Изменить размер шрифта


Форум закрытНаписать комментарии Страница 1 из 57   [ Сообщений: 852 ]
На страницу 1, 2, 3, 4, 5 ... 57  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1
СообщениеДобавлено: 04 окт 2021, 20:06 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 34559
Откуда: Армения, Ереван
Մհեր Հակոբյան
Մեծ խաղը


(Եվրասիական Մեծ խաղը և Հայաստանը)

Հատոր I














Մեծ խաղը կավարտվի միայն այն ժամանակ, երբ բոլորը կմահանան…
Ռեդյարդ Քիփլինգ




Երևան
Հեղինակային Հրատարակություն
2021

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1
СообщениеДобавлено: 04 окт 2021, 20:10 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 34559
Откуда: Армения, Ереван
ՀՏԴ 93/94
ԳՄԴ 63.3
Հ 177

Գիրքը նվիրվում է հանուն Հայաստանի
և հայ ժողովրդի ընկած ռազմիկների
անմար հիշատակին...


Հակոբյան Մհեր
Հ 177 Մեծ խաղը/ Մ. Հակոբյան.- Եր.: Հեղ. հրատ., 2021, Հատոր I,- 850 էջ։

Մարդկության պատմության ընթացքում գործնականում ոչ մի երևույթ պատահական չէ, այն ծնվում է իր սկզբնապատճառների երկարատև շղթայում և առաջացնում է նորանոր երևույթներ, որոնք էլ, ըստ էության, հանդիսանում են նոր սկզբնապատճառներ ու ծնում են նոր երևույթներ: Եվրասիան ինքն էլ, կարծես հարակից անոթների մի ամբողջություն, ապրում է միմյանցից կապված և միմյանցից բխող երևույթների մի ամբողջության մեջ, որտեղ, ծնելով մեկը մյուսին, ի հայտ են գալիս նորանոր երևույթներ:
Հայոց պատմությունը ուսումնասիրությունների և ուսումնասիրողների պակաս, թերևս, երբեք էլ չի ունեցել, սակայն շատ հարցեր մինչև այժմ էլ մնացել են թերի ուսումնասիրված: Միաժամանակ, սակայն, գործնականում բոլոր ուսումնասիրություններում փակված մնալով զուտ Հայաստանի և հայականության սահմաններում, այն կարծես դուրս է մնացել եվրասիական պատմական զարգացումների ընդհանուր համատեքստից՝ դրա արդյունքում ստանալով համատեքստից որոշակիորեն կտրված տեսք, ինչն էլ իր հերթին հաճախ խանգարում է հասկանալ շատ ու շատ իրադարձությունների ներքին բնույթն ու բովանդակությունը: Այս աշխատության մեջ, ընթերցող, ես պատրաստվում եմ ուղղել այդ բացթողումը և քեզ հետ միասին պատմական մի ճամփորդություն կատարել դեպի Հայոց պատմության խորքերը, ուսումնասիրել մեր ժողովրդի անցած ուղին, համադրել դեպքերն ու փաստերը Հայաստանից դուրս զարգացած իրադարձությունների հետ և փորձ կատարել ի վերջո հասկանալու, թե ինչո՞ւ ամեն ինչ եղավ հենց այնպես, ինչպես եղավ, ու ի՞նչ զարգացումներ են հնարավոր սպասել ապագայում:
Եվրասիայի պատմությունը…: Այս աշխատանքում մենք փորձ կկատարենք մի հայացք գցել Եվրասիայի պատմության վրա և, կենտրոն ունենալով Հայաստանը, փորձ կկատարենք հասկանալու, ինչը և ինչպես եղավ…
Սույն աշխատանքի առաջին հատորն ընդգրկում է մ.թ.ա. 3000 - մ.թ. 629 թվականների միջակայքում ընդգրկած ժամանակաշրջանը՝ հայ ժողովրդի պատմության հնագույն, հին և վաղ միջնադարյան շրջանը:
Այն կարող է հետաքրքրել ինչպես մասնագետներին, այնպես էլ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են հայ ժողովրդի, Հայաստանի և հարակից երկրների ռազմաքաղաքական պատմությամբ։





ISBN 978-9939-0-3775-2
© Մ. Հակոբյան, 2021թ.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1
СообщениеДобавлено: 04 окт 2021, 20:11 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 34559
Откуда: Армения, Ереван
Изображение

Երբ էլ կարդաս այս տողերը, ընթերցող, հիշիր, որ այս աշխատանքը ես գրեցի որպես իմ ազգին և պետությանը նվիրված հայ մարդ,
որպես մի մարդ, որը շատ ծանր է տանում հայ ժողովրդին ու Հայոց պետականությանը վերջերս բաժին հասած հարվածները,
բայց նաև որպես մի մարդ, որը լի է հույսով դեպի ապագա և հավատում է իր ազգին…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1
СообщениеДобавлено: 04 окт 2021, 20:14 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 34559
Откуда: Армения, Ереван
Խոսք ընթերցողին
Ինչի՞ մասին է այս գիրքը


Ինձ հաճախ են հարցնում, թե ինչի՞ մասին է նոր այս գիրքդ և ինչպե՞ս է այն հարաբերվում հենց վերջերս լույս ընծայած Հայ ժողովրդի ռազմական Տարեգրքիս հետ: Թերևս, ճիշտ կլինի մեր խոսակցությունը սկսել հենց այս հարցի պարզաբանումից:
Խնդրը կայանում է նրանում, որ Տարեգրքիս վրա աշխատելու ընթացքում, ձեռքիս տակով անցկացնելով սկզբնաղբյուրների հսկայական մի քանակություն, ես փաստորեն դարձա հարուստ տեղեկատվության կրող, ընդ որում ոչ միայն Հայոց պատմության բնագավառում, քանի որ այդ ընթացքում ես բնականաբար ուսումնասիրեցի նաև մեծ քանակի ռազմատեսական և ընդհանուր պատմական գրականություն: Արդյունքում՝ ես դարձա նաև ռազմական պատմության գծով ոչ աղքատ տեղեկատվության մի կրող` Հայ ժողովրդի ռազմական պատմության ուղղվածությամբ: Միաժամանակ, սակայն, հսկայական քանակի տեղեկատվություն, ինչպես նաև մտքեր և գաղափարներ ես ուղղակի ի վիճակի չեղա արտացոլել Տարեգրքումս՝ վերջինս զուտ յուրօրինակ տեսքի պատճառով: Արդյունքում, չցանկանալով կորցնել արդեն իսկ առկա նույն այդ տեղեկատվությունը, ինչպես նաև մտքերն ու գաղափարները, ես այդ ամենը շարադրեցի արդեն այս գրքում: Կան, սակայն, կարևոր մի շարք հանգամանքներ ևս:
Կարելի է ասել, որ հայ ժողովուրդը ծանոթ չէ իր իրական պատմությանը: Մինչխորհրդային, բայց հատկապես խորհրդային շրջանում հրատարակված հայ ժողովրդի պատմության դասագրքերը, մենագրությունները և այլ աշխատությունները Հայոց պատմության վերաբերյալ ձևավորվել են խիստ թյուր կարծիք1: Բանն այն է, որ վերջիններս մի քանի տեսանկյունից լիովին աղավաղում էին իրականությունը և տալիս էին խեղաթյուրված պատկերացում հայ ժողովրդի պատմության վերաբերյալ: Մասնավորապես.
1. Դրանք բոլորը գրված էին այն ոգով, որ հայ ժողովուրդը մշտապես, ի սկզբանե եղել է թույլ, հալածված ազգ, և մշտապես կարիք է ունեցել և թերևս այժմ էլ ունի (վերջին հանգամանքը հատկապես էր ընդգծվում ու կարևորվում) «Մեծ եղբոր» հովանավորության: Տառապելով հենց այս ոճով պատմությունը ներկայացնելու մարմաջով` մեր մասնագետները կամ ընդհանրապես ուշադրություն չեն դարձրել Հայկական բանակի պատմությանը և ռազմական տարեգրությանը, կամ էլ ներկայացրել են այն խիստ աղքատիկ` ուշադրություն դարձնելով միայն այնպիսի փաստերի վրա, որոնք ուղղակի հնարավոր չէր չտեսնել: Մնացած փաստերը, որոնք, երբեմն, ուղղակի զարմացնում են ռազմական գործողությունների նկարագրման մանրամասնությամբ, այս մասնագետների թեթև ձեռքով հեշտությամբ հայտարարվեցին վիպական, որպես ժողովրդական բանահյուսություն նմուշներ, ասքեր, վեպեր, մի խոսքով ամեն ինչ, բացի իրական լինելուց2: Խոսքը, մասնավորապես, վերաբերվում է Փավստոս Բյուզանդի, Հովհան Մամիկոնյանի, Շապուհ Բագրատունու3, մասամբ էլ Մովսես Խորենացու, Սեբեոսի, Մովսես Կաղանկատվացու և
_________________________
1 Սրա հետ կապված միաժամանակ կուզենայի նաև հատկապես ընդգծել խորհրդահայ պատմագիտության անուրանալի նվաճումները: Դրանցից նախ և առաջ պետք է մատնանշել իրականացված մեծածավալ թարգմանչական գործունեությունը, երբ իրոք շնորհաշատ մասնագետների կողմից հայերեն թարգմանվեցին, և, որ ոչ պակաս կարևոր է, հիմնականում բարձրորակ, թեև, երբեմն, տենդենցիոզ, Հայոց պետականությունը ու պետական կառույցները թերագնահատող ու գաղափարական շտամպերով հագեցված, մեկնաբանություններով համեմվեցին մեծ թվով օտարալեզու աղբյուրներ Հայաստանի և հայերի մասին: Միաժամանակ գրեթե բոլոր հիմնական սկզբնաղբյուրները գրաբարից թարգմանվեցին ժամանակակից հայերեն և հրատարակվեցին` կրկին բարձրորակ, թեև դարձյալ կոնցեպտուալ թերություններից ոչ զուրկ մեկնաբանություններով: Այս հանգամանքը մեծապես հեշտացնում է այդ աղբյուրների հետ ծանոթացումը: Անուրանալի են նաև առաջնակարգ գիտնականների կողմից իրականացված համեմատական-վերլուծական աշխատությունների դերը որևէ նեղ մի ժամանակաշրջանի կամ տարածաշրջանի վերաբերյալ: Օրինակ` ուսումնասիրողի համար անգնահատելի են Ա. Տեր-Ղևոնդյանի աշխատությունները դեպի Հայաստան արաբական արշավանքների, ինչպես նաև նրանց տիրապետության դեմ հայ ժողովրդի մղած պայքարի վերաբերյալ:
2 Դրա հետևանքով հաճախ աղավաղվում է իրադարձությունների ընդհանուր պատկերը, դրանց զարգացման տրամաբանությունը: Ասվածի օրինակ կարող է հանդիսանալ Արմինիայի VII ապստամբության վերաբերյալ Շապուհ Բագրատունու բերած տվյալները հաշվի չառնելը, որի հետևանքով այն վերջացած է համարվել 775 թ-ի ապրիլի 24-ի Արձնի ճակատամարտով, այն դեպքում, երբ տեղի են ունեցել ևս առնվազն երկու ճակատամարտեր, որոնք ստեղծում են ապստամբության վերջի լիովին այլ պատկեր: Նույն ձևով Փավստոս Բյուզանդի տվյալները հաշվի չառնելու պատճառով լիովին աղավաղված է IV դարի Հայ-Պարսկական II պատերազմի (337-387) պատկերը: Նման օրինակների ցանկը կարելի է երկար շարունակել: Բացի այդ մասնագետները ուշադրություն չեն դարձրել այն հանգամանքի վրա, որ ասքերում, էպոսներում, ժողովրդական վեպերում և նմանատիպ այլ ստեղծագործություններում սովորաբար ընդհակառակը, ռազմական գործողությունները չեն մանրամասնվում (օրինակ՝ «Սասունցի Դավիթ» էպոսում):
3 Շապուհ Բագրատունու երկի հեղինակի վերաբերյալ գրականության մեջ արտահայտվել են բազմաթիվ կարծիքներ: Այժմ, ոչ սակայն վերջնականապես, ընդունված է այն տեսակետը, որ այն «Պատմություն»-ը, որի հեղինակը հայտնի է որպես Շապուհ Բագրատունի, իրականում հեղինակվել է մեզ անհայտ անունով մի հեղինակի` այսպես կոչված «Անանուն»-ի կամ «կեղծ Շապուհ Բագրատունու» կողմից: Չբաժանելով հանդերձ այս տեսակետը` ես հարմար չեմ գտնում այստեղ մտնել սույն հարցի քննարկումների մեջ, քանի որ դա չի վերաբերվում իմ թեմային: Բավականին հիմնավորված կերպով գտնելով, որ իրականում ոչ մի «Անանուն» կամ «Կեղծ Շապուհ Բագրատունի» չի եղել` ես այսուհետև սույն «Պատմության» հեղինակին կկոչեմ Շապուհ Բագրատունի` միաժամանակ ընդունելով, որ նրա գրվածքում կան որոշակի հետագա հավելումներ:
4

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1
СообщениеДобавлено: 04 окт 2021, 20:16 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 34559
Откуда: Армения, Ереван
այլոց աշխատություններին: Բանը հասել է նույնիսկ նրան, որ կասկածի տակ է առնվել համեմատականորեն նոր ժամանակներին վերաբերվող Ստեփանոս Շահումյանի աշխատության զգալի մասը: Բայց նույնիսկ այս ֆոնի վրա ապշեցուցիչ է, որ այս աղբյուրներում նշված հենց անհաջողություններն և պարտություններն են ընդունվում առանց կասկածի, իսկ հաջողությունները ժխտվում են: Այսպես, անառարկելի ճշմարտություն է համարվում Հովհան Մամիկոնյանի բերած այն տեղեկությունը, որ, երբ Արաբական խալիֆության բանակը 640 թ-ի սեպտեմբերին մտավ Տարոն, պարտության մատնեց Հայկական բանակին, սակայն չեն ընդունվում նույն այդ պատմիչի կողմից նույն աշխատության մեջ արձանագրված Փոքր Վարդանի ապստամբության (Մարզպանական Հայաստանի V ապստամբության) (572-591) և Մարզպանական Հայաստանի VII ապստամբության (620-628) հաղթական դրվագների կամ Հյուսիսային II պատերազմի (313-315) ընթացքում Հայկական բանակի մղած հաղթական ճակատամարտերի իրական լինելը,
2. Դրանք գրեթե բոլորը գրված են խորը հոգեբանական բարդույթով: Այս աշխատությունները, կարծես, ամեն կերպ ընդգծում են, որ հայ ժողովրդի ռազմական հաջողությունները կամ ընդհանրապես իրականության մեջ բացակայել են, կամ էլ եղել են խիստ էպիզոդիկ, որպես բացառություն: Մեծամասամբ խոսվում է միայն Տիգրանյան Հայաստանի, այն էլ՝ որպես մի թույլ պետության մասին: Հայոց պատմության այն դրվագների վերաբերյալ, որոնք արտոցոլում են որևէ աշխարհակալ ուժի դեմ հաղթական մի պատերազմ կամ ճակատամարտ, կա խիստ թերահավատ մոտեցում և լավագույն դեպքում այդ տվյալները հայտարարվում են վիպական: Հիշում եմ, թե այս մտայնությամբ տառապող մի հայտնի պատմագետ հեռուստատեսությամբ ինչպես էր ներկայացնում Հայոց պատմությունը` որպես չդադարող անհաջողությունների և պարտությունների շարան: Նույնիսկ բանը հասավ նրան, որ հեռուստադիտողներից մեկը հարց ուղղեց հարգարժան գիտնականին, թե ինչո՞ւ է նա ներկայացնում միայն անհաջողությունները, մի՞թե հաջողություններ չեն եղել: Այս հարցին որևէ տրամաբանական պատասխան բնականաբար չստացվեց: Ավելին, մեր խորհրդահայ գիտնականները, եթե ունենան մի հարցի լուծման երկու ենթադրություն, աներկբայորեն կընտրեն այն մեկը, որը ցույց է տալիս Հայկական բանակի և Հայաստանի թուլությունը: Ընթերցող, եթե հանդիպես նման գիտնականներից մեկին, մի ալարիր և հարցրու, թե ինչո՞ւ Ալեքսանդր III Մեծը (մ.թ.ա. 336-323) Հայաստանի հետ չպատերազմեց: Այս հարցին տասից տասը վստահ կպատասխանի, որ Հայաստանը այնքան փոքր և աննշան մի երկիր էր, որ Ալեքսանդր III Մեծը գերադասեց գնալ, գրավել Միջին Ասիայի ամայի տափաստանները և հեռավոր Հնդկաստանը, քան հենց իր կողքին գտնվող և Քսենոֆոնը գովերգած Հայաստանը: Եվ ոչ ոք չի ասի, որ Հայաստանը պարսիկների ու մարերի հետ միասին հանդիսանում էր Արիական Եռադաշինքի անդամներից մեկը, և, եթե պարսիկները ջախջախվել էին, իսկ մարերը` հպատակվել, ապա Հայաստանը զենքը ձեռքին պատրաստ էր պահում ու հենց այս պատճառով Ալեքսանդր III Մեծը չցանկացավ պատերազմել, մանավանդ որ հետագայում նրա ուղարկած մի բանակին հայերը ջախջախեցին: Միաժամանակ այն, որ գովերգված հունամակեդոնական ֆալանգը մարտավարական տեսանկյունից բավականին անօգնական կլիներ լեռնային մարտերում (ինչը մինչ այդ ապացուցվել էր Քսենոֆոնը նահանջող բանակի մղած մարտերով), նրանցից ոչ ոքի մտքի ծայրով էլ չի անցնի: Խորհրդային շրջանի պատմական աշխատություններում հիմնականում խոսվում է միայն Արարատյան (այն էլ միայն վերջին շրջանի գրականության մեջ է, ուր գրեթե կասկածի տակ չի առնվում վերջինիս զուտ հայկական լինելը), Արշակունյաց, Բագրատունյաց և Կիլիկյան Հայաստանի ռազմական ուժերի մասին, քանի որ դա արդեն չտեսնել հնարավոր չէր: Նույնիսկ այստեղ, սակայն, ամեն ինչ ներկայացվում է խիստ դժգույն, իսկ այլ և, հատկապես, պետականության կորստի ժամանակաշրջաններում հայկական ռազմուժի մասին գրեթե չի խոսվում և այն տպավորությունն է ստացվում, թե այն գոյություն չի ունեցել, մինչդեռ ըստ իմ ուսումնասիրության, շատ թե քիչ, բայց հայկական ռազմուժը երբեք չի դադարել գոյություն ունենալ, նույնիսկ XV-XVII դժնդակ դարերում: Խորհրդահայ պատմաբաններից ոչ մեկի կողմից ոչ
5

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1
СообщениеДобавлено: 04 окт 2021, 20:18 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 34559
Откуда: Армения, Ереван
մի լուրջ վերլուծության չի ենթարկվել Հայկական բանակի թվաքանակը, զորատեսակները4, զինատեսակները, բանակի և առանձին զորատեսակների ու զինատեսակների գործողության մարտավարությունը5, գրեթե բացակայում են ճակատամարտերի նկարագրությունները, իսկ որոնք էլ նկարագրված են, նկարագրված են թերի, խիստ աղավաղված, միակողմանի, սովորաբար թշնամական կողմի տեղեկությունները, որպես հավաստի և աներկբայելի ճշմարտություն ընդունելու, իսկ հայկական աղբյուրների տեղեկությունները ժխտելու, դրանց ու ընդհանրապես Հայկական զինված ուժերին թերահավատորեն մոտենալու ոգով: Հաճախ լղոզված են «բանակի պարտություն» և «բանակի կանոնավոր նահանջ» հասկացությունները, որոնք իրար, թեև շատ մոտ, բայց իրարից էականորեն տարբերվող հասկացություններ են (օրինակ` 451 թ-ի մայիսի 26-ի Ավարայրի ճակատամարտի պարագայում): Ոչ մի քիչ թե շատ լուրջ վերլուծության չի ենթարկվել Հայկական բանակի հակառակորդների զորատեսակները, զինատեսակները, մարտավարությունը և հատկապես թվաքանակը,
3. Դրանցում գերակշռում է կեղծ գիտականությունը: Մասնավորապես, առանց բացառության դեն են նետվում, կամ էլ խիստ քննադատության և բացասական վերաբերմունքի են արժանանում այն փաստերը, որոնք չեն հաստատվում օտարերկրյա աղբյուրների կողմից ու չեն տեղավորվում համաշխարհային պատմության կողմից գրված դասական սխեմաներում: Շատ օրինակներ կարելի է բերել, բայց սահմանափակվենք մեկով։ IV դարի կեսի Հայոց պատմության սկզբնաղբյուր հանդիսացող Ամմիանոսին կատարյալ ճշմարտախոս հայտարարելը Հայոց պատմության վերաբերյալ և այս ֆոնի վրա Փավստոս Բյուզանդի այն տեղեկությունները ժխտելը կամ չընդունելը, որոնք չեն հիշատակվում առաջինի կողմից: Օրինակ` ինչպե՞ս կարող էր խորհրդահայ գիտնականը ընդունել Մծբինի 356 թվականի ամռանը տեղի ունեցած ճակատամարտում Հայկական բանակի կողմից Հռոմեական կայսրության բանակի ջախջախումը, եթե Ամմիանոսն այս մասին ուղղակի չի խոսում: Բարեբախտաբար այս հարցին ներկայումս հանգամանորեն անդրադարձել է Արմեն Այվազյանը իր փայլուն աշխատության մեջ6 և սրա վրա մենք մանրամասն կանգ չենք առնի: Գոյություն ունի, սակայն, ևս մեկ լուրջ հիմնահարց:
Վերջին հարյուրամյակներում պատմագիտության մեջ գերակշռել է և մինչև այժմ էլ գերակշռում է «եվրոպակենտրոն» մոտեցումը: Համաձայն այս մոտեցման՝ աշխարհում և, հատկապես, Հին աշխարհում պատմության կերտողները եղել են միայն հույները ու հռոմեացիները, իսկ մնացած և, հատկապես, արևելյան ազգերը հանդես են գալիս որպես երկրորդ տեսակի ազգեր, մի տեսակ վայրենիներ, որոնք ոչ մի բանով աչքի չեն ընկել, բացի քանակական գերակշռությունից, ընդ որում նրանք միշտ էլ զիջել են եվրոպացիներին: Հետագայում այս տեսակետը մարքսիստական տեսանկյունից վերանայվեց, բայց այս անգամ էլ ուշադրության կենտրոնում մնաց Եվրոպան, իսկ Արևելքում ուշադրություն դարձվեց միայն այնպիսի պետությունների վրա, ինչպիսիք են Իրանական լեռնաշխարհում տարբեր ժամանակներում ստեղծված պետությունները, Արաբական խալիֆությունը, Հնդկաստանը և Չինաստանը: Այս սահմանները նախանշեց մարքսիզմը և խորհրդային պատմաբանները ի վիճակի չէին դուրս գալ այս շրջանակից ու առաջ քաշել մի թեզ, որը կհակասեր նրան: Ավելին, ցանկացած նման փորձ շատ հեշտությամբ որակվում էր որպես ազգայնամոլություն կամ առնվազն ազգային սնափառություն: Ինչպե՞ս կարող էր խորհրդահայ պատմաբանը նշել մ.թ.ա. III հազարամյակի վերջում Միջագետքում հաստատված Հայկական Առաջին գերիշխանության ժողովրդավարական բնույթի մասին, եթե դեռ մարքսիզմի դասականներն են նշել, որ ժողովրդավարությունը ծնվել է Հունաստանում մ.թ.ա. I հազարամյակի կեսերում: Իր հերթին այն փաստը, որ, բացի Տիգրանյան Հայաստանից, Հայաստանը ևս հինգ անգամ հասել է գերիշխանության, ի վիճակի էր նման գիտնականի մոտ հեշտությամբ սրտի կաթված առաջացնել: Մի զարմացիր, ընթերցող, նույնիսկ այժմ, երբ հայ պատմագիտությունը ազատվել է նախկին կապանքներից, չեն ընդունվում կամ դժվարությամբ են ընդունվում և ուշադրության արժանանում
_________________________
4 Օրինակ` անտեսված է մ.թ.ա. II հազարամյակում Հայկական բանակում մարտակառքերի ունեցած մեծ նշանակությունը: Ուշադրություն չի դարձվել նաև այն փաստի վրա, որ, ի տարբերություն Բյուզանդական կայսրության կամ խաչակիրների բանակների, Հայկական բանակի կազմում VII-XII դարերում հետևակ նետաձիգները չէին կորցրել իրենց մարտական նշանակությունը, ինչով պայմանավորված էլ այն համեմատականորեն ավելի հաջող էր գործում մահմեդական կամ քոչվոր ցեղերի բանակների դեմ:
5 Օրինակ` ընդհանրապես վերլուծված չէ, թե ինչ մարտակարգ է ունեցել Հայկական բանակը տարբեր դարաշրջաններում և ինչ մարտավարություն է կիրառել տարաբնույթ բանակների հետ ընդհարվելիս:
6 Տես՝ Ա. Այվազյան «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. Քննական տեսություն» Երևան 1998:

6

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1
СообщениеДобавлено: 04 окт 2021, 20:19 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 34559
Откуда: Армения, Ереван
այնպիսի փայլուն գիտնականների աշխատություններ, ինչպիսիք են Արտակ Մովսիսյանը, Արմեն Այվազյանը և այլոք: Իր հերթին կենցաղային մակարդակով մեր հայերի մեջ այն աստիճան է ներծծված այս թույնը, որ ցանկացած փորձ, հենվել վերը նշված գիտնականների աշխատություններում բերված փաստերի վրա, շատ հաճախ հանդիպում է առնվազն թերահավատ ժպիտի և ազգային սնափառության մեջ մեղադրանքի այն անձանց կողմից, որոնց թվում է, թե իրենք լավ գիտեն Հայոց պատմությունը, քանի որ ժամանակին անգիր իմացել են Հայոց պատմության խորհրդային դպրոցական դասագրքերը,
4. Հայոց պատմության վերաբերյալ դրսևորվում է զարմանալի մակերեսային մոտեցում: Սովորաբար տարբեր աշխատանքներում խոսվում է միայն միևնույն փաստերի մասին և նույնիսկ նույն արտահայտություններով, իսկ այդ ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ ու գուցե ավելի կարևոր իրադարձություններ հիշատակության ու վերլուծության չեն արժանանում: Այսպես, Արմինիայի IV ապստամբության (745-752) մասին խոսելիս հիմնականում նշվում են Ղևոնդի բերած տվյալները և այնպիսի տպավորություն է ստացվում, թե հիմնական իրադարձությունները կազմում էին Դավիթ ու Գրիգոր Մամիկոնյանների ծավալած գործողությունները, Սև ծովի ուղղությամբ ապստամբների շարժվելը և պավլիկյաններից «օտարանալը», ընդ որում այս ֆոնի վրա հատկապես հաճույքով ընդգծվում է հայ ազնվականության` իր դասակարգային շահերով առաջնորդվելը: Սրան հակառակ, սակայն, համընդհանուր լռության են մատնված նույն ապստամբության բաղկացուցիչ մասը կազմած և ավելի վճռական, իսկ հաճախ նաև հաղթական այնպիսի դրվագներ, ինչպիսիք են Տարոնի իշխանության մղած հաղթական ռազմական մարտերը, Հյուսիսային Հայաստանում հայ-վրացական բանակի ծավալած հաջող գործողությունները, ինչպես նաև Արցախ-Ուտիքում և, մասնավորապես Կուրի ձախափնյա որոշ տարածքներում Հայկական բանակի կողմից իր դեմ ուղարկված թշնամական բանակներին պարտության մատնելը: Այս ամենի մասին լավագույն դեպքում արվում են միայն ընդհանուր բնույթի ակնարկներ: Իրենց հերթին հաճախ մոռացության են մատնվում ամբողջական ապստամբություններ, պատերազմներ, արշավանքներ և ճակատամարտեր, իսկ եղածներն էլ վերլուծվում ու նկարագրվում են խիստ թերի, մակերեսորեն և անգույն7: Հնարավոր է բերել ասվածի տասնյակ օրինակներ, բայց ես կբերեմ միայն երկուսը: Եթե բոլոր աշխատություններում մանրամասն ներկայացված են Վարդանանց (Մարզպանական Հայաստանի I ապստամբություն) (449-451) և Վահանանց պատերազմները (Մարզպանական Հայաստանի III ապստամբություն) (481-485), ապա ապշեցուցիչ լռության են արժանացել Մարզպանական Հայաստանի II (459-460), Սատրապական Հայաստանի I (484-488), Մարզպանական Հայաստանի IV (491-499) և Սատրապական Հայաստանի II ապստամբությունները (493-496), ինչպես նաև բազմաթիվ այլ ապստամբություններ ու հարյուրավոր ճակատամարտեր: Իր հերթին, առանց բացառության բոլոր աշխատություններում խոսվում է, որ հայերը Ավարայրի ճակատամարտում տվեցին 1.036, իսկ պարսիկները` 3.544 զոհ, սակայն սա գրած հեղինակները իրենց նույնիսկ նեղություն չեն տվել բացել Եղիշեի աշխատությունը և կարդալ, որ 1.036 զոհ տվեցին միայն նախարարական տոհմերը, իսկ 3.544 զոհ` ուրացողները, այլ ոչ թե պարսիկները8: Սրանից զատ պետք է նշել նաև, որ մեր պատմագետների գերակշիռ մեծամասնությունը կազմող գիտնականները, լինելով փայլուն պատմաբաններ, բանասերներ, գրաբարագետներ, գրականագետներ, փիլիսոփաներ կամ լեզվաբաններ, գրեթե ոչ մի գիտելիք չունեին հենց ռազմական պատմությունից: Ասվածի ապացույցն է օրինակ այն, որ տասնամյակների ընթացքում ոչ մի պատմագետի մոտ հարց չի առաջացել, թե ինչպե՞ս է հնարավոր, օրինակ, նույն Ավարայրի ճակատամարտում 14 ժամ այդպիսի հսկայական բանակների ընդհարման դեպքում ունենալ ընդամենը միայն 4.580 զոհ:
5. Հայ պատմագիտության հայացքը, կարծես, մի անհաղթահարելի ուժով գամված է Մեծ Հայքի, այն էլ ոչ թե լրիվ, այլ միայն կենտրոնական նահանգների պատմության վրա: Որպես հիմնաթեզ ընդունելով այն փաստը, որ «Հայաստան» հասկացությունն ընդգրկում է միայն Մեծ
_________________________
7 Օրինակ` ոչ մի աշխատության մեջ 998 թ-ի հոկտեմբերի 18-ից նոյեմբերի սկիզբ ընթացած Ծումբ ամրոցի ճակատամարտը չի նկարագրվում և վերլուծվում որպես լեռնային պայմաններում գերակշիռ թշնամուն հրապուրելու, շրջապատելու ու թևային, ճակատային և թիկունքային հարվածներով ջախջախելու փայլուն օրինակ, երբ այն ներկայացվում է որպես «դասական» (հարթ տարածությունում մարտակարգերի բախում) սցենարով ընթացած մի մարտ: Նույնը կարելի է ասել նաև 894 թ-ի գարնան Դողսի, ինչպես նաև 775 թ-ի ապրիլի 24-ի Արձնի ճակատամարտերի մասին:
8 Այս մասին մանրամասն տես իմ «Վարդանանց պատերազմի որոշ դրվագների վերլուծություն» աշխատությունը:

7

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1
СообщениеДобавлено: 04 окт 2021, 20:21 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 34559
Откуда: Армения, Ереван
Հայքի 15 նահանգները, խորհրդահայ պատմագիտությունը հիմնական ուշադրությունը սևեռում է միայն Հայաստանի կենտրոնական նահանգների պատմության վրա, այն դեպքում, երբ Հայաստանի ծայրամասային նահանգներում տեղի էին ունենում հաճախ ավելի կարևոր իրադարձություններ, որոնք իրենց ազդեցությունն էին թողնում ողջ երկրի ճակատագրի վրա: Գոնե մի որևէ աշխատության մեջ հստակորեն չի արտահայտվել այն միտքը, որ «Հայաստան» հասկացությունը ոչ թե հավասարարժեք է Մեծ Հայքին, այլ Հայաստանը Մեծ Հայքի 15 նահանգներն են, ինչպես նաև Փոքր Հայքը, Հայոց Միջագետքը և Կիլիկիան` անկախ ցանկացած քաղաքական փոփոխությունից9: Այսպես, դեպի Հայաստան արաբական արշավանքներին վերաբերող բոլոր աշխատություններում Հայաստան արաբների մուտքի ժամանակ է ընդունվում նրանց` Տարոն ներխուժելու ժամանակը, բայց մի՞թե Հայոց Միջագետք նահանգի Եդեսիա քաղաքի գրավումը, որը տեղի ունեցավ նկարագրված դեպքերից գրեթե մեկ տարի առաջ, չի նշանակում, որ արաբները հենց այս ժամանակ մտան Հայաստան: Վերոհիշյալ 3 նահանգների, բացառությամբ Կիլիկիայի իշխանապետության և թագավորության շրջանի, ինչպես նաև Մեծ Հայքի ծայրամասային նահանգների պատմության մասին կամ տիրում է համակ լռություն, կամ էլ լավագույն դեպքում ընդհանուր խոսքերով արվում են մի քանի թեթև ակնարկներ: Արցախի, Ուտիքի և Փայտակարանի մասին գրելն ընդհանրապես համարվում էր վատ տոն, քանի որ դա կհակասեր «հայ և ադրբեջանցի ժողովուրդների դարավոր բարեկամության» չարչրկվող թեզին: Գրեթե նույն պատճառով ուսումնասիրությունից հիմնականում դուրս է մնացել Գուգարք և Տայք նահանգների, իսկ մասամբ էլ նաև Բարձր Հայք նահանգի հյուսիսային գավառների պատմությունը սկսած V դարից: Կիլիկիան ընդհանրապես չի համարվել Հայաստանի նահանգ առանց բացառության և ոչ մի աշխատության մեջ, Հայոց Միջագետքը հիմնականում հիշատակվում է միայն 37 թվականի իրադարձությունների հետ կապված, իսկ Փոքր Հայքն էլ ի սկզբանե դիտվում էր կիսահայկական-կիսահունական տարածք ու նրա պատմությունն այնքան վատ է ուսումնասիրված, որ Հայոց պատմությանը նվիրված և ոչ մի աշխատության մեջ նույնիսկ հիշատակություն չկա Հայաստանի տարածքում ստեղծված այնպիսի մի պետության մասին, ինչպիսին Տրապիզոնի կայսրությունն է: Կարծես ի սկզբանե ընդունվում է, որ դա հունական տարածք է: Լռության են մատնված միջնադարյան Հայաստանի այնպիսի քաղաքների պատմություններ, ինչպիսիք են Մծբինը, Եդեսիան, Ամիդը, Տիգրանակերտը, Մելիտեն, Սամոսատը, Խարբերդը, Սեբաստիան, Մամեստիան, Տարսոնը, Անարզաբան, Կարինը, Մանազկերտը, Դվինը, Նախիջևանը, Պարտավը, Խլաթը, Արճեշը, Բերկրին, Բաղեշը, Ադանան, Մարաշը և այլն: Մի խոսքով միջնադարյան Հայաստանի այնպիսի քաղաքների պատմություններ, որոնք բացառիկ դեր ունեին տարածաշրջանային քաղաքականության և միջազգային առևտրի մեջ, ընդհանրապես համակարգված ձևով ուսումնասիրված չէ: Խորը մշուշում են գտնվում նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հայերի և խաչակիրների հատկապես ռազմական հարաբերությունները խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանում, Կիլիկիայի հին ժամանակաշրջանի, վաղ ու միջին միջնադարի պատմությունը, տարբեր ժամանակներում հայկական ռազմուժի մղած դաշնակցային պատերազմները, Հայոց ռազմուժի ունեցած դերը հարևան երկրների բանակներում և այլն: Իր հերթին, Արշակունյաց գահատոհմի կործանումից հետո խոսվում է միայն Մարզպանական Հայաստանի պատմության մասին: Մարզպանական Հայաստանից բռնի անջատված, ինչպես նաև Բյուզանդական կայսրության տիրապետության տակ գտնվող տարածքների պատմությունից ընդհանուր խոսքերով հիշատակվում են միայն
_________________________
9 Կարելի է ասվածի տասնյակ օրինակներ բերել, սակայն համեմատականորեն ամենաթարմը 2005 թվականին Երևանում դոկտոր-պրոֆեսոր Բ. Հ. Հարությունյանի հրատարակած և ակադեմիկոս Վ. Բ. Բարխուդարյանի ու դոկտոր-պրոֆեսոր Պ. Մ. Մուրադյանի կողմից գրախոսած «Հայաստանի պատմության ատլաս. Ա մաս» սկզբունքորեն փայլուն աշխատությունն է, որում, սակայն, որևէ քարտեզի մեջ ուղղակի նշում չկա այն մասին, որ Կիլիկիան հանդիսանում է Հայաստանի նահանգ կամ գոնե «Հայկական տարածք»: Մեր թվարկությանը վերաբերվող քարտեզներում Հայոց Միջագետքի, ինչպես նաև Փոքր Հայքի սևծովյան առափնյա տարածքների մասին նշումներում դրանք ոչ մի քարտեզում իրենց հիմնական մասով չեն համարվում Հռոմեական (հետագայում Բյուզանդական), Պարթևական (հետագայում Սասանյան) կամ Արաբական պետությունների կողմից տարբեր ժամանակներում այս կամ այն չափով օկուպացված և Հայաստանից բռնազավթված տարածքներ: 58-59-րդ էջերում բերված քարտեզում համապատասխանաբար «Արաբական այլ վարչական միավորների մեջ մտնող Հայկական տարածքներ»-ի և «Բյուզանդական կայսրության մեջ մտնող Հայկական տարածքներ»-ի մեջ բացակայում է Հայոց Միջագետք նահանգի հիմնական մասի, ինչպես նաև Փոքր Հայքի Սևծովյան առափնյա տարածքների մասին նշագրումը: Հետագայում էլ` 62-63-րդ էջերում բերված քարտեզում, «Հայ Բագրատունիների պետությունից դուրս մնացած Հայկական տարածքների սահմաններ»-ի մեջ սահմանագծից դուրս են թողնված և, հետևաբար, Հայաստանի տարածք չեն համարվում նույն Հայոց Միջագետք նահանգի հիմնական մասը, ինչպես նաև Փոքր Հայքի հյուսիսային` Սև ծովի առափնյա տարածքները: Դժբախտաբար նման օրինակների ցանկը կարելի է երկար շարունակել:
8

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1
СообщениеДобавлено: 04 окт 2021, 20:22 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 34559
Откуда: Армения, Ереван
բացառիկ էպիզոդներ, այն դեպքում, երբ այնտեղ, երբեմն, տեղի էին ունենում խիստ կարևոր իրադարձություններ:
Այսպիսով՝ սույն գրքի հիմնական արժանիքները, ըստ իս, հանգում են հետևյալին.
1. Սույն գրքում ես արտացոլել եմ իմ այն մտքերն ու գաղափարները, որոնք չկարողացա շարադրել Տարեգրքումս՝ զուտ վերջինիս ձևաչափը հաշվի առնելով,
2. Սույն գրքում Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը շարադրված է անբեկանելի կապի մեջ հարակից երկրների պատմության հետ: Ասվածի կապակցությամբ հարկ է նշել, որ, թող ներվի ինձ այս համարձակությունը, հայաստանյան պատմական դպրոցը այս առումով, մեղմ ասած, որոշակիորեն թերի է զարգացած: Իրոք, հայ ժողովրդի և հարակից երկրների պատմության համապարփակ ու փոխկապակցված շարադրման տեսակետից թերի են արդի հայ ժողովրդի պատմության հիմնաքարերը հանդիսացող նույնիսկ այնպիսի հիմնարար աշխատություններ, ինչպիսիք ենք, օրինակ, Լեոյի, Ադոնցի և Մանանդյանի երկերը, ինչպես նաև ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակած հայ ժողովրդի պատմության բազմահատորյակը: Չկա, ոչ մի տեղ, ըստ էության, շարադրված չէ հայ ժողովրդի պատմությունը՝ իր անբեկանելի և համակարգային կապի մեջ հարակից երկրների պատմության հետ: Դա, սակայն, լուրջ բացթողում է, քանի որ այդ պարագայում Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը դառնում է առավել ընկալելի և հասկանալի, իսկ շատ երևույթներ էլ, որոնք իրենց բացատրությունը չեն գտնում կամ բավարար պարզաբանումը չեն ստանում զուտ Հայաստանի և հայ ժողովրդի պատմության փաստակազմի կիրառմամբ, իրենց բացատրությունն են գտնում Հայաստանի հարակից, ինչպես նաև եվրասիական այլ երկրների անցած պատմական ուղին ուսումնասիրելիս,
3. Սույն գրքում, ի տարբերություն Տարեգրքիս, պատմողական տեսքով շարադրված են ինչպես առանձին պատերազմներ, այնպես էլ ռազմագործողությունների առանձին շղթաներ, երբ քննարկված են նաև դրանց ռազմավարական ու մարտավարական առանձնահատկությունները, ինչպես նաև վերջիններիս ռազմաքաղաքական բաղադրիչը: Զուտ ձևաչափը հաշվի առնելով՝ սա բացակայում է Տարեգրքումս և ահա իմ նոր այս աշխատանքում այդ բացը լրացվել է,
4. Սույն գրքում դեպքերի և իրադարձությունների շարադրանքը արվել է արևային ճառագայթների տարածման տեսքով, երբ տարածման կենտրոնում Հայաստանն է: Որպես հետևանք, Հայաստանի հետ կապված իրադարձությունները շարադրված են իրենց գործնականում համապարփակ տեսքով, մանրամասն տրված են նաև Հայաստանի հարևանների պատմությունները, սակայն արդեն վերջիններիս հարևանների պատմությունները ներկայացված են ուղիղ այնքանով, ինչքանով որ դրանք կապ ունեն Հայաստանի հետ,
5. Սույն գրքում, հետևելով Տարեգրքումս արդեն իսկ որոշակիորեն անցած ուղուն, համակարգված ձևով շարադրված է տեղեկատվություն բազմաթիվ տաղանդավոր զորավարների, անձնազոհ հերոսների, խիզախ, քաջարի և հայրենասեր ռազմիկների մասին, որոնց սխրագործությունները գրեթե հայտնի չեն լայն հասարակությանը: Խոսվում է մոռացված ճակատամարտերի, երբեմն նույնիսկ ամբողջական պատերազմների և ապստամբությունների մասին: Փրկել այս փաստերը մոռացությունից` իմ կարծիքով սույն աշխատության ամենամեծ առաքելություններից մեկն էլ հենց սա է:
9

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1
СообщениеДобавлено: 04 окт 2021, 20:24 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 34559
Откуда: Армения, Ереван
Ինչպե՞ս գրվեց այս գիրքը


Սույն աշխատությունը գրելիս ես որպես ելակետ ընդունեցի իմ մեթոդը ձևավորած հետևյալ հիմնարար սկզբունքները.
1. «Հայաստան» հասկացությունն ընդգրկում է պատմական Հայաստանի 18 նահանգ (Մեծ Հայքի 15 նահանգները, Փոքր Հայքը, Հայոց Միջագետքը և Կիլիկիան): «Հայաստան» հասկացությունը երկրագնդի վրա համապատասխանում է Կիլիկիա նահանգի Անամուռ հրվանդանից 32.8-րդ արևելյան երկայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի հյուսիս, Անտիտավրոսյան լեռներով դեպի հյուսիս-արևելք, Արգեյոս լեռան հարավով Ծամնդավ (Սեյհան) գետի վերին հոսանք, 37-րդ արևելյան երկայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի հյուսիս` մինչև Սև ծով, Սև ծովի ափից սկսած 41.8 հյուսիսային լայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի արևելք մինչև Կուր գետ, Կուր գետով մինչև Կասպից ծով, Կասպից ծովի ափից սկսած 38.5 հյուսիսային լայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի արևմուտք մինչև Ուրմիա լճի արևելյան ափին գտնվող Տրպատունիք գավառի հյուսիս-արևելք` 46.3 արևելյան երկայնություն, 46.3 արևելյան երկայնությամբ` Տրպատունիք գավառի արևելյան սահմանով դեպի հարավ մինչև Վարառատ գետ, նրանից ուղիղ դեպի արևմուտք, Արասխ գետ, Զագրոսյան լեռնաշղթա, նրանից 36.9 հյուսիսային լայնությամբ` մոտավորապես ուղիղ դեպի արևմուտք, Ամանոսյան լեռներով հարավ` մինչև Մուսա լեռան մոտի Միջերկրական ծովի ափ սահմանագծի միջև ընկած տարածքին: Երկրագնդի հենց այս մասում տեղի ունեցած իրադարձություններն են հիմնականում իմ կողմից ենթարկվել ուսումնասիրության:
2. Ամեն ինչ մեր պատմության մեջ մերն է: Իրոք իմաստուն էր Գարեգին Նժդեհը, երբ ասում էր. «Մենք պետք է փնտրենք, գտնենք մեր դժբախտությունների իրական պատճառները, մենք պետք է ընդունենք մեր իրական վերքերը, ուսումնասիրության ենթարկենք մեր ժողովրդի հոգին և միայն դրանից հետո կարող է խոսք գնալ բուժման մասին»: Կրկնենք և ընդգծենք կրկին, որ ամեն ինչ մեր պատմության մեջ մերն է, և փայլուն հաջողություններն ու ձեռքբերումները, և ծանր անհաջողություններն ու կորուստները: Այս ամենից մենք չենք փախչի: Ընդհակառակը, մեզ պետք է սթափ հայացքով նայել մեր պատմությանը, քանի որ այնտեղ չափազանց շատ ուսանելի փորձ է կուտակված, որը մեզ և ապագա սերունդներին կօգնի գնահատել անցյալը, հասկանալ ներկան ու կանխատեսել ապագան: Ես երբեք չեմ փորձել այս աշխատության մեջ «ուռահայրենասիրական» դիրքերից ժխտել ակնհայտը: Որևէ ճակատամարտում Հայկական բանակի կրած պարտությունը անվանվում է պարտություն, քանի որ, նույնիսկ, եթե ես չափազանցնելով այն անվանեմ հաղթանակ, դրանից ոչ զոհված ռազմիկները կկենդանանան, ոչ էլ հետագա բացասական քաղաքական հետևանքները կչեզոքանան, իսկ աշխատության արժեքին հսկայական և անուղղելի վնաս կհասցվի: Միաժամանակ, սակայն, գտնում եմ, որ ոչ պակաս վնաս կհասցվի աշխատության արժեքին հակառակ ծայրահեղության մեջ ընկնելը և ձեռք բերված հաջողությունները ժխտելը:
3. Ոչինչ չավելացնել և ոչինչ չպակասեցնել: Ես գրել եմ միայն հավաստի փաստեր և պատասխանատու եմ ու ունեմ հիմնավորում իմ գրած ամեն մի տառի համար, իսկ որտեղ կասկածել եմ կամ չեմ ունեցել ճշգրիտ տեղեկատվություն, արել եմ այնպիսի ենթադրություն, որը պատմական, աշխարհագրական, ռազմական, քաղաքական, տրամաբանական, հոգեբանական և մշակութային տեսանկյունից առավել հավանականն է: Այնուհանդերձ այդ ենթադրությունները ես երբեք չեմ ներկայացրել որպես աներկբայելի ճշմարտություններ:
4. Հետևել հստակ տեղագրության: Ես աշխատել եմ հնարավորինս պարզել ու նշել արշավող բանակների երթուղին և գրել, թե ինչ վայրում է տեղի ունեցել տվյալ իրադարձությունը, ընդ որում առաջնորդվել եմ հետևյալ մեթոդով։ Եթե հայտնի չէ վայրը, գրել, թե ինչ բնակավայրի մոտ է տեղի ունեցել իրադարձությունը, եթե դա էլ հայտնի չէ` նշել եմ գավառը, իսկ եթե այդ մասին էլ տեղեկություններ չկան, ապա գոնե գրել եմ, թե Հայաստանի կամ երկրագնդի ո՞ր մասում է տեղի ունեցել իրադարձությունը:
5. Առաջնորդվել «Համադրման մեթոդով»: Սովորաբար յուրաքանչյուր ազգային պատմաբան իր ազգի պատմությունը ներկայացնելիս որպես առաջնային հիմք ընդունում է իր ազգի ներկայացուցիչների կողմից գրված երկերը` առաջնություն տալով դրանցում արտացոլված տվյալներին այլազգի պատմաբանների կողմից հայտնած տվյալների նկատմամբ: Պետք է նշել, որ,
10

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1
СообщениеДобавлено: 04 окт 2021, 20:26 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 34559
Откуда: Армения, Ереван
հատկապես վերջին տարիներին, այդ թերությունը որոշ չափով սկսել է իշխել նաև մեր պատմագիտության մեջ10: Դա, սակայն, անխուսափելիորեն հանգեցնում է վերլուծության միակողմանիության, իսկ երբեմն էլ` բացահայտ սխալների: Պատկերավոր ասած, ստեղծվում է մի իրավիճակ, երբ մարդը շրջապատի մասին պատկերացում կազմելու համար դուրս է նայում միայն սեփական տան պատուհանից: Բնականաբար այդ դեպքում ամեն մի մարդու մոտ կստեղծվի շրջապատի յուրօրինակ ընկալում: Այսպես, Խորեզեմի սուլթանության վերջին սուլթան Ջելալ-էդ-Դինը (1220-1231) և դեպի Հայաստան ու հարակից երկրներ կատարված նրա արշավանքները մեր պատմագիտության կողմից դիտարկվել են, որպես կանոն, հիմք ընդունելով միայն հայկական սկզբնաղբյուրները, որոնք, իրադարձությունները լուսաբանելու տեսանկյունից ինքնին լինելով անչափ արժեքավոր, միաժամանակ նաև բնականաբար չեն ստեղծում լիարժեք համայնապատկեր: Այսպես, միայն հայկական սկզբնաղբյուրներով առաջնորդվելու դեպքում ուսումնասիրողին պարզ չի դառնում կամ, լավագույն դեպքում, միայն շատ մշուշոտ կերպով է հասկանալի լինում, թե ո՞վ էր Ջելալ-էդ-Դինը, ի՞նչ պետություն էր նա ներկայացնում, ինչպիսի՞ն էր այդ պետությունը, ինչո՞ւ հանկարծ սկսվեցին նրա արշավանքները դեպի արևմուտք և այլն: Այն բանից հետո, սակայն, երբ մենք, պատկերավոր ասած, դուրս ենք գալիս հայկական պատմագիտության մեր «տնից», հյուրընկալվում ենք թուրքմենական պատմագիտության «տանը» և դուրս ենք նայում նրա պատուհանից, պարզում ենք, որ... Ջելալ-էդ-Դինը թուրքմենների ամենասիրած ու էպոսներում գովերգված հերոսներից մեկն է, Խորեզեմի սուլթանությունը ստեղծվել է Սելջուկյան սուլթանության ավերակների հիմքի վրա, այն, ըստ էության, հանդիսացել է միջինասիական իսկական մի «Հռոմ», իսկ նրա արշավանքները դեպի արևմուտք պայմանավորված էին այս պետության տարածքը Մոնղոլական տերության կողմից գրավվելու հանգամանքով: Ընթերցող, ինձ ճիշտ հասկացիր։ Ես չեմ հիանում Ջելալ-էդ-Դինով, քանի որ նա իմ ու քո ազգին անչափ դժբախտություններ պատճառեց, և ոչ էլ որևէ կերպ արդարացնում եմ նրա արարքները, սակայն համաձայնիր, որ այս տիրակալի կերպարը, նրա բանակի կառուցվածքը ու մարտավարությունը, մղած ճակատամարտերը, դրանց ժամանակագրական հաջորդականությունը և տրամաբանական կապը ճիշտ հասկանալու համար մեզ պետք է նայել, այդ թվում նաև թուրքմենական պատմագիտության «տան» պատուհանից:
Այս կապակցությամբ ես առաջնորդվել եմ այլ` օտար և հայ սկզբնաղբյուրների հայտնած տեղեկությունների սինթեզման ու համադրման, մեթոդով: Վերջինիս էությունը կայանում է հետևյալում՝ ի սկզբանե վեր կանգնել ցանկացած տեսակի կանխակալ կարծիքներից և, նախապատվությունը չտալով ոչ մեկին, անկողմնակալ հայացքով ուսումնասիրության ենթարկել բոլոր աղբյուրների հայտնած տվյալները, որից հետո, դրանց քննարկման ու համաշխարհային պատմական իրադարձությունների հետ համադրման արդյունքում (վերջինն անվանենք «Համադրման մեթոդ»), հասնել տրամաբանական եզրահանգման: Օրինակ, ինչքան էլ արժեքավոր լինեն Մովսես Խորենացու հայտնած տվյալները, որոշ դեպքերում դրանցում առկա են բացահայտ և հաճախ Պատմահոր կամքից անկախ տեղ գտած սխալներ, իսկ այս դեպքում ամենևին էլ պետք չէ պնդել այդ տեղեկությունները` բացահայտ հակասության մեջ մտնելով հիմնավորված ու համընդհանուր ճանաչում ստացած սխեմաների հետ՝ Արդյունքում՝ համաշխարհային հանրության աչքում արժեզրկելով և ծիծաղելի դարձնելով մեր պատմությունը: Դրա փոխարեն անհրաժեշտ է փորձել գտնել նման տեղեկատվության հայտնման պատճառը և
_________________________
10 Օրինակ՝ իր աշխատության ֆորմատին համապատասխան և ընդունելի մանրամասնությամբ նկարագրելով Սելջուկյան սուլթանության 1048 թվականի արշավանքը դեպի Հայաստան, բազմավաստակ Ս. Մելիք Բախշյանը դրանից անմիջապես հետո միանգամից թռիչք է կատարում 1054 թվականների հերթական արշավանքի նկարագրության և դրա հետ կապված իրադարձությունների նկարագրությանը՝ ընդամենը արձանագրելով, որ. «Սելջուկ-թուրքերի արշավանքները վերսկսվեցին 1054 թ.» (տես՝ Մելիք-Բախշյան Ս. Տ. «Հայ ժողովրդի պատմություն», Երևան 1975, էջ. 486): Այս կապակցությամբ, սակայն, ընթերցողի մոտ լիովին մութ է մնում այն հանգամանքը, թե ինչո՞ւ ընդհատվեցին այդ արշավանքները դեպի Հայաստան և, ընդհանրապես, տարածաշրջանում ի՞նչ է տեղի ունեցել այդ 6 տարիների ընթացքում: Արդյունքում, փաստորեն, ընթերցողի համար լիովին չբացահայտված է մնում այն հանգամանքը, որ այդ նույն 6 տարիների ընթացքում Սելջուկյան սուլթանությունը վերջնականապես իրենով արեց Իրանական լեռնաշխարհը և հիմքեր ստեղծեց Արաբական խալիֆությունում վերջնականապես գերիշխելու համար: Նույն վիճակն է, սակայն, նաև քիչ անց, երբ, ավարտելով 1054 թվականի արշավանքի նկարագրությունը, հեղինակը միանգամից անցում է կատարում 1064 թվականի իրադարձություններին, կարծես բաց թողնված 10 տարիներին ոչինչ տեղի չէր ունեցել (տես՝ Մելիք-Բախշյան Ս. Տ. «Հայ ժողովրդի պատմություն», Երևան 1975, էջ. 487): Արդյունքում՝ կրկին պարզ չեն լինում այդ ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություները և, մասնավորապես, նաև այն, որ Սելջուկյան սուլթանությունը, հերթական անգամ հարված հասցնելով Հայաստանին, պետաիրավական, բայց նաև իր ռազմական հնարավորությունների և հեղինակության առումով արդեն էականորեն այլ մի պետություն էր, քանի որ արդեն գերիշխում էր Արաբական խալիֆության տարածքում: Այսպիսով՝ միայն հայ ժոողովդրի և Հայաստանի պատմության վրա կենտրոնանալու ձգտումը բերում է ակնհայտ միակողմանիության, հայ ժողովրդի պատմությունը սկսվում է դիտարկվել տարածաշրջանի պատմությունից դուրս կամ կտրված, իսկ արդյունքում էլ՝ վերջինս դառնում է ավելի քիչ հասկանալի:
11

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1
СообщениеДобавлено: 04 окт 2021, 20:27 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 34559
Откуда: Армения, Ереван
վերջինիս իրական տեղը Հայոց պատմության մեջ11` իր հերթին չընկնելով հակառակ ծայրահեղության մեջ` այդ ամենը համընդհանուր ժխտելով ու հեքիաթային կամ վիպական հռչակելով:
Ահա սրանք էին այն հիմնարար սկզբունքները, որոնք կազմել են աշխատությունը գրելու իմ մեթոդի հիմքը: Հարկ եմ համարում, սակայն, ավելացնել նաև հետևյալը:
Այսպիսով` գիրքը օգնում է ամբողջական պատկերացում ստանալ հայերի մասնակցությամբ կամ Հայաստանի տարածքում ընթացած որևէ ժամանակաշրջանում տեղի ունեցած ռազմական գործողությունների ամբողջական պատկերի նկատմամբ, քանի որ տարաբնույթ աղբյուրներում ցրված տեղեկատվությունը, որը այլ փաստերից առանձնացված ուսումնասիրելը հստակ պատկերացում չի տալիս ուսումնասիրվող երևույթի նկատմամբ, իր տրամաբանական հիմնավորումն և տեղն է գտնում այլ փաստերի հետ համակարգված դիտարկելիս: Ասվածի օրինակ կարող է հանդիսանալ սույն գրքում դեպի Հայաստան Արաբական խալիֆության, Սելջուկյան սուլթանության և Մոնղոլական տերության արշավանքների ու Հայաստանի փուլային գրավման նկարագրությունը: Իր հերթին, որևէ ժամանակաշրջանում ընթացած ռազմական գործողությունների ամբողջական համայնապատկերը ուսումնասիրելը հնարավորություն է ընձեռնում նկատել կիրառված մարտավարական և ռազմավարական հնարքները, քանի որ մեկ օրինակը դիտարկելիս դրանք սովորաբար աննկատ են մնում, սակայն ամբողջական դիտարկման դեպքում, որպես կանոն, երևում են հստակորեն:
Պետք է նշել նաև, որ սույն գրքում հայ ժողովրդի հինգհազարամյա պատմության ուսումնասիրությունը մեզ հնարավորություն է տալիս, թեև սեղմ, սակայն ամբողջական տեսքով ծանոթանալ մեր ժողովրդի անցած ուղուն, տարբեր ժամանակներում մեր ազգի առաջ ծառացած մարտահրավերներին, դրանց լուծման ուղիներին, մեր ձեռքբերումներին ու կորուստներին, դրանց պատճառներին, ընդհանրապես ազգային հոգեբանությանն և, մասնավորապես ռազմիկի հոգեբանության ու բանակային ավանդույթների ձևավորման առանձնահատկություններին և այլն12: Հիշենք կրկին հայ ժողովրդի իմաստուն գաղափարախոսին և լավատեսորեն նայենք ապագային, քանզի. «Կորուստներ կրելն այնքան էլ կործանարար չէ, եթե այդ ընթացքում աճում, փորձ ես ձեռք բերում ու զգաստանում ես»:
Աշխատությունը մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել նաև տարբեր ժամանակներում Հայաստանի հարևան երկրների պետությունների և նրանց բանակների տարեգրությունների համար, քանի որ նրանից հնարավոր է համակարգված կերպով պատկերացում ստանալ տարածաշրջանում տեղի ունեցած գրեթե բոլոր պատերազմների մասին (օրինակ` Պարսկա-Բյուզանդական կամ Թուրք-Պարսկական պատերազմներ), կամ էլ, առնվազն, հետևել ու հասկանալ ռազմական գործողությունների զարգացման հիմնական փուլերը կոնկրետ պատերազմի ընթացքում: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ, եթե առանձին պատերազմների մասին, թեև ոչ համակարգված, ապա, այնուամենայնիվ, կա գրականություն, ապա որոշ պատերազմներ էլ համակարգված տեսքով ներկայացված են առաջին անգամ (օրինակ` Արաբա-Խազարական պատերազմները կամ XVIII դարի կեսերից մինչև դարի վերջ հարևան խանությունների դեմ վրացական պետական միավորների մղած պատերազմները): Կարևոր է նշել, որ նույնիսկ քիչ թե շատ ուսումնասիրված տարածաշրջանային պատերազմները նմանատիպ ամբողջական տեսքով այնուհանդերձ դժվար է գտնել որևէ աշխատության մեջ, քանի որ արտասահմանյան հեղինակներին հիմնականում խորթ են եղել հայկական աղբյուրները այդ իրադարձությունների վերաբերյալ և վերջիններս դրանք չեն օգտագործել իրենց
_________________________
11 Օրինակ` Մովսես Խորենացու աշխատությունում որոշ ժամանակագրական սխեմաներ տրված են բացահայտ անախրոնիզմներով: Նույն թերությունը հին և միջին դարերի վերաբերյալ գրեթե ամենուր առկա է «Քարթլիս Ցխովրեբա»-ի հայտնած տեղեկություններում:
12 Այստեղ, որոշակիորեն շեղվելով թեմայից, կուզենայի նշել, որ արմատապես սխալ է Հայաստանի հատկապես տարածքային կորուստները բացատրել մեր ազգի իբր հոգեբանական որևէ առանձնահատկությամբ (օրինակ` անմիաբանությամբ, քաջության բացակայությամբ, հաշտվողականությամբ և այլն): Ուղղակի հազարամյակների պատմության ուսումնասիրությունը մեզ բերում է այն հետևության, որ աշխարհում գրեթե հնարավոր չէ գտնել Հայաստանի նման մի երկրորդ տարածաշրջան, որտեղ մարդկության պատմության ընթացքում այդքան թվով պատերազմներ, ճակատամարտեր և ասպատակություններ տեղի ունեցած լինեն: Գրեթե հնարավոր չէ նշել նվաճման ուղին բռնած եվրասիական մի ցեղ, ժողովուրդ կամ պետություն, որը փորձած չլինի այս կամ այն ուժգնությամբ հարձակվել Հայաստանի վրա և նվաճել այն, զավթել նրա տարածքի մի մասը կամ ասպատակել այն: Այս ամենը մեզ բերում է այն հետևությանը, որ, ընդհակառակը, դեռ հայ ժողովրդի գոյատևման հսկայական ուժի, տոկունության, ռազմիկների քաջության, կամքի և դրական այլ հատկանիշների շնորհիվ է, որ Հայ ժողովուրդը այդքան դժվարություններից հետո ներկայումս ունի անկախ պետություն: Մեզ հետ պատմական վազքուղում իրենց ուղին սկսած ազգերի մեծ մասը այսօր կամ գոյություն չունեն կամ չունեն անկախ պետություն: Մեզ հետ պատմական վազքուղում իրենց ուղին սկսած միայն չնչին թվով ազգեր կարող են հպարտանալ նման փաստով:

12

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1
СообщениеДобавлено: 04 окт 2021, 20:28 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 34559
Откуда: Армения, Ереван
աշխատությունների մեջ, մի բացթողում, որը փորձ է արվել լրացնել սույն աշխատությունով (օրինակ` Հռոմեա-Պարթևական I պատերազմ (մ.թ.ա 54 - մ.թ. 64)):
Այսպիսով` սույն աշխատությունը մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել նաև Հայոց, իսկ մասամբ էլ ընդհանուր պատմության տեսանկյունից: Իհարկե, «պատմություն»-ը ավելի լայն հասկացություն է, քան «ռազմական պատմություն»-ը, սակայն պետք չէ մոռանալ, որ վերջինս հանդիսանում է առաջինի գրեթե գլխավոր մասը, իսկ մարդկության պատմությունը դա մեծապես ամենից առաջ հենց պատերազմների պատմություն է: Այս տեսանկյունից սույն աշխատությունը հանդիսանում է յուրօրինակ Հայոց պատմության, իսկ մասամբ էլ` տարածաշրջանի պատմության, տարեգիրք և ժամանակագրություն: Նման տեսանկյունից դիտարկելիս նմանատիպ աշխատություն կրկին գոյություն չունի, քանզի նույնիսկ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակած հայ ժողովրդի պատմության բազմահատորյակը, որը թվում է, թե, թեև իր ժամանակի գիտելիքների մակարդակով, այնուամենայնիվ պետք է սպառիչ տեղեկություններ պարունակեր, բազում մութ ու չպարզաբանված հարցեր է թողնում, իսկ շատ փաստեր էլ նրանում ուղղակի անտեսված են:
13

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1
СообщениеДобавлено: 04 окт 2021, 20:30 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 34559
Откуда: Армения, Ереван
Ի՞նչը կօգնի ավելի լավ հասկանալ այս գիրքը


Ներկայացված աշխատանքը առավել լավ հասկանալու համար անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալը.
• Աշխատության մեջ տրված են իմ տողատակային ծանոթագրությունները: Այստեղ ես փորձել եմ հիմնավորել իմ այն տեսակետները, որոնք այս կամ այն չափով տարբերվում են համընդհանուր ճանաչում գտած մոտեցումներից, ինչպես նաև տալ անհրաժեշտ պարզաբանումներ,
• Աշխատության մեջ տրված են տողատակային ծանոթագրություններ, որոնք ցույց են տալիս որևէ իրադարձության սկզբնաղբյուրը, ընդ որում նույն այդ սկզբնաղբյուրի լիարժեք շարադրանքը կարելի է գտնել Հայ ժողովրդի ռազմական Տարեգրքում: Միաժամանակ հարկ է նշել, որ հանրահայտ իրադարձությունները կամ այն փաստերը, որոնք լայնորեն լուսաբանված են պատմագիտական գրականության մեջ, առանձին հղումներով չեն ապահովված, քանի որ մի կողմից դա անիմաստ կծանրաբեռներ աշխատանքը, իսկ մյուս կողմից էլ ի սկզբանե խնդիր եմ դրել խոսել միայն սկզբնաղբյուրային հղումների, ինչպես նաև ոչ այնքան հայտնի կամ ոչ այնքան ուսումնասիրված երևույթների հետ կապված հղումների մասին,
• Աղբյուրները շարադրելիս ես դիտավորյալ չեմ նշել, թե կոնկրետ աղբյուրը ո՞ր հրատարակությունից կամ կայքից եմ վերցրել, ինչպես բնականաբար նշում չկա նաև էջի մասին, քանի որ այս պարագայում դա համարում եմ սխալ: Բանն այն է, որ աշխատանքից օգտվողը հնարավոր է նույն այդ աղբյուրին հանդիպի մեկ այլ հրատարակությամբ, իսկ այդ պարագայում նման հղումները անիմաստ են, մանավանդ որ հաճախ ես որևէ աղբյուր վերցրել եմ միանգամից մի քանի հրատարակությունից կամ նույնիսկ համացանցային կայքերից, իսկ երբեմն էլ այդ տվյալները ուղղակի բացակայել են: Այս պարագայում գտնում եմ, որ առավել հիմնավոր մոտեցում է հանդիսանում աշխատանքի գրքի, բաժնի, մասի կամ գլխի մասին նշումը, քանզի զուտ էջի նշումը հաճախ կարող է ընթերցողին ոչինչ չտալ: Միաժամանակ, սակայն, ես գիտակցում եմ, որ այս մոտեցումն ունի իր թերի կողմը, քանզի շատ աշխատանքներ գրքերի, բաժինների, մասերի կամ գլուխների ուղղակի բաժանված չեն և այս պարագայում ընթերցողն ուղղակի պետք է ինքը ջանքեր ներդնի ու պարզի, թե հիշատակված հատվածը հեղինակային աշխատանքի ո՞ր մասից է
• «ասպատակել» (ընդհանուր իմաստով) տերմինի տակ կընդգրկեմ ավարառության, թալանի, վնասարարության, հետախուզության, ահաբեկության և նմանատիպ այլ նպատակներով հակառակորդի տարածք որևէ զորամիավորման ներխուժման փաստը, երբ ներխուժողների հիմնական նպատակը հակառակորդի հետ ռազմական ընդհարումը չէ: Այս տերմինի տակ ես միավորում եմ, օրինակ, բնակչության գերեվարումը ու նրա նկատմամբ իրականացվող տարատեսակ բռնությունները, թալանը, շինությունների ավերումը և/կամ այրումը, արտերի վնասումը, պաշտպանական շինությունների փլուզումը և այլն: Տերմինի ռազմական բովանդակություն բացահայտված է գրքին կցված հավելվածում,
• «կորցրին» տերմինի տակ տողերիս հեղինակը նկատի ունի ոչ միայն սպանվածներին, այլև մարտունակությունը զգալի ժամանակահատվածով կորցրած ծանր վիրավորներին, դրա, ինչպես նաև այլ վերքերի արդյունքում հետագայում մահացածներին կամ զգալի ժամանակով շարքից դուրս եկածներին, գերիներին, դասալիքներին, ինչպես նաև բուն ճակատամարտի իրադարձությունների հետ կապված որևէ այլ պատճառով (հոգեկան տրավմա, անձնական մոտիվներ և այլն) զգալի ժամանակահատվածով շարքից դուրս եկածներին։
• Իրադարձության թվականից առաջ նշված «մոտ» տերմինը նշանակում է, որ դրա կատարման ժամանակը հնարավոր է եղել պարզել մոտավոր ճշտությամբ և այստեղ հնարավոր են այլ մեկնաբանություններ: Նույնը վերաբերվում է նաև բանակների և նրանց կրած կորուստների թվից առաջ գրված «մոտ»-ին,
• «=» նշանով ես այսուհետև կնշեմ որևէ անվանման տարբերակները, քանի որ հաճախ են հանդիպում բնակավայրեր կամ վայրեր, որոնք կամ ժամանակի ընթացքում փոխել են իրենց անվանումը կամ այն աղավաղվել է, կամ էլ տարբեր լեզուներով այդ անվանումը տարբեր կերպ է հնչում: Այս նշանով կնշվեն նաև որևէ մի ճակատամարտի անվանման հաճախ հանդիպող
14

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1
СообщениеДобавлено: 04 окт 2021, 20:34 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 34559
Откуда: Армения, Ереван
այլ տարբերակը, քանի որ նույն ճակատամարտը հաճախ սկզբնաղբյուրներում կամ գիտական աշխատություններում հանդիպում է տարբեր անուններով
• Այս գրքին մեծապես չեն հերիքում պատմական քարտեզները, սակայն, զուտ տեխնիկապես և ֆինանսական առումով, ես չկարողացա այն դրանց որակյալ օրինակներով ապահովել: Արդյունքում, երբ կծանոթանաք այս աշխատանքին, իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար աշխատեք ձեռքի տակ ունենալ Հայաստանի և հարակից երկրների պատմական քարտեզներ:
15

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Форум закрытНаписать комментарии Страница 1 из 57   [ Сообщений: 852 ]
На страницу 1, 2, 3, 4, 5 ... 57  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB