ հետևեներն էր պետք փրկել, պետք էր թուրքին սարսափելի ցույց տալ, որ իրենց ՊԱՐՏՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՐԴԱՐԱՑՆԵԻՆ:

Ահա և հիմա հանրությունը՝ վախեցած է, չի ուզում կռվել, ի՞նչ ես ուզում ավել լսել:

Դուք դեռ սպասեք, սա դեռ սկիզբն է, շուտով, ոնց «Սարոյան եղբայրներ»-ի մեջ, բանակ զինվոր զորակոչելու հետ ենք խնդիրներ ունենալու…

Նայեք տակի նկարը՝ հիշո՞ւմ եք, սա հայ կինոյի ամենաողբերգական կադրերից մեկն է, երբ Գևորգը ճշտով ու սխալով ուզում էր զինվոր տանել բանակ, իսկ գյուղացիները դիմադրում էին – Աստված չանի, սրան հասնենք, բայց արդեն բացառված չէ…: Ցավոք…

Изображение

Автор:  Lion [ 27 май 2021, 10:49 ]
Заголовок сообщения:  Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Կատաղությունից սեղանն եմ ջարդում...: Գիշերը 6 գերի...

Էս ի՞նչ դարձրիք հաղթական Հայկական բանակը, այ դասալիքներ...

Изображение

Автор:  Lion [ 28 май 2021, 00:44 ]
Заголовок сообщения:  Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Եթե արտգործնախարարը հրաժարական է տվել ինչ-որ լրջագույն զարգացման հետ համաձայն չլինելով, ապա որպես ՀԱՅ ՄԱՐԴ նա պարտավոր է բացատրություններ տալ և օգնել այլոց միջոցներ ձեռնարկել, սակայն... ի՞նչ պահանջես անդեմ ու անխոս չինովնիկներից, որոնք միայն իրենց աթոռն են սիրում...

Автор:  Lion [ 28 май 2021, 11:26 ]
Заголовок сообщения:  Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման օրը:

Հատկապես վերջին զարգացումների ֆոնին՝ այս օրը մեզ համար կարևորվում է հատկապես ՄՏԱԾԵԼՈՒ և ՀԵՏևՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ ԱՌՈՒՄՈՎ: Օրինակ, մենք պետք է մտածենք այն մասին, թե այդ ինչպե՞ս Սարդապարատի թռիչքն ապահովված բանակը դրանից ընդամենը մի ինչ որ երկու տարի անց թույլ տվեց Կարսի 1920 թվականի խայտառակ հանձնումը, իսկ 1992 թվականին էլ անհավատալի կերպով Շուշին ազատագրած բանակը… առանց լուրջ պաշտպանության հանձնեց նույն Շուշին 2020 թվականին…

ՄՏԱԾԵՆՔ, դա է ամենայն հաջողության սկիզբը, մտածելու օր է… շնորհավորում եմ…

Автор:  Lion [ 28 май 2021, 16:36 ]
Заголовок сообщения:  Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Նայում եմ Նիկոլի քաղաքական հանդիպումները և զգում, որ երբեմնի հպարտ քաղաքացներից մեծ խմբից մնացել է միջնադարյան ճորտերի հոգեբանությամբ ապրող ընդամենը փոքրիկ մի խումբ...

Իրենց ոչինչ հետաքրքիր չէ, իրենք, չնայած 10.000 քկմ տարածքի կորստին, 4.500 զոհին, 10.000 վիրավորին, 3 մլդ տեխնիկայի կորստին, անվտանգության խնդիրներին, բանակի, անկախության, պետականության և Արցախի գաղափարի արժեզրկմանը, երկրի ինքնիշխանության ու միջազգային վարկի կորստին, Նիկոլ են պաշտում՝ միջնադարյան ճորտի պարզամիտ հոգեբանությամբ հրճվելով միայն այն բանից, որ իրենց ՏԵՐԸ ոչ միայն եկել է իրենց հետ հանդիպման, այլև մեծահոգաբար այնքան սիրալիր է, որ... նույնիսկ ժպտում է կամ թույլ է տալիս իր հետ նկարվել:

Հպարտներ... հպարտության և արժանապատիվ վարքագծի կրող կարող է լինել միայն այդ արժեքներն իր մեջ ԻՐԱՊԵՍ կրող անձնավորությունը, իսկ դուք ընդամենը ճորտ եք եղել ու ճորտ էլ մնացել եք:

Ձեր տերն է փոխվել, բայց դուք դա չեք գիտակցում... «հպարտներ»...

Автор:  Lion [ 28 май 2021, 17:16 ]
Заголовок сообщения:  Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Դավաճանը կհանձնի հողերը, հետո կգա և ձեզ կապացուցի, որ հողերը հանձնված էին, իսկ ինքը… հերոս էր, քանի որ ձեզ ու հողերի մնացած մասն է փրկել…

Автор:  Lion [ 28 май 2021, 17:34 ]
Заголовок сообщения:  Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Ասում է՝ Սև լճի 30 տոկոսն ինչ է՞ր, որ դրա համար պատերազմեինք…

Սա ասում է երկրի բանակի ղեկավարը: Ու հուշեք ինձ, խնդրեմ, նման խոսքեր լսող դիրքապահ զինվորից սրանից հետո այս ստահակի հրամանի տակ գտնվող որևէ ղեկավար բարոյական իրավունք ԿՈՒՆԵՆԱ՞ ՊԱՀԱՆՋԵԼ ԱՆՆԱՀԱՆՋ ՊԱՀԵԼ ԻՐԵՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԴԻՐՔԸ:

Լրիվ գժվել են, պոպուլիզմը կերելա, զուտ սեղմում է պատերազմից խուսափելու մարդկանց ձգտման, պատերազմից վախի վրա: Տո այ ոչուփուչ, ախր թշնամին էլ է, է, քեզ լսում, ու արդեն թշնամին էլ է, է, հաշվի առնում, որ Սև լճի 30 տոկոսի համար դու այլևս ԵՐԲԵՔ չես պատերազմի:

Գժվել են…?!

Автор:  Lion [ 28 май 2021, 22:47 ]
Заголовок сообщения:  Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե «...սահմանին Հայաստանի զինված ուժերի կողմից իրականացված սադրանքը չպետք է անպատասխան մնա»:

Ալիևը նաև սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին. «Եթե մենք տեսնենք չնչին սպառնալիք` ուղղված մեր ժողովրդի և պետության անվտանգությանը, անմիջապես կոչնչացնենք թշնամուն»:

Դուք դեմարկացիայից և դելիմիտացիայից խոսեք, ձեզ հավատացող միամիտ, մորթի գնացող մեծ երեխաներին խաբեք, մինչև... կկոտորվեն, իսկ դուք էլ հեռավոր կանադաներից ստատուսներ կգրեք այդ մասին:

Автор:  Lion [ 30 май 2021, 18:44 ]
Заголовок сообщения:  Re: Мысли вслух от Мгера Акопяна...

«Յուրաքանչյուր մարտից առաջ, երբ զինվորի աչքերին նայում էինք, հասկանում էինք՝ հաղթելո՞ւ ենք, թե՝ ոչ։ Նույնն այս պայքարում է։ Մարդկանց աչքերից երևում է, թե ինչ վճռականությամբ են նրանք լցված, ինչ համոզմունքներով են գնում պայքարի»։

Դասալիքները սա չեն հասկանա, դասալիքներն ուղղակի... ճղճղում են: Հայաստան...

Страница 19 из 45 Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
http://www.phpbb.com/