Изменить размер шрифта


Форум закрытНаписать комментарии Страница 64 из 66   [ Сообщений: 987 ]
На страницу Пред.  1 ... 61, 62, 63, 64, 65, 66  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2
СообщениеДобавлено: 10 окт 2021, 16:26 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
փոխարինեց ծագումով հայ կայսերական չորրորդ գահատոհմն, ի դեմս Անգեղների: Կոմնենոսները հայ էին միայն մորական կողմից և հայազգի հեղինակի համար գայթակղիչ է վերջնական հաջողության չհասնելու նրանց այդ տարօրինակ ճակատագրի բացատրությունը տեսնել հենց դրանում, այն դեպքում, երբ կայսրության գահին մինչ այդ իրար հաջորդած հորական կողմից ծագումով հայկական երեք գահատոհմերը փայլուն արդյունքներ էին գրանցել, սակայն ես իհարկե այդպես չեմ վարվի, թեև այս կապակցությամբ այնուհանդերձ կարտահայտվեմ:

Գլուխ 85
Կոմնենոսների դարաշրջանի հայեցակարգային խնդիրները

Եվ այսպես, չնայած խոսքն իհարկե ազգային սնափառության կամ ինչ-որ անհասկանալի «ճակատագրի» մեջ չէ, սակայն այնուհանդերձ կարելի է ենթադրել, որ միայն մոր կողմից հայ լինելը ու հորական կողմից հունական ազնվական դասին պատկանելը Կոմնենոսների պարագայում ինչ-որ տեղ հոգեբանական ամենախորը ծալքերում ամեն դեպքում իր դերը որոշակիորեն խաղում էր: Իրոք, իրենց սոցիալական վարքագծով լինելով փոքրասիական ռազմաֆեոդալական ավագանու տիպիկ ներկայացուցիչներ՝ դասակարգ, որտեղ միանշանակ տոն էին տալիս հայերը, Կոմնենոսները հայերի լավ տարիներին նույն այս դասակարգում ամենևին էլ առաջին դերերի վրա չէին և, ըստ երևույթին, հենց այս հանգամանքն էր, կարծես տոհմական յուրօրինակ հոգեբանական մի արգելք, որ նրանց ներկայացուցիչներից յուրաքանչյուրին էլ, ամեն անգամ, երբ սա հասնում էր կայսերական գահին, խանգարում էր լիարժեք համագործակցություն հաստատել հայերի հետ, բայց չէ՞ որ Բյուզանդական կայսրության վերջին հարյուրամյակների պատմությունը հստակորեն և աներկբա ցույց էր տվել, որ կայսրությունը հաջողության մեջ էր հայտնվում կառավարմանը միայն հայկական տարրի ակտիվ ներգրավման շնորհիվ, իսկ վերջինիս մերժումն էլ միայն անհաջողություններ էր բերում:
Հոգեբանական արգելակը, որ խանգարեց Կոմնենոսներին կարգավորել հարաբերությունները հայերի հետ, իր հետ, սակայն, նաև անխուսափելի սոցիալական հետևանքներ բերեց, քանզի հենց նույն Կոմնենոսների օրոք էր, որ կայսրության բանակը վերջնականապես հրաժարվեց փայլուն արդյունքներ ապահովված բանակաթեմային նախորդ համակարգից և, ըստ էության, վերադարձավ դրան նախորդող վիճակին՝ Հուստինիանոս I-ի վարձկան ռազմական մեքենայի մոդելին: Ալեքսեյ I-ի ընդհանուր առմամբ հաջող և Հովհաննես II-ի ամուր կառավարումը, գումարված կայսրության համար դրական ընթացք ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներին, արդեն Մանուիլ I-ի ձեռքը նյութական զգալի միջոցներ տվեցին, սակայն այս կայսրը ոչ միայն չհոգաց դրանց բազմապատկման մասին, այլև չմտածեց նաև սեփական տերության համար զարգացման սկզբունքային նոր հնարավորության ապահովման ուղղությամբ: Մանուիլ I-ի ողջ կառավարման ընթացքն իրենից, ըստ էության, ներկայացնում էր արտաքինից փայլուն, սակայն ներքնապես սնանկ հաջողությունների կամ իրական անհաջողությունների մի երկար շղթա, որի թագապսակն էլ հենց հանդիսացավ 1176 թվականի աղետը: Զորական այս կայսրը, որն իրոք ավելի շատ ասպետ էր, քան նույնիսկ զորավար ու առավել ևս քաղաքական գործիչ, ըստ էության, ընդամենը միայն արեց այն, որ, մսխելով պապից և հորից ժառանգություն ստացած հարուստ նյութական միջոցները, սեփական բավականին երկար կառավարման ընթացքում անվերջ պատերազմեց, ընդ որում կասկածելի տնտեսական ու քաղաքական օգուտ խոստացող այդ պատերազմները վերջինս վարում էր հիմնականում միայն վարձկանների ուժերով, ինչն էլ ի վերջո կործանման հասցրեց նաև կայսրության տնտեսական համակարգը՝ քայքայելով նաև կայսրության ռազմական համակարգը: Տնտեսական աղետը, որը անխուսափելիորեն մոտենում էր, իր հետ բերելու էր նաև կայսրության ռազմական մեքենայի անկում, սակայն ի վնաս կայսրության դասավորվող տարածաշրջանի սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և նույնիսկ մշակութային փոփոխությունների դեմն առնելու կամ, առավել ևս, դրանք օգտագործելու ուղղությամբ Կոմնենոսներից և ոչ ոք ոչինչ, ըստ էության, այդպես էլ չարեց:
948

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2
СообщениеДобавлено: 10 окт 2021, 16:27 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Առաջին Կոմնենոսների ժամանակ Բյուզանդական կայսրությունը, այս մասին արդեն խոսվեց, Արևելյան Եվրոպայում դեռևս շարունակում էր վայելել սեփական բարձր հեղինակության պտուղները, երբ պետականությունից զրկված բուլղարները կայսրությունը համարում էին այդ թվում նաև իրենց պետական մի միավորը, սերբերն ու խորվաթներն էլ դեռևս մեծապես ընկած էին վերջինիս հմայքի տակ: Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում, սակայն, Բյուզանդական կայսրության հմայքը Արևելյան Եվրոպայում արդեն գրեթե վերացել էր, երբ բանը հասել էր նրան, որ վերջին հարյուրամյակում կայսրության նույնիսկ հավատարիմ հպատակներն, ի դեմս բուլղարների, արդեն ուզում էին սեփական ուղով ընթանալ, քանի որ սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, մշակութային և նույնիսկ հոգեբանական առումով նույն այդ կայսրությունից նրանք արդեն այնքան էին վերցրել, որ վերջինիս պակասն արդեն չէին զգում: Ազգերն աճեցին ու զարգացան նաև նրանց պետական միավորները, սակայն Բյուզանդական կայսրությունը մեծ հաշվով մնաց նույնը և, եթե նախկինում եղածը հերիքում էր իրենց զարգացման մակարդակով հետամնաց հարևաններին հիացնելու, դեպի կայսրությունը ձգելու ու դրանով ուժեղանալու համար, ապա այժմ նույն այդ հարևաններն արդեն և ոչ մի հիմք չէին տեսնում ձգվելու դեպի կայսրությունը, դե իսկ հայերին էլ պաշտոնական Կոստանդնուպոլիսը վանել էր այս ամենից արդեն դեռ շատ ու շատ առաջ։
Արդյունքում՝ Կոմնենոսների օրոք կայսրությունը դատապարտվեց մնալու որպես ընդամենը միայն արդեն զուտ հույների ազգային մի պետություն, այն կորցրեց նախկին իր ունիվերսալ, համաքրիստոնեական ու համահարթեցնող բնույթը և սկսեց պատկանել, ըստ էության, միայն հույներին, իսկ ուշագրավ այս ազգի միջնադարյան սոցիալական պասիվությունը, քանակական սակավությունն ու աշխարհագրական դիրքն էլ վասիլևսների երբեմնի հզոր տերությանն իր հերթին արդեն և ոչ մի հնարավորություն չէր տալիս պահպանել կայսրական նախկին մակարդակը: Ահա հենց սա չհասկացան Կոմնենոսները և ահա հենց սա նույնիսկ փորձ էլ չարեցին ուղղել նրանք, ինչի համար կայսրությունը վճարելու շատ շուտով՝ ավելի շուտ, քան ինչ-որ մեկը ժամանակակիցներից ենթադրում էր: Ինչ վերաբերում է Անգեղներին, ապա, իրենցից ներկայացնելով սոցիալական նույն այն դասակարգին, որին պատկանում էր հենց նոր կայսրության կառավարման ղեկից հեռացված գահատոհմը, նոր այս գահատոհմի ներկայացուցիչները առկա ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ ևս իրենց հերթին որևէ իրական ծրագիր այդպես էլ չառաջարկեցին՝ ընդամենը միայն տենդագին կերպով հետ մղելով կայսրության վրա տարբեր կողմերից կարկտի նման թափվող հարվածները և, փաստորեն, իրականացնելով, թերևս, միայն իրավիճակային կառավարում:

Գլուխ 86
Իսահակ II-ի կառավարման սկզբնական շրջանը և բուլղարական
խնդրի վերածնունդը

Իսահակ II-ը Անդրոնիկոս I-ից որպես ժառանգություն էր ստացել խնդիրների մի ամբողջ ու չլուծված կույտ, որոնցից առաջնայինը Սիցիլիական թագավորության կողմից առաջացրած սպառնալիքն էր, սակայն կարևոր էր նաև Բալկանյան թերակղզում կորսված տարածքների հարցը: Գործելով ամենայն եռանդով՝ նոր կայսրն անմիջապես էլ ի մի բերեց նախկինում հինգ մասերի բաժանված կայսրության բանակը և, հանձնելով այն միասնական ղեկավարության, հրամայեց մարտական գործողություններ սկսեց «Արևմուտքի մարդկանց» դեմ:
1185 թվականի հոկտեմբերի կեսին Ալեքսեյ Բրանասի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 30.000) Մոսինոպոլսի ճ-մ-ում (Հունաստանի հյուսիս-արևելքում, Թեսալոնիկեից մոտ 150 կմ արևելք) հաղթեց Սիցիլիայի թագավորության բանակին (մոտ 30.000), որից հետո, հետապնդելով թշնամուն ու ևս մեկ անգամ փախուստի մատնելով նրան, գրավեց քաղաքը2686: Դրանից հետո 1185 թվականի նոյեմբերի սկզբին Ամֆիոպոլսի ճ-մ-ում (= Դիմիտրիցայի ճ-մ, = Ստրիմոնի ճ-մ) (Հունաստանի հյուսիս-արևելքում, Թեսալոնիկեից մոտ 150 կմ արևելք) Ալեքսեյ Բրանասը նոր հաղթանակ տարավ2687, իսկ 1185 թվականի նոյեմբերի 7-ին էլ
_________________________
2686 Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Իսահակ Անգեղ», գիրք 1, մաս 2:
2687 Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Իսահակ Անգեղ», գիրք 1, մաս 2:

949

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2
СообщениеДобавлено: 10 окт 2021, 16:27 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Դիմիտրիցայի ճ-մ-ում (= Ամֆիոպոլսի ճ-մ, = Ստրիմոնի ճ-մ) վերջնականապես ջախջախեց Սիցիլիայի թագավորության բանակին2688: Դրանից հետո հակառակորդի դիրքերը անչափ թուլացան նաև Թեսալոնիկեում և, այն բանից հետո, երբ քաղաքում ապստամբություն բռնկվեց, զգալի կորուստներ կրած Սիցիլիայի թագավորության բանակը թողեց նաև այս քաղաքը ու հեռացավ ելման դիրքեր: Այսպիսով՝ կայսրությունը կարողացավ վերացնել անմիջական ռազմական սպառնալիքը սեփական սահմաններին, սակայն Կիպրոսի հետ կապված գործերն այդքան հաջող ընթացք չունեցան, քանզի Իսահակ Կոմնենոսը ոչ միայն պարտության մատնեց իր դեմ ուղարկված կառավարական ուժերին, այլև հետագայում դրանց մի մասին էլ համոզեց ծառայության անցնել իր մոտ՝ շարունակելով սեփական տիրապետության տակ պահել կղզին: Նույն այս ժամանակ, սակայն, կայսրությունը անակնկալ հարված ստացավ հենց այն կողմից, որից որևէ կերպ դա չէր սպասում, սակայն որը, հատկապես վերևում ասվածի ֆոնին, անչափ սպասելի էր:
Իրոք, բուլղարները՝ կայսրության արդեն գրեթե երկդարյա այդ հավատարիմ հպատակները, որոնք նույն այս ժամանակ, սակայն, իրենց արդեն լիովին պատրաստ էին համարում լքել կայսրության ռազմաքաղաքական նավը և սեփական ուղին ընտրել, նույն այս ժամանակ հենց այդպես էլ վարվեցին, ընդ որում թույլ իշխանության առկայությունը Կոստանդնուպոլսում, ինչպես նաև Սիցիլիայի թագավորության դեմ պայքարում կայսրության ռազմական մեքենայի սկզբնական անհաջողությունները միայն ուժեղացրին նրանց այդ ձգտումները։ Արդյունքում՝ բուլղար ազնվական եղբայրներ Պետրոս և Հովհան Ասենները արդեն 1185 թվականի ամենավերջին կայսրության դեմ ապստամբություն բարձրացրին, որից հետո, հաջողությամբ ի մի բերելով բուլղարական ուժերը, վերջին հաշվով իրենց տիրապետությունը հաստատեցին Հյուսիսային Թրակիայի նկատմամբ, որտեղ էլ հռչակեցին Բուլղարական թագավորության ստեղծումը մոտավորապես այն սահմաններով, որն ուներ նույն Բուլղարական թագավորությունն, օրինակ, VII դարի վերջին:
Այսպիսով՝ կայսրությունը զրկվեց մինչ այդ և հատկապես փոքրասիական տիրույթների հիմնական մասի կորստից հետո իր մարդկային ու նյութական ռեսուրսների հիմնական մասը կազմող մի կարևորագույն տարածքից և, հետևաբար նաև՝ այնտեղից ստացվող ռեսուրսներից, ընդ որում վատը նաև այն էր, որ մինչ այդ հանգիստ Բալկանյան սահմանը դրանից հետո պաշտոնական Կոստանդնուպոլսի համար արդյունքում հանդիսանալու էր մշտական պատերազմների աղբյուր մոտավորապես այն վիճակով, ինչի վիճակով, որ դրությունն առկա էր այստեղ VIII դարում: Ավելին, ընդհանուր բացասական այս զարգացումն իր հերթին խորացավ նաև այն բանով, որ Բուլղարական թագավորության հռչակման արդյունքում կայսրությունը վերջնականապես կորցրեց Բալկանյան թերակղզու հյուսիսը հետ բերելու նույնիսկ տեսական հնարավորությունը, իսկ վերջինիս իշխանությունն էլ նույն այդ թերակղզու կենտրոնական հատվածի նկատմամբ մեծապես թուլացավ՝ հայտնվելով լուրջ սպառնալիքի տակ: Եվ վերջապես կայսրության դեմ խաղաց նաև այն հանգամանքը, որ Բուլղարական վերաստեղծ թագավորության առաջին արքա հռչակված Պետրոս II-ը (1185-1196) սերտ կապեր հաստատեց Ղփչախական խանության հետ և սեփական ռազմական ձեռնարկումներում սկսեց լայնորեն օգտագործել վերջինիս ուժերը, ինչպես նաև սկսեց օգտվել նույն այս ժամանակ Դանուբ գետի հովտում հիմնականում արդեն որպես առանձին էթնիկ միավոր առանձնացող վալախների մարտունակ ուժերից:
Արդյունքում՝ ցանկանալով հենց ամենասկզբից էլ լուծել բուլղարական խնդիրը և թույլ չտալ նրա տարածումը, 1186 թվականի փետրվարից մինչև մարտ Իսահակ II-ի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 50.000) ասպատակեց Բուլղարական թագավորության տարածքը, սակայն, այդպես էլ չհասնելով որևէ հաջողության հետ քաշվեց ելման դիրքեր2689: Պաշտոնական Կոստանդնուպոլիսը հենց նոր էր կորցրել Բալկանյան թերակղզու հիմնական մասն ու, դրան գումարած նաև, այստեղ ձեռք էր բերել վտանգավոր մի մրցակից, ի դեմս վերակերտված Բուլղարական թագավորության, սակայն նույն այս ժամանակ
_________________________
2688 Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Իսահակ Անգեղոս», գիրք 2, մաս 2:
2689 Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Իսահակ Անգեղ», գիրք 1, մաս 5:

950

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2
СообщениеДобавлено: 10 окт 2021, 16:29 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
հանգիստ չէր տերության նաև ներքաղաքական դրությունը, որտեղ Իսահակ II-ը այդպես էլ չէր կարողանում վերջնականապես կարգի գցել գործերը:
Իրոք, նորընծա կայսեր արտաքին ռազմաքաղաքական խոշոր անհաջողությանն, ի դեմս բուլղարական հարցի, նույն այս ժամանակ հասցրել էր գումարել նաև ներքին դժգոհությունը, որն առաջ էր եկել Անդրոնիկոս I-ի հակալատինական բարեփոխումների վերացման, արևմտյան տնտեսվարողներին դրամական փոխհատուցման տրամադրման գործընթացի սկսման և, ընդհանրապես, «Արևմուտքի մարդկանց» կայսրությունում կրկին առավելություն տալու ձգտման արդյունքում: Իսահակ II-ն ու նրա կառավարությունը գտնվում էին մայրաքաղաքում և նրանց արդեն լիովին հասու էր ծանր այն վիճակը, որում հայտնվել է կայսրությունը, սակայն այդ հանգամանքը դժվար էր բացատրել հունական ազգայնական խմբավորմանը, որին շուտով սկսեցին ղեկավարել վերջին պատերազմում Սիցիլիայի թագավորության դեմ մեծ հաջողության հասած ու դրանով իսկ հույների կողմից արդյունքում որպես իրական առաջնորդներ լինելու արժանի անձիք ընկալվող զորականները։ Արդյունքում՝ արդեն 1187 թվականի սկզբին կայսրության տրամադրության տակ մնացած բալկանյան տիրույթներում գտնվող բանակն ապստամբեց և շարժվեց մայրաքաղաքի ուղղությամբ:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1186 մարտի վերջ - ապրիլի սկիզբ – Կոստանդնուպոլսի ճ-մ2690

Ապստամբած Ալեքսեյ Բրանասի բանակը (մոտ 30.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 300) պաշարեցին քաղաքը Իսահակ II-ի ու կեսար Կոնրադ Մոնֆերատցու գլխավորած Բյուզանդական կայսրության կառավարական բանակից (մոտ 5.000, այդ թվում իտալացիներ ու գերմանացիներ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 1.000): Ապստամբները մարտակարգ ընդունեցին քաղաքի պարիսպների դիմաց, որից հետո Ալեքսեյ Բրանասը կոչ արեց քաղաքացիներին դադարեցնել դիմադրությունը և անցնել իր կողմը: Չհասնելով հաջողության, սակայն, նա պատրաստվեց մարտի:
I փուլ – Մարտի վերջին ապստամբները անցան հարձակման և բավականին երկար տևած մարտում ծանր պարտության մատնեցին կառավարական բանակին` ստիպելով հակառակորդին պատսպարվել քաղաքի պարիսպներից ներս: Ապստամբները, սակայն, չզարգացրին հաջողությունը` հույս ունենալով խուսափել արյունահեղությունից և հետագայում խաղաղորեն մուտք գործել քաղաք:
II փուլ – Հինգ օր անց ապստամբները ծովային գրոհ իրականացրին, սակայն, թեև սկզբում որոշակի հաջողության հասան, բայց հետագայում պարտություն կրեցին և հետ մղվեցին ելման դիրքեր: Դրանից հետո Ալեքսեյ Բրանասը ավելի ուժեղացրեց քաղաքի շրջափակումը` հույս ունենալով հաջողության հասնել սովի միջոցով:
III փուլ – Ապրիլի սկզբին, կենտրոնացնելով ուժերը և պատրաստվելով մարտի, կառավարական բանակը ի վերջո դուրս եկավ քաղաքից ու հարձակման անցնող ապստամբների բանակի դիմաց մարտակարգ ընդունեց: Տեսնելով այդ` ապստամբները դադարեցրին առաջխաղացումը և վերականգնեցին մարտակարգը: Սկսվեց հեռամարտ, որը շարունակվեց մինչև կեսօր: Ի վերջո, կառավարական բանակը ողջ ճակատով հարձակման անցավ` հզոր հարված հասցնելով հատկապես կենտրոնում։ Արդյունքում՝ կենտրոնում մարտնչող Բրանասը, մենամարտում հանդիպելով Կոնրադին, պարտություն կրեց, գերվեց ու սպանվեց, իսկ նրա բանակն էլ համընդհանուր փախուստի դիմեց:
Ապստամբներից հայերը կորցրին մոտ 50, դաշնակիցը` մոտ 5.000, հակառակորդից` հայերը` մոտ 50, դաշնակիցը` մոտ 500 զինվոր:

Այսպիսով` Իսահակ II-ին հաջողվեց պահել դիրքերը: Ընդհանուր բացասական զարգացումները, սակայն, շարունակվում էին և դրանք որևէ կերպ չկանխվեցին:
_________________________
2690 Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Իսահակ Անգեղոս», գիրք 1, մաս 6-8:
951

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2
СообщениеДобавлено: 10 окт 2021, 16:29 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Իրոք, նոր էր ճնշվել Ալեքսեյ Բրանասի ապստամբությունը, երբ ապստամբեց Թեոդորոս Մանկաթոսը, որը, աջակցություն ստանալով Իկոնայի սուլթանությունից, սկսեց ոտնատակ տալ կայսրության արևելյան տիրույթները: 1186 թվականի ամառից մինչև աշուն, սակայն, Իսահակ II-ի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 10.000, այդ թվում Վասիլ Բատացեսը) ապստամբի բանակից (մոտ 1.000) պաշարեց Ֆիլադելֆիան և ի վերջո աշնանը Թեոդորոսը հրաժարվեց իր տիտղոսից, իսկ հետո էլ ապաստանեց Իկոնայի սուլթանությունում2691։ Արդյունքում՝ այս ապստամբին հաջողվեց հետ ստանալ Խլիճ-Արսլան իբն Մասուդից և ձերբակալել միայն նրան անվտանգության երաշխիքներ տալուց հետո: Սրանից հետո ևս, սակայն, հանգստություն չեղավ, քանզի կայսրության նույն փոքրասիական տարածքներում անմիջապես էլ հայտնվեց իրեն որպես Ալեքսեյ II ներկայացնող մեկը և սկսեց ասպատակել շրջակայքը, ընդ որում տեղում կառավարական ուժերի ընդհանուր թուլության պայմաններում պաշտոնական Կոստանդնուպոլսին այս հոգսից ազատեց միայն այդ ինքնակոչի պատահական մահը:
Նույն այս ժամանակ հակասական էին գործերը նաև արտաքին-քաղաքական ճակատում, երբ 1186 թվականի սեպտեմբերին Հովհաննես Անգեղի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 50.000) ասպատակեց Բուլղարական թագավորության տարածքը, սակայն շուտով Հովհաննեսը հետ կանչվեց և բանակը նահանջեց2692: Դրանից հետո Իսահակ II-ն անձամբ, կենտրոնացնելով ուժերը նաև փոքրասիական տարածքներից, որոշեց գործել Բուլղարական թագավորության դեմ:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1186 նոյեմբերի 7 – Լարդեայի ճ-մ (Հյուսիսային Բուլղարիա)2693

Իսահակ II-ի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակի (մոտ 20.000, այդ թվում Կոնստանդին Ասպետը) մի մասը (2.000 հեծյալ) հասավ շրջակայքն ասպատակած և ավարով նահանջող Բուլղարական թագավորության բանակին (մոտ 8.000, այդ թվում ղփչախներ և վալախներ) ու մարտակարգ ընդունեց: Ձեռք բերած ավարի հետ առաջ ուղարկելով սեփական ուժերի մի մասը` թշնամու բանակը ևս մարտակարգ ընդունեց:
I փուլ – Կայսերական բանակը անցավ հարձակման, ի պատասխան որի թշնամին սկսեց կեղծ նահանջ իրականացնել և, իր հետևից տանելով հետապնդող հակառակորդին, խառնեց նրա մարտակարգը:
II փուլ – Բուլղարական թագավորության բանակը անցավ հակահարձակման և սկսեց պարտության մատնել կայսերական բանակին:
III փուլ – Իսահակ II-ի գլխավորությամբ մարտի մեջ մտան կայսերական բանակի հիմնական ուժերը և վերջնական պարտության մատնեցին հակառակորդին:
Հաղթողները կորցրին մոտ 700, պարտվողները` մոտ 3.000 զինվոր:

1186 թվականի վերջին Բուլղարական թագավորության բանակային հիմնական ուժերը սկսեցին հետ քաշվել դեպի հյուսիս և արդեն 1187 թվականի գարնանը կայսերական բանակը հարձակողական որոշակի գործողություններ իրականացրեց, սակայն, այդպես էլ չհասնելով էական հաջողության, կողմերը հաշտություն կնքեցին: Սրանով Բուլղարական թագավորությունն, ըստ էության, ապացուցեց իր կենսունակությունը:

Գլուխ 87
Թամարա թագուհու կառավարման սկզբնական շրջանը

1184 թվականի մարտի 27-ին իր մահկանացուն կնքեց Քարթլիի թագավորության արքա Գեորգի III-ը, որը Օրբելյանների վերջին ապստամբության ճնշումից հետո մեծ հաշվով զերծ էր մնացել ռազմաքաղաքական խոշոր ձեռնարկումներից և հիմնականում զբաղվել էր երկրի ներքին
_________________________
2691 Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Իսահակ Անգեղոս», գիրք 2, մաս 2:
2692 Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Իսահակ Անգեղոս», գիրք 1, մաս 5:
2693 Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Իսահակ Անգեղոս», գիրք 2, մաս 1, գիրք 3, մաս 2: «Եվստաթիոս Սոլունացի «Պատմություն»:

952

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2
СообщениеДобавлено: 10 окт 2021, 16:30 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
հոգսերով: Գեորգի III-ի մահը, սակայն, Քարթլիի թագավորությունում գահակալական էական ճգնաժամ առաջացրեց, ընդ որում ավելի խոշոր խնդիրները դեռ առջևում էին, քանի որ հանգուցյալը իրենից հետո չէր թողել արու զավակ, ինչի պարագայում գահն անցավ նրա աղջիկ, տասնութամյա Թամարային (1184-1213), որը հոր կողմից մասնակից էր դարձվել թագավորության կառավարմանը դեռևս իր կենդանության վերջին տարիներին: Քարթլիի թագավորության նոր տիրուհին խելացի և հեռատես մի անձնավորություն էր, որը, հիանալի կերպով հասկանալով, որ առկա պայմաններում միայն ինքն ի վիճակի չէ իրականացնել սեփական թագավորության կառավարման բարդ գործը, ստեղծեց ու հաջողությամբ սկսեց ղեկավարել տաղանդավոր անձանցից կազմված կառավարման, ըստ էության, արդյունավետ մի խորհուրդ, ինչը վերջին հաշվով հիանալի արդյունքներ ապահովեց: Ի սկզբանե խնամակալական խորհրդի կազմում էին թագուհու հորաքույր Ռուսուդանը և գործող կաթողիկոսը, սակայն հետագայում խորհրդի կազմը փոփոխվեց:
Թամարա թագուհու գահակալման պահին Քարթլիի թագավորությունը գտնվում էր զարգացման ուշագրավ մի փուլում: Հենց նոր էր ճնշվել խոշոր հողատերերի և մեծապես նաև հայերի կողմից հղացած Օրբելյանների ապստամբությունը և այդ հանգամանքը թագավորության տարածքում մեծապես թուլացրել էր խոշոր ֆեոդալների ու հայերի դերը: Միաժամանակ, սակայն, ինչպես Գեորգի III-ը, այնպես էլ Թամարան չէին կարող հաշվի չառնել նաև այն հանգամանքը, որ հիմնականում մանր ազնվականների, առևտրա-արհեստավորական, ինչպես նաև գյուղացիական դասակարգերով ներկայացված հայերը նույն այդ ապստամբության վերջում իրենց հիմնական կազմով անցել էին արքայական իշխանության կողմը և մեծապես նպաստել էին վերջինիս հաջողությանը: Այս ֆոնին հայր և աղջիկ չէին կարող հաշվի չառնել նաև այն հանգամանքը, որ հայերին ներկայացնող այնպիսի խոշոր հողատիրոջ մի ջախջախումը, ինչպիսին Օրբելյաններն էին, իր հետ անխուսափելիորեն բերել էր նաև այն հետևանքը, որ տեղում ուժեղացել էին կրկին խոշոր հողատերերի հավակնություններ ունեցող, սակայն մեծապես արդեն վրացիներին ներկայացնող տեղական մինչ այդ էական դեր չխաղացող այլ ուժեր, որոնց շարքում ամենից առաջ աչքի էին ընկնում արմատներով դեռևս Իվանե Մարուշիձեն գնացող Դադիանիների և Ջակելիների տոհմերը: Եվ վերջապես չէր կարելի հաշվի չառնել նաև այն հանգամանքը, որ Քարթլիի թագավորության գահը զբաղեցնող Բագրատունիները հայերի համար ավանդականորեն շարունակում էին ընկալվել որպես յուրայիններ ու սեփական թագավորության երբեմնի արքայատոհմի ներկայացուցիչներ, իսկ, իրենց դասակարգային շահերով առաջնորդվելիս էլ, այժմ արդեն մանր ազնվականների, առևտրա-արհեստավորական, ինչպես նաև գյուղացիական դասակարգերով ներկայացված հայերն իրենք էին շահագրգռված կենտրոնական իշխանության հաջողություններով։ Այսպիսով, չնայած վերջին ապստամբության ընթացքում հայերի խաղացած հակասական դերին, այժմ հենց նրանք էին հանդիսանում Քարթլիի թագավորության սոցիալական կազմի այն առաջնային էլեմենտը, որը կարող էր և շահագրգռված էր աջակից հանդիսանալ արքայական իշխանությանն ու նրա ուժեղացմանը։ Արդյունքում՝ իր թագավորության վերջին տարիներին Գեորգի III-ը, ինչպես նաև իր թագավորության հատկապես ուշ շրջանում՝ Թամարան, սկսեցին հենվել հիմնականում հենց հայերի վրա, այն դեպքում, երբ վրացիներից նույն այս ժամանակ քիչ թե շատ առաջնային դերերի վրա էին միայն Գամրկելիները, որոնք, ինչպես և հայերից նույն Զաքարյանները, աճել էին մանր ազնվականներից: Գահը զբաղեցնելուց հետո Քարթլիի թագավորության քաղաքական օրակարգում ամենից առաջ հայտնվեց երիտասարդ թագուհու ամուսնության խնդիրը, ընդ որում ակնհայտ էր, որ սա պարզ մի հարց չէ, մանավանդ որ թագավորությունում նույն այս ժամանակ սեփական շահերի ապահովման համար պայքար մղող երկու հիմնական խմբակցություններն էլ այդ հարցով իրենց տեսակետներն ունեին:
Այսպես, աստիճանաբար խոշոր հողատերերի դիրքերը զբաղեցնող վրացիներն և նրանց սատարող ուժերը ամենից առաջ կողմ էին այն բանին, որ որպես թագուհու ամուսին հանդես գա մի անձնավորություն, որը հնարավորինս հեռու կլինի հայերից, այն դեպքում, երբ զգալի հարված ստացած, սակայն իրենց դիրքերը այնուհանդերձ մեծապես պահպանած հայերը բնականաբար հակառակ կողմնորոշում ունեին։ Արդյունքում՝ բուռն քննարկումներից հետո և հատկապես այն բանի ազդեցության տակ, որ Ռուսուդանն իր ժամանակին ամուսնացած էր եղել Կիևյան
_________________________
2691 Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Իսահակ Անգեղոս», գիրք 2, մաս 2:
2692 Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Իսահակ Անգեղոս», գիրք 1, մաս 5:
2693 Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Իսահակ Անգեղոս», գիրք 2, մաս 1, գիրք 3, մաս 2: «Եվստաթիոս Սոլունացի «Պատմություն»:

953

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2
СообщениеДобавлено: 10 окт 2021, 16:31 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Ռուսիայի իշխան Իզյասլավ Մստիսլավովիչի (1146-1149, 1150, 1150-1154) հետ, 1185 թվականի սկզբին որոշվեց որպես Թամարայի ամուսին ընտրել Կիևյան Ռուսիայի ֆեոդալական մասնատումից հետո նրա տարածքում առաջատար դեր ստանձնած Վլադիմիրո-Սուզդալյան իշխանության դավադրության զոհ դարձած երբեմնի իշխան Անդրեյ Բոգոլյուբցու (1157-1174) որդի Յուրիին, որը նույն այս ժամանակ փախստականի կարգավիճակով գտնվում էր Ղփչախական խանությունում: Գեղեցիկ, ֆիզիկապես լավ մարզված և հմայիչ Յուրին, որպես Թամարայի ամուսին, իրոք որ բոլորի համար հարմար թվաց, սակայն քչերը նկատեցին, որ այդ գեղեցիկ արտաքինի տակ հոգու իսկական գեղեցկություն չկար, իսկ զարգացած մկաններն էլ դեռ չէին խոսում քսանամյա այդ երիտասարդի իրական ուժի մասին:
Այսպես թե այնպես, սակայն Յուրին ժամանեց Տփղիս և հենց նույն 1185 թվականի աշնանն էլ զույգն ամուսնացավ: Այսպիսով՝ Յուրին հռչակվեց Քարթլիի թագավորության արքա, սակայն՝ ընդամենը միայն այսպես կոչված «կոնսորտ» կամ ուղեկից-արքայի կարգավիճակում, այն դեպքում, երբ, չնայած վերջինիս արքայական տիտղոսին, առաջնային դերն, ինչպես նաև բնականաբար հեղինակությունն ու փաստացի իշխանությունը պատկանում էին նրա կին Թամարային: Չնայած այս ամենի՝ սկզբում իրոք ամեն ինչ ավելի քան լավ լույսի տակ էր երևում, իսկ երիտասարդ և, կարծես թե, ռազմունակ արքան էլ հենց այն երազանքն էր, որին ձգտում էին Քարթլիի թագավորության հզորության համար պայքարող ուժերը: 1185 թվականի վերջը նորապսակներն անցկացրին ամուսնական կյանքով և պետական ներքին հոգսերով, սակայն արդեն հաջորդ տարի եկավ գործելու ժամանակ:
1186 թվականի մարտի վերջին, ինչպես արդեն ասվեց, իր մահկանացուն էր կնքեց Ջահան-Փահլևանը և նրան հաջորդել էր եղբայրը՝ պետական ու ռազմական գործչի հատկություններից մեծապես զուրկ Ղզիլ-Արսլանը, որի օրոք, ինչպես կրկին ասվեց, Էլտկուզյանների աթաբեկությունը ավելի շատ էր հրաժեշտ տալու արժանահիշատակ Էլտկուզի ժամանակվա իր հզորությանը: Այս դեպքերից շատ քիչ առաջ՝ 1186 թվականի մարտի սկզբին, վերջնականապես հրաժարված Զանգյանների աթաբեկությանը հարված հասցնելու մտադրությունից, իր երկաթյա բանակով Հյուսիսային Ասորիքից հեռացել էր նաև Սալահ-էդ-Դինը, որն արդեն պատրաստվում էր մահացու հարված հասցնել Երուսաղեմի թագավորությանը: Այսպիսով՝ Քարթլիի թագավորության մահմեդական հիմնական հակառակորդներից մեկը թուլացել էր և զբաղված էր իր ներքին խնդիրներով, իսկ մյուսն էլ մեկ այլ ու ավելի ծանր պատերազմի մեջ էր ներքաշվում: Ստեղծված պայմաններում էլ հենց, ահա, Տփղիսում որոշեցին, որ եկել է ամենահարմար ժամանակը վերսկսել դեպի հարավ այն առաջխաղացումը, որի վերջին արարը դրվել էր դրանից դեռևս տասը տարի առաջ:
Արդյունքում՝ 1186 թվականի ապրիլին Քարթլիի թագավորության բանակը (մոտ 20.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000), ինչպես նաև Լոռու թագավորության բանակը (մոտ 5.000) ասպատակեցին Բասենը ու Կարինի շրջակայքը և նահանջեցին2694: Սալդուխյանների էմիրության էմիր, Սալդուխին հաջորդած նրա որդի Մուհամմեդի (1165-1184) տղա Մելիք-Շահը (1184-1194) սաստվեց, որից հետո քրիստոնյաները հարավ-արևմուտքից հարվածը տեղափոխեցին արդեն դեպի հարավ:
Իրոք, Ջահան-Փահլևանի թողած հարատևությունն այստեղ դեռևս առկա էր և, պայմանավորված Քարթլիի թագավորության ակտիվությամբ, ակտիվացավ նաև Էլտկուզյանների աթաբեկությունը, սակայն 1186 թվականի մայիսին Ձաղիձորի ճ-մ-ում (Գուգարք, Տաշիրի հարավ-արևմուտք) Կախաիսձե Գամրկելիի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 5.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 2.500) հաղթեցին Էլտկուզյանների աթաբեկության առաջխաղացած ու շրջակայքն ասպատակող բանակին (մոտ 10.000)2695: Նույն այս ժամանակ պարզվեց, սակայն, որ արևմուտքում մահմեդականները իրենց դեռևս ամենևին էլ պարտված չեն համարում և այդ կողմից խոշոր ուժերով կրկին առաջանում են Քարթլիի թագավորության ուղղությամբ: Արդյունքում, սակայն, 1186 թվականի հունիսին Կղարջքի ճ-մ-ում Գուզան Աբուլասանիսիձեի և Բոցո Ջակելիի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը
_________________________
2694 Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»:
2695 «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Թագակիրների պատմությունն ու գովասանքը», գլուխ 18; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»:

954

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2
СообщениеДобавлено: 10 окт 2021, 16:31 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
(մոտ 10.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000) հաղթեցին Սալդուխյանների, Մանկուչակյանների, Շահարմենների, Արտուխյանների և Կարսի էմիրությունների առաջխաղացած ու շրջակայքն ասպատակող միացյալ բանակին (մոտ 20.000)2696:
1186 թվականի հունիսից մինչև հուլիս Յուրի արքայի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 70.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 25.000), ինչպես նաև Լոռու թագավորության բանակը (մոտ 5.000) կրկին ասպատակեցին Բասենը ու Կարինի շրջակայքը և նահանջեցին2697: Նույն այս ժամանակ հաջողությունը քրիստոնյաների կողմում եղավ նաև հարավում, երբ 1186 թվականի հուլիսին Գրիգոր Պահլավունու գլխավորած Անիի բանակը (մոտ 4.000) Էլտկուզյանների աթաբեկության բանակից (մոտ 800) գրավեց Անիի անկումից հետո Հայոց այս քաղաքի մոտ մահմեդականների կարևոր սահմանային ամրություն հանդիսացող և ավազակների մի իսկական որջի վերածված Ծառաքար ամրոցը, որտեղից հաճախ էին հարվածներ գալիս Անիի ու շրջակա բնակչության ուղղությամբ և որը մինչ այդ վերածվել էր գերիներին պահելու ու նրանց տանջաքննելու մի իսկական դժոխքի2698:
Խոշոր այս հաջողությունները, սակայն, որոնք Քարթլիի թագավորությունը շահեց հարավում մահմեդականների դեմ մղվող պատերազմի ավանդական ճակատում, արդեն տարվա վերջին մռայլվեցին արքայական զույգի մոտ ի հայտ եկած տարաձայնություններով, քանզի մեկ տարին բավարար եղավ նորընծա և ընդամենը միայն ուղեկից արքայի կարգավիճակ ունեցող Յուրիի իրական մարդկային դեմքն ու չնչին էությունը վեր հանելու համար: Իրոք, շուտով պարզվեց, որ նոր արքան ընդամենը միայն գոռոզ մի հարբեցող է, որը բանը հասցնում է նույնիսկ նրան, որ իրեն անվայելուչ է պահում սեփական կնոջ և գործող թագուհու նկատմամբ։ Արդյունքում՝ անհաջող այդ ամուսնուց մեծապես հիասթափվող Թամարան սկսեց աստիճանաբար սահմանափակել ինչպես Յուրիի փաստացի իշխանությունը, այնպես էլ ղեկավար դերերից քայլ առ քայլ հեռացնել վերջինիս սատարող խմբակցության ներկայացուցիչներին: Սրան հակառակ, նույն այս ժամանակ թագուհին սկսեց իրեն աստիճանաբար շրջապատել հակառակ խմբակցության ներկայացուցիչներով, որոնց ղեկավարն էր Սարգիս Մեծ Զաքարյանը, իսկ այն բանից հետո, երբ 1187 թվականի սկզբին վերջինս մահացավ, Թամարան անմիջապես էլ առաջին դիրքերի վրա բերեց հանգուցյալի որդի Զաքարե Մեծ Զաքարյանին (1187-1212), որն իր կազմակերպչական և ռազմական տաղանդավոր ու բեղուն գործունեությամբ ապահովեց Քարթլիի թագավորության իրական գագաթնակետը:
Թամարա թագուհու կերպարը պաշտոնական պատմագրական երկերում իդեալականացվել է և այժմ դժվար է նույն այդ պաշտոնական լուսապսակից դուրս մի որևէ այլ բան ասել, սակայն, զուտ հոգեբանորեն վերլուծելով իրավիճակն ու այն դիտարկելով կին-տղամարդ հարաբերությունների համատեքստում, ամենևին էլ սխալված չենք լինի, եթե պնդենք, որ Զաքարե Մեծ Զաքարյանի սրընթաց թռիչքի հիմքում ընկած էր ամենից առաջ հենց անձնական համակրանքի այն խորը զգացումը, որը թագուհին սկսել էր տածել իր այդ վասալի նկատմամբ: Իրոք, Զաքարեն ակնհայտորեն դեռահաս և դեռևս չհասունացած առնականության տարիքում գտնվող Յուրին չէր ու ոչ էլ թագուհու սրտին այդքան հարազատ մշակութային կամ կրոնական մի գործիչ էր՝ Զաքարեն երկաթյա ձեռքի, ամուր վճռականության, զորավարական մեծ տաղանդի և ուժերի ծաղկման տարիքում գտնվող մի իսկական տղամարդ էր, որը հենց դրանով իսկ ակնհայտորեն գերել էր անհաջող ամուսնությունից հետո թագուհու մոտ, թերևս, նոր միայն արթնացող կնոջը:
Եվ մենք կրկին սահմանափակված ենք պաշտոնական պատմագրական լուսապսակով, որն այնքան անուշադիր է մարդկային զգացումների հանդեպ և այնքան է սիրում իդեալականացնել, իսկ իրականում՝ պարզունականացնել, ամեն ինչ, որ դժվար է մի որևէ որոշակի բան ասել Զաքարեի ու Թամարայի փոխհարաբերությունների մասին: Այնուհանդերձ այն, թե ինչքան խորն էին հարաբերությունները այս կնոջ ու տղամարդու միջև, մեզ ցույց է տալիս դեսպանի հետ կապված հայտնի դեպքը՝ զգացմունքայնականությունը բացահայտող և պաշտոնական
_________________________
2696 «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Թագակիրների պատմությունն ու գովասանքը», գլուխ 18; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»:
2697 «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Թագակիրների պատմությունն ու գովասանքը», գլուխ 18:
2698 Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», Հավելված; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 78:

955

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2
СообщениеДобавлено: 10 окт 2021, 16:32 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
պատմագրության վարագույրը, կարծես թե, իրոք հրաշքով հաղթահարած բացառիկ այդ դրվագը, երբ Թամարա թագուհուն կամ, այլ խոսքերով ասած, ակնհայտորեն իր անձնական տարածքում գտնվող կնոջը խորը վիրավորանք հասցրած լկտի դեսպանը հենց պաշտոնական ընդունելության ժամանակ էլ բռունցքի ծանր հարված ստացավ և ուշաթափ արվեց այդ ամենը հանգիստ լսել չկարողացած Զաքարեի կողմից: Քարթլիի թագավորությունում երբեք և ոչ-ոք այդքան նվիրվածորեն չէր ծառայել Թամարա թագուհուն, ինչքան այդ քաջարի զորականը, ու ոչ-ոք և երբեք էլ այդքան մանրախնդրորեն ուշադիր չէր եղել սեփական թագուհու նկատմամբ, ինչքան հայազգի այդ սեպուհը, երբ, ով էլ, որ հանկարծ փորձեր վիրավորել նրա թագուհուն, երկաթյա այդ տղամարդը իր ամուր ձեռքով անվարան կերպով կտրորեր վերջինիս:
Անձնական այս գործոնից զատ, սակայն, կար նաև ոչ պակաս մի կարևոր հանգամանք ևս՝ Զաքարեի աջակցությունը ստանալու պարագայում թագուհին ստանում էր նաև նրա մարտունակ հայրենակիցների՝ այդ մանր ազնվականների, առևտրականների, արհեստավորների ու գյուղացիական աշխարհազորի, աջակցությունը և դա այն պարագայում, երբ իր անհաջող ամուսնուն աջակցող մյուս խմբակցությունն, ի դեմս խոշոր հողատերերի, արքայական իշխանության ու իր տեսակի հենց բնական իսկ թշնամին էր: Այսպիսով՝ ընտրությունը և անձնական ու նաև և գործնական ոլորտում, ըստ էության, իրեն արդեն լիովին արդարացված էր ու հենց հաջորդ իսկ տարում թագուհու սիրելին սկսեց գործել:
1187 թվականի գարնանը խիստ սրվել էին Էլտկուզյանների աթաբեկության աթաբեկ Ղզիլ-Արսլանի և նրա ենթակա էմիրների հարաբերությունները, ընդ որում նույն այդ հարաբերությունները խորը ճգնաժամ էին ապրում նաև աթաբեկի խնամարկյալ Տուղրիլ իբն Արսլան-Շահի պարագայում, քանզի իրեն ամեն ինչից զրկված համարող տասնութամյա այս պատանին ոտքի էր ելել սեփական իշխանության պահպանման ու Սելջուկյան սուլթանների երբեմնի իրավունքների վերականգման համար: Էլտկուզյանների աթաբեկությունը մի քանի տարով սուզվում էր քաղաքացիական պատերազմի քաոսը և այս հանգամանքը միայն քրիստոնյաների օգտին էր։ Արդյունքում՝ որոշվեց հերթական հարվածը հասցնել Էլտկուզյանների աթաբեկությանը, ընդ որում սա հիանալի մի առիթ էր ընձեռնում ի ցույց դնելու Զաքարյանների ռազմական հնարավորությունները:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1187 ապրիլ – Դվինի ճ-մ2699

Զաքարե Մեծ Զաքարյանի և նրա եղբայր Իվանեի, ինչպես նաև վերջիններիս հորեղբոր որդիներ Զաքարե Փոքր ու Սարգիս Զաքարյանների գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 40.000), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 15.000), ինչպես նաև Լոռու թագավորության բանակը (մոտ 5.000) շրջակայքն ասպատակելով մոտեցան քաղաքին, սակայն, խուսափելով Էլտկուզյանների աթաբեկության և Սուրմարուի էմիրության միացյալ բանակից (մոտ 40.000) ու հետապնդվելով վերջինիս կողմից, նահանջեցին դեպի հյուսիս ու մարտակարգ ընդունեցին:
I փուլ – Քարթլիի թագավորության բանակը հարձակվեց հակառակորդի վրա և պարտության մատնեց վերջինիս:
II փուլ – Քարթլիի թագավորության բանակը հետապնդեց թշնամու բանակին և ծանր կորուստներ պատճառեց նրան, որից հետո ձեռք բերած ավարով հեռացավ:
Հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 1.000, թշնամին` մոտ 8.000 զինվոր:

Այսպիսով՝ Զաքարեն և նրա մարտունակ խմբակցությունն առաջին փորձությունը պատվով անցան ու հաջողությամբ ավարտին հասցրին Դվինի ուղղությամբ հասցվող հարվածը: Բանակի գլխավոր հրամանատարը, սակայն, համենայն դեպս գոնե դեռևս ձևական մակարդակում, ուղեկից-արքա Յուրին էր և ահա վերջինս, կամ աստիճանաբար ըմբռնելով իր դերի նվազումը,
_________________________
2699 «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Թագակիրների պատմությունն ու գովասանքը», գլուխ 19; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»:
956

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2
СообщениеДобавлено: 10 окт 2021, 16:33 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
կամ էլ ուղղակի ցանկանալով հետ չմնալ Զաքարյաններից, իր հերթին հերթական արշավանքը ձեռնարկեց:
Արդյունքում՝ նույն 1187 թվականի հունիսին Յուրի արքայի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 60.000), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 25.000), ինչպես նաև Լոռու թագավորության բանակը (մոտ 5.000) ասպատակեցին Գագ ամրոցի, Պարտավի ու Բայլականի շրջակայքը, ինչպես նաև Ուտիքը և Փայտակարանի հյուսիսը ու նահանջեցին2700: Նույն այս ժամանակ Էլտկուզյանների աթաբեկությունում Ղզիլ-Արսլանի ու Տուղրիլ իբն Արսլան-Շահի հարաբերությունները արդեն հասել էին բացահայտ ռազմական առճակատման մակարդակի և իրոք ժամանակն էր նորանոր հարվածներ հասցնելու դեպի հարավ։ Արդյունքում՝ 1187 թվականի հունիսին Յուրի արքան կրկնեց նախորդին նմանակող իր գործողությունը, թեև այս անգամ դաշտային ընդհարումից խուսափել այնուհանդերձ չհաջողվեց:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1187 օգոստոս – Գեղարքունիքի ճ-մ2701

Յուրի արքայի, ինչպես նաև Զաքարե Մեծ Զաքարյանի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 60.000), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 25.000), ինչպես նաև Լոռու թագավորության բանակը (մոտ 5.000), ասպատակելով շրջակայքը, սկսեցին նահանջել, սակայն Էլտկուզյանների աթաբեկության առաջխաղացած բանակը (մոտ 60.000) հասավ նրանց: Կողմերը մարտակարգ ընդունեցին:
I փուլ – Քարթլիի թագավորության բանակը հարձակվեց հակառակորդի վրա և պարտության մատնեց վերջինիս:
II փուլ – Քարթլիի թագավորության բանակը հետապնդեց թշնամու բանակին և ծանր կորուստներ պատճառեց նրան, որից հետո ձեռք բերած ավարով հեռացավ:
Հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 1.000, թշնամին` մոտ 8.000 զինվոր:

Տարվա վերջին, սակայն, որոշվեց հակառակորդին այնուհանդերձ ևս մեկ հարված հասցնել և արդյունքում, ինչպես նախորդ անգամ էր արվել, Յուրի արքայի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 60.000), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 25.000), ինչպես նաև Լոռու թագավորության բանակը (մոտ 5.000) ասպատակեցին Գագ ամրոցի, Պարտավի և Բայլականի շրջակայքը, ինչպես նաև Ուտիքը ու Փայտակարանի հյուսիսը2702: Այս անգամ ևս, սակայն, դաշտային ճակատամարտում քրիստոնյաներին դիմադրելու գայթակղությունից Էլտկուզյանների աթաբեկության սահմանային շրջաններում զերծ չմնացին։
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1187 հոկտեմբեր – Նախիջևանի ճ-մ2703

Յուրի արքայի գլխավորությամբ Բայլականի շրջակայքը ասպատակած և վերադարձող Քարթլիի թագավորության բանակը (մոտ 40.000), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20.000), ինչպես նաև Լոռու թագավորության բանակը (մոտ 5.000) սկսեցին աստիճանաբար շարժվել դեպի հյուսիս, սակայն Էլտկուզյանների աթաբեկության առաջխաղացած բանակը (մոտ 30.000) հասավ նրանց: Կողմերը մարտակարգ ընդունեցին:
I փուլ – Քարթլիի թագավորության բանակը հարձակվեց հակառակորդի վրա և պարտության մատնեց վերջինիս:
II փուլ – Քարթլիի թագավորության բանակը հետապնդեց թշնամու բանակին և ծանր կորուստներ պատճառեց նրան, որից հետո ձեռք բերած ավարով հեռացավ:
_________________________
2700 «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Թագակիրների պատմությունն ու գովասանքը», գլուխ 19; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»:
2701 «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Թագակիրների պատմությունն ու գովասանքը», գլուխ 20; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»:
2702 «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Թագակիրների պատմությունն ու գովասանքը», գլուխ 20: Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»:
2703 «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Թագակիրների պատմությունն ու գովասանքը», գլուխ 20:

957

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2
СообщениеДобавлено: 10 окт 2021, 16:33 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 1.000, թշնամին` մոտ 8.000 զինվոր:

Իր փառահեղությամբ աննախադեպ տարին ավարտվում էր և Քարթլիի թագավորության արտաքին քաղաքական հաջողությունները հսկայական էին: Նույն, սակայն, որևէ կերպ հնարավոր չէր ասել Թամարա թագուհու անձնական կյանքի վերաբերյալ, երբ ամուսնությունը Յուրիի հետ նույն այս ժամանակ վերջնականապես փլուզվեց:
Իրոք, մեկ տարուց ավելի տանելով հիասթափությունն իրեն պարտադրված ընտրությունից, արդեն 1187 թվականի վերջում և 1188 թվականի սկզբում թագուհին ի վերջո բացահայտորեն հարց դրեց սեփական ամուսնալուծության վերաբերյալ։ Արդյունքում՝ այլևս իրեն զսպել չկարողացած Թամարան բարձրաձայնեց, որ Յուրին տրվում է հարբեցողությանը, կոպիտ է անձնական կյանքում և նույնիսկ հակված է սեռական անբնական ցանկությունների: Ի պատասխան դրա՝ իրեն մի պահ որպես բացարձակ տիրակալ երևակայած Յուրին իր հերթին անցավ բացահայտ բռնությունների և սկսեց խոշտանգել ու մարմնական պատիժների ենթարկել իրեն այլևս ենթարկվել չցանկացող պալատականներին: Ի վերջո, թագուհին բացահայտորեն հայտարարեց ամուսնալուծության մասին և ինչպես նրա հորաքույր Ռուսուդանը, այնպես էլ երկրի իշխող վերնախավի հիմնական մասը, համենայն դեպս գոնե ձևականորեն, աջակցեցին այդ որոշմանը։
Արդյունքում՝ արդեն 1188 թվականի գարնանը Յուրիին նյութական զգալի միջոցներ հատկացրին, նավ նստեցրին և, ազդեցիկ կերպով խորհուրդ տալով շարժվել Կոստանդնուպոլսի ուղղությամբ, աքսորեցին Քարթլիի թագավորության տարածքից: Եվ այսպես քրիստոնեական աշխարհի իր ժամանակի Արևելքի երկու հզոր պետական միավորները բուռն իրադարձություններով էին տարված, սակայն նույն այս ժամանակ հետաքրքիր դեպքեր էին տեղի ունենում նաև քրիստոնեական աշխարհի Արևելքի այլ հատվածներում, որոնք մինչև առաջ անցնելը ևս արժանի են քննարկման:

Գլուխ 88
Մերձավոր Արևելքում մանր պատերազմների նոր փուլը
և թյուրք-քրդական բախումը

1185 թվականի երկրորդ կեսի լարված օրերին, երբ Սալահ-էդ-Դինն իր ռազմական բռունցքը պատրաստ էր պահում Հյուսիսային Ասորիքում և դեռևս պարզ չէր, թե կշարժվի՞ նա այնուհանդերձ Մոսուլի վրա, թե՞ կգա դեպի արևմուտք ու կհարվածի Անտիոքի դքսությանը, Ռուբեն Ռուբինյանը սեփական բանակային զգալի ուժերով ժամանեց Անտիոք և բավականին երկար ժամանակ մնաց այնտեղ: 1186 թվականի մարտյան իրադարձությունները, սակայն, երբ Ջահան-Փահլևանը հեռացավ կյանքից և Էլտկուզյանների աթաբեկությունը սուզվեց քաոսի մեջ, իսկ հյուսիսից հիասթափված Սալահ-էդ-Դինն էլ իր ուշադրությունը կենտրոնացրեց հարավի վրա, մեծապես լիցքաթափեցին իրադրությունը Հյուսիսային Ասորիքում։ Արդյունքում՝ Անտիոքի դուքսը, կարծես ազատված մեծ պատերազմի հոգսերից, որոշեց վերադառնալ մինչ այդ տարածաշրջանի համար բնորոշ մանր պատերազմին՝ անմիջապես էլ հիշելով տարածքային այն հին վեճերը, որ Անտիոքի դքսությունն ուներ Ռուբինյանների իշխանության հետ: Եվ ահա այն բանից հետո, երբ Սալահ-էդ-Դինից սպասվող ռազմական վտանգը վերջնականապես վերացավ, Բոհեմունդ Պուատիեցին, գործելով ինչպես Սալահ-էդ-Դինի, այնպես էլ Հեթումյանների դրդումներով, ձերբակալեց դեռևս իր մոտ՝ Անտիոքում, գտնվող Ռուբինյաց իշխանին, որից հետո արդեն 1186 թվականի ապրիլին Անտիոքի դքսության բանակը (մոտ 10.000) և մեծ մագիստրոս Ռոջեր Դ'Մուլենի գլխավորած Հիվանդախնամների օրդենը (մոտ 1.000) ասպատակեցին Սարվանդիքար, Գաստոն, Սատարա ու Դարպսակ ամրոցների շրջակայքը:
Հարկ է նշել, սակայն, որ խաչակիրները ակնհայտորեն հաշվի չէին առել կամ թերագնահատել էին գերված իշխանի եղբոր գործոնը և, այն բանից հետո, երբ նրանց ընդառաջ շարժվեց Լևոն Մեծ Ռուբինյանի գլխավորած Ռուբինյանների իշխանության բանակը (մոտ 25.000), նրանք ստիպված եղան նահանջել: Հաղթաթղթերը, սակայն, գոնե առժամանակ, այնուհանդերձ խաչակիրների ձեռքում էին և արդյունքում Ռուբինյանները Ռուբենի ազատության
958

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2
СообщениеДобавлено: 10 окт 2021, 16:34 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
փոխարեն Անտիոքի դքսությանը զիջեցին Մսիսը, Ադանան, ինչպես նաև Սարվանդիքարը, Ճկեր ու Թիլ-Համտուն ամրոցները2704: Այն բանից հետո, սակայն, երբ Ռուբենը ազատություն ձեռք բերեց և հասավ սեփական տիրույթներ, հայերն անմիջապես էլ հետ խլեցին մինչ այդ իրենց կողմից Անտիոքի դքսությանը զիջածը2705: Դրան ի պատասխան՝ 1186 թվականի մայիսին Անտիոքի դքսության բանակը (մոտ 5.000) ասպատակեց Ալեքսանդրեկ գավառը և նահանջեց2706: Հետո, սակայն, որպես յուրօրինակ մի փոխզիջում, Սատարա, Դարպսակ և Սարվանդիքար ամրոցները Հայոց իշխանությանը հավատարիմ ծառայելու պայմանով տրվեցին Հիվանդախնամների օրդենին ու կնքվեց հաշտություն: Նույն այս խառը ժամանակ՝ 1186 թվականի ապրիլին, փորձելով կաթողիկոս դարձնել սեփական թեկնածուին, Հռոմկլա ամրոց մտավ Շահնշահ Մամիկոնյանի գլխավորած Տարոնի իշխանության բանակը (մոտ 2.000), սակայն ի վերջո նահանջեց2707:
Այսպիսով` հզոր Սալահ-էդ-Դինի հետ քաշվելուց հետո տարածաշրջանը կրկին ընկղմվեց մանր պատերազմների իր սովորական վիճակի մեջ, որն ամենից առաջ իր արտահայտությունը գտավ քրիստոնյաների մոտ: Մահմեդականների մոտ ևս, սակայն, վիճակը առանձնապես դեպի լավը չէր տարբերվում և նույնիսկ ավելին՝ այն բանից հետո, երբ զսպվող գործոնները վերացան, մահացու մրցակցության մեջ իրար եկան քրդերի վերջին տարիների այդ աննախադեպ հաջողություններից ու հավակնություններից չարացած թյուրքերը, ինչպես նաև սեփական դիրքերը բնականաբար զիջել չպատրաստվող նույն այդ քրդերը:
1186 թվականի մարտյան արժանահիշատակ հաշտությունից հետո, որն իր հետ այդքան հետևանքներ բերեց, Էյուբյանների սուլթանության ռազմական մեքենան իր հերթին հետ քաշվեց դեպի հարավ և պատրաստվեց վերջնական ու մահացու լինելուն կոչված հարված հասցնել Երուսաղեմի թագավորությանը: Նախատեսվող հարվածի համար Սալահ-էդ-Դինն ի մի էր բերում իրոք իր բոլոր ուժերը և այս պարագայում հենց նոր նվաճված Հյուսիսային Ասորիքում Էյուբյանների ներկայությունը դառնում էր մեծապես երևութական: Իր հերթին թյուրքերի և քրդերի հարաբերությունները վերջին տարիներին իրոք որ շատ էին լարվել, քանզի, եթե թյուրքերն արդեն երկար հարյուրամյակ է, որ սովոր էին իրենց գերիշխող դիրքին, ապա նույն քրդերն էլ, մինչ այդ հենց իրենք տոն տալով շրջակայքում, այժմ, ի դեմս Սալահ-էդ-Դինի և Էյուբյանների առաջխաղացման, երբեմնի իրենց դիրքերը հետ բերելու հիանալի առիթ էին ստացել ու պատրաստվում էին օգտվել դրանից: Այսպիսով՝ հարաբերությունների սրման սոցիալ-քաղաքական, մշակութային և նույնիսկ հոգեբանական բոլոր հիմքերն արդեն առկա էին ու շուտով սկիզբ առան մեծ ծավալի իրադարձություններ:
Այժմ դժվար է հստակորեն ասել, թե ամեն ինչ ինչից սկսվեց և, թերևս, իրադարձությունների սկզբի ձևական պատճառն, ըստ էության, կարևոր էլ չէ, քանզի, եթե կա ցանկություն ինչ-որ բան անելու, ապա պատրվակ միշտ էլ կգտնվի: Համենայն դեպս նշենք, սակայն, որ թյուրքերն և քրդերը վաղուց էին արդեն ընդհարվում կենցաղային մակարդակում, սկսած մեկը մյուսից աղջիկ փախցնելուց, մեկը մյուսի հարսանեկան արարողությունները փչացնելուց կամ ուղղակի փոխադարձ ավազակությամբ իրար վնաս տալուց, իսկ այն հանգամանքն էլ, որ քոչվոր կենսակերպ վարող թյուրքերը ամեն ամառ շարժվում էին դեպի լեռները և ամեն ձմեռ իջնում էին լեռներից, միայն սրում էր փոխադարձ ատելության ու ընդհարումների կենցաղային այն ֆոնը, որն առկա էր մոտավորապես հենց նույն այդ տարածքներում գործող կիսանստակյաց քրդերի հետ:
Կենցաղային այս մակարդակից զատ, սակայն, որը բնականաբար միայն ընդհանուր ֆոն էր ապահովում, թյուրքերին լրջորեն անհանգստացնում էր նաև Էյուբյանների առաջխաղացումը և քրդերի կողմից արդեն ընդհանուր մակարդակում գերիշխող դիրքի հասնելու ձգտումը, ընդ որում վերջին հանգամանքն էլ ավանդականորեն սրվում էր հենց նոր հաշտությամբ ավարտված, սակայն փոխադարձ հավակնություններին բնականաբար վերջ չդրած մի կողմից թյուրքերի
_________________________
2704 Անանուն «Պատմություն Սրբոց»; Սամվել Անեցու Շարունակող «Ժամանակագրություն»; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 27; Վահրամ Րաբունի «Ռուբինյաց պատմություն»; Սմբատ Սպարապետ «Ժամանակագրություն»; Գևորգ Սկևռացի «Ժամանակագրություն»; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 21, գլուխ 4; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10:
2705 Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 27; Սամվել Անեցու Շարունակող «Ժամանակագրություն»; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 21, գլուխ 4; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10:
2706 Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 21, գլուխ 4; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10:
2707 Անանուն «Պատմություն Սրբոց»:

959

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2
СообщениеДобавлено: 10 окт 2021, 16:35 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
շահերի հիմնական պաշտպան Զանգյանների աթաբեկության ու նրա դաշնակից էմիրությունների, մյուս կողմից էլ բոլորի վրա գերիշխել փորձող Էյուբյանների սուլթանության միջև ամենևին էլ չվերացած մրցակցությամբ: Իրոք, Էյուբյանները, ինչպես արդեն ասվեց, արդեն մի քանի տարի էր, որ սպառնում էին ոչ միայն Մոսուլին, այլև հարակից թյուրքական էմիրություններին և 1186 թվականի մարտյան հաշտության արդյունքներում սրանց միայն հսկայական ջանքերի գնով էր հաջողվել պահել դիրքերը, սակայն բոլորի համար էլ, թերևս, պարզ էր, որ դա միայն սկիզբն էր և Էյուբյանների առաջխաղացումը վերսկսվելու է: Եվ այսպես կենցաղային մրցակցությունը, սրված արդեն նաև քաղաքական առաջնայնության շահերով, մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում թյուրքերի ու քրդերի միջև մինչ այդ էլ գոյություն ունեցող ոչ պարզ հարաբերություններն ավելի սրեցին և ի վերջո հանգեցրին մեծածավալ պայթյունի:
Այս առումով, արդեն ավելի կոնկրետ մակարդակում, հարկ է նշել, որ թյուրքերին հատկապես զայրացնում էր Ալկուվամ իբն Սամակայի կողմից ստեղծված Շամսադդինյանների ամորֆ էմիրության զբաղեցրած դիրքը Բաղեշում, երբ ռազմավարական այդ կարևոր անցումում անց ու դարձ անելիս թյուրքերը միշտ էլ խնդիրներ էին ունենում, իսկ նույն այդ անցումն էլ իր հերթին կարևորագույն ճանապարհն էր Էյուբյանների սուլթանության կողմից ապագայում իր ռազմական մեքենան Տավրոսյան լեռներից հյուսիս անցկացնելու համար: Վերջին հանգամանքից, բնականաբար, ամենաշատը անհանգիստ էին ամենից առաջ Շահարմենների էմիրությունում, որը հենց նոր էր վերապրել Սալահ-էդ-Դինի հարձակման սարսափը և փրկվել էր միայն բացառիկ ջանքերի գնով:
Այս առումով ոչ պակաս կարևոր էր նաև հայերի դերակատարությունը, որոնք, իրենք էլ ծանր տանելով թյուրքերի գերիշխանությունը և տեղական քրդերի հետ ունենալով համագործակցության ավելի հարուստ փորձ, այս ամենում մեծ հաշվով աջակցում էին հենց քրդերին: Տարածաշրջանում հայերն ամենից առաջ ներկայացված էին ի դեմս Տարոնի իշխանության, որն իր հերթին մշտական սպառնալիքների տակ էր Շահարմենների էմիրության կողմից ու այս հանգամանքը ևս բնականաբար իր դերն ունենում էր: Եվ վերջապես հայերին էր ներկայացնում նաև Ռուբինյանների իշխանությունը, որի ազդեցությունը Տավրոսյան լեռնաշղթայի հատվածում, սակայն, բնականաբար շատ թույլ էր: Որոշակիորեն հայերի օգտին գործող ուժ կարող էր համարվել նաև հյուսիսից առաջացող Քարթլիի թագավորությունը: Եվ այսպես ամեն ինչ պատրաստ էր մեծածավալ պայթյունի համար և այն շուտով տեղի ունեցավ:
1186 թվականի հուլիսին Թոռձյան ամրոցի ճ-մ-ում (Սասուն) Շահնշահ Մամիկոնյանի գլխավորած Տարոնի իշխանության բանակը (մոտ 20.000) հաղթեց Բեկ-Թեմուրի գլխավորած Շահարմենների էմիրության առաջխաղացած բանակին (մոտ 30.000) ու գերեց Բեկ-Թեմուրին, որից հետո առանց մարտերի մտավ ամրոց2708: Չցանկանալով, սակայն, սրել հարաբերությունները և համաձայնության հասնելով Շահարմենների էմիրի հետ՝ Շահնշահը վերջինիս ազատություն պարգևեց, որին, սակայն, հետևեց նոր հարվածը։ Արդյունքում՝ 1186 թվականի օգոստոսի սկզբին Բեկ-Թեմուրի գլխավորած Շահարմենների էմիրության համալրված բանակը նոր հարված հասցրեց Սասունին և այս անգամ արդեն հաջողության հասավ: Տարոնը, Տուրուբերանի արևմուտքը, ինչպես նաև Մինչեփրատյան Ծոփքի արևելքը ընկան Շահարմենների էմիրության տիրապետության տակ, իսկ Տարոնի իշխանությունը ընդունեց վերջինիս գերիշխանությունը, թեև վերջին հանգամանք այնուհանդերձ որոշակիորեն երևութական էր2709:
Թյուրքերի սկսած շարժը, սակայն, անհանգստացրեց նաև Էյուբյանների տեղական ուժերին և արդյունքում 1186 թվականի օգոստոսի կեսին Եդեսիայից առաջխաղացած Էյուբյանների սուլթանության բանակը (մոտ 5.000) Զանգյանների աթաբեկության բանակից գրավեց Շաբախտան ամրոցը2710: Նույն այս ժամանակ Մարդինում իր հերթին ակնհայտորեն չէին մոռացել Տիգրանակերտի կորուստը և այստեղ ևս փորձեցին ինչ-որ բան ձեռնարկել, սակայն 1186 թվականի օգոստոսի վերջին նույն Շաբախտան ամրոցի ճ-մ-ում Էյուբյանների սուլթանության բանակը հաղթեց Բուլակ-Արսլանի գլխավորությամբ Մարդինից առաջխաղացած
_________________________
2708 Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 78:
2709 Անանուն «Պատմություն Սրբոց»; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 78; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 21, գլուխ 4; իբն ալ-Ասիր «Լիակատար պատմություն»:
2710 Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 21, գլուխ 4:

960

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2
СообщениеДобавлено: 10 окт 2021, 16:36 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Մարդինի Արտուխյանների էմիրության բանակին (մոտ 5.000)2711: Պատերազմական գործողություններն աստիճանաբար թափ էին հավաքում, սակայն զուտ ձևական կողմից այս անգամ դրանք յուրօրինակ քողարկում ունեցան, քանզի Սալահ-էդԴինի հետ հաշտություն կար, դե իսկ Ալկուվամ իբն Սամական էլ ձևականորեն ենթակա չէր նրան։ Արդյունքում՝ տարածաշրջանի թյուրք էմիրները, ոտքի հանելով իրենց ցեղակիցներին և սեփական ռազմական ուժերը ու դրանք ուղղելով Բաղեշի վրա, միաժամանակ ընդգծված ձևով զերծ մնացին իրադարձություններին իրենց անձնական մասնակցությունը բերելուց՝ տեղի ունեցողը ամեն կերպ ներկայացնելով որպես թյուրքերի և քրդերի միջև ընթացող սովորական մի բախում: Բախումը, սակայն, այս անգամ ակնհայտորեն գերազանցում էր սովորական ավազակային ընդհարումների սահմանները:
1186 թվականի սեպտեմբերի սկզբին Բաղեշի ճ-մ-ում Զանգյանների աթաբեկության, ինչպես նաև Շահարմենների և Մարդինի Արտուխյանների էմիրությունների միացյալ բանակը (մոտ 20.000) հաղթեց Ալկուվամ իբն Սամակայի գլխավորած Շամսադդինյանների էմիրության բանակին: Ընդհարման ծավալներն իրոք տպավորիչ էին, քանզի կողմերից յուրաքանչյուրը կորցրեց 10.000-ական ռազմիկ2712, ընդ որում, եթե թյուրքերը այնուհանդերձ դեռևս համալրումների ունեին, ապա, ըստ էության, ոչնչացվել էր Ալկուվամ իբն Սամակայի ողջ ռազմական մեքենան։ Արդյունքում՝ հաղթողները 1186 թվականի սեպտեմբերի կեսին գրավեցին Բաղեշը2713, որից հետո, սկսած 1186 թվականի սեպտեմբերի վերջից մինչև նոյեմբերի վերջ, ոտնատակ տվեցին Խարբերդի, Մարդինի և Մելիտեի, ինչպես նաև Հիսն-Կլավդիա ամրոցի շրջակայքը: Քրդերի և թյուրքերի արյունոտ այս ընդհարման ժամանակ կորուստներ կրեցին նաև տեղի ասորիներն ու հատկապես հայերը, երբ միայն գերիների թիվը հասավ 26.000 հոգու2714: 1186 թվականի վերջի վիճակով քրդերը Տավրոսյան լեռնաշղթային հարվածում ջախջախիչ պարտություն էին կրել, սակայն նրանք իրենց դեռևս պարտված չէին համարում և լի էին առաջիկա տարում փոխվրեժ ապահովելու մտայնություններով:
Ողջ ձմեռ Ալկուվամ իբն Սամական հսկայական կազմակերպչական ջանքեր թափեց և արդյունքում 1187 թվականի գարնանը Շամսադդինյանների էմիրության 30.000 հոգանոց ազդեցիկ բանակով մոտեցավ Մծբինին ու կրկին ձեռնոց նետեց թյուրքերին և ամենից առաջ Զանգյաններին: Արդյունքը, սակայն, քրդերի համար այս անգամ ավելի ծանր եղավ, քանզի, կրկին ոչ պաշտոնապես ուժերն ի մի բերած Զանգյանների աթաբեկության, ինչպես նաև Շահարմենների և Մարդինի Արտուխյանների էմիրությունների միացյալ բանակը (մոտ 25.000) 1187 թվականի գարնանը նույն Մծբինի մոտ տեղի ունեցած ճակատամարտում գլխովին ջախջախեց հակառակորդին2715: Դրանից անմիջապես հետո՝ 1187 թվականի նույն գարնանը, թյուրքերի միացյալ բանակը ասպատակեց Հյուսիսային Միջագետքը և Հայոց Միջագետքը՝ ոչնչացնելով Շամսադդինյանների էմիրության բանակի ցրված մնացորդներին, ընդ որում սրընթաց փախուստի մեջ քրդերից ոմանք նույնիսկ հասան Ռուբինյանների իշխանության տարածք և պատսպարվեցին այստեղ2716:
Քրդերը հյուսիսում ծանր հարվածներ էին ստացել և դա լրջորեն հարվածում էր ոչ միայն Սալահ-էդ-Դինի հեղինակությանն, այլև նույնիսկ Էյուբյանների սուլթանության դիրքերին Հյուսիսային Ասորիքում ու Միջագետքում: Արդյունքում, չնայած Երուսաղեմի թագավորության դեմ նախապատրաստվող հարվածի կազմակերպչական թեժ ժամանակաշրջանին, հեռատես սուլթանն այնուհանդերձ ժամանակ ու միջոցներ գտավ անդրադառնալու հյուսիսին: Որպես հետևանք՝ 1187 թվականի գարնանը Էյուբյանների սուլթանության բանակը (մոտ 20.000) շարժվեց դեպի հյուսիս և Բուլակ-Արսլանի գլխավորած Մարդինի Արտուխյանների էմիրության բանակից (մոտ 1.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 70) պաշարեց
_________________________
2711 Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 21, գլուխ 4:
2712 Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 21, գլուխ 5; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 27; իբն ալ-Ասիր «Լիակատար պատմություն»; Շարաֆ խան Բաղիշեցի «Պատմություն», գիրք 4, բաժին 2:
2713 իբն ալ-Ասիր «Լիակատար պատմություն»: 2714 Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 21, գլուխ 5; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10: 2715 Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 21, գլուխ 5; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 27; իբն ալ-Ասիր «Լիակատար պատմություն»: 2716 Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 21, գլուխ 5; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 27; իբն ալ-Ասիր «Լիակատար պատմություն»:

961

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2
СообщениеДобавлено: 10 окт 2021, 16:37 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Մարդինը2717: Սալահ-էդ-Դինը, սակայն, կոնկրետ այդ պահին ոչ մի նպատակ չուներ Մարդինին լուրջ հարված հասցնելով հյուսիսում նոր պատերազմ սանձազերծել և դրանով իսկ կասկածի տակ դնել խաչակիրների ուղղությամբ նախապատրաստվող իր հիմնական հարվածի արդյունավետությունը հարավում, երբ նա ուղղակի, ըստ էության, ձգտում էր միայն ապահովել սեփական դիրքերը տեղում՝ սաստելով տեղական տիրակալներին ու փրկելով իր հեղինակությունը քրդերի մոտ։ Արդյունքում՝ ի վերջո կնքվեց հաշտություն, ըստ որի Շամսադդինյանների էմիրությունը, ինչ-որ տեղ բնականաբար ձևականորեն, ընդունեց Շահարմենների էմիրության գերիշխանությունը և փոխարենը հետ ստացավ Բաղեշը: Այսպիսով, չնայած կրած ծանր հարվածներին և կորուստներին, քրդերը Տավրոսյան լեռնաշղթայում որոշակիորեն կարողացան պահել սեփական դիրքերը՝ սպասելով ավելի լավ ժամանակների, երբ իրենց ահեղ առաջնորդը կրկին ժամանակ ու միջոցներ կունենա անդրադարձ կատարելու հյուսիսային խնդիրներին:

Գլուխ 89
Երուսաղեմի անկումը և Մերձավոր Արևելքում խաչակիրների
տիրապետության վերջի սկիզբը

1185 թվականի մարտի 15-ին իր մահկանացուն կնքեց Երուսաղեմի թագավորության արքա Բալդուին IV-ը և նրան հաջորդեց իր խորթ որդի, իննամյա Բալդուին V-ը (1185-1186): 1186 թվականի օգոստոսի վերջին, սակայն, մահացավ նաև այս երեխան, որից հետո նրա մայրն ամուսնացավ ծագումով Պուատիեից սերող և Լուսինյանների տոհմին պատկանող Գիի հետ, ինչի արդյունքում Երուսաղեմի թագավորության արքա հռչակվեց Գի Դ'Լուսինյանը (1186-1187): Նոր արքան, ոտքից գլուխ լինելով մի իսկական ասպետ և տարված խաչակրաց իդեալիստական գաղափարներով, միաժամանակ նաև թույլ էր որպես քաղաքական գործիչ ու զորավար: Նույն այս ժամանակ Երուսաղեմի թագավորությունում էր գործում նաև Անտիոքի երբեմնի դուքս Ռեյնալդ Շատիոնցին, որը խաչակիր մի շարք այլ տիրակալների հետ միասին ծավալած սեփական ավազակային գործունեությամբ հիանալի առիթ տվեց առանց այդ էլ դրան ձգտող Սալահ-էդ-Դինին հարված հասցնել Երուսաղեմի թագավորությանը:
Արդյունքում՝ 1187 թվականի հուլիսի սկզբին Սալահ-էդ-Դինը Երուսաղեմի թագավորության ուղղությամբ հասցրեց վաղուց նախապատրաստվող հարվածը և, գործի դնելով իր 60.000 հոգանոց երկաթյա բանակը, նույն թվականի հուլիսի 4-ին էլ Հաթթին քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ծանր պարտության մատնեց Երուսաղեմի թագավորության բանակին, ընդ որում գրեթե ողջ կազմով գերվեցին ոչ միայն բանակի ղեկավարները, այլև սպանվեցին կամ գերվեցին նաև խաչակիրների բանակը կազմող գրեթե բոլոր ռազմիկները մոտ 20.000 հոգու կազմով: Ծանրագույն այս հարվածը, որը ստացավ մարդկային ռեսուրսների առանց այդ էլ ծայրահեղ պակաս զգացող Երուսաղեմի թագավորությունը, վերջինս ուղղակի կործանման բերեց: Իրոք, արդեն 1187 թվականի սեպտեմբերի սկզբին Սալահ-էդ-Դինի գլխավորած Էյուբյանների սուլթանության բանակը (60.000) Երուսաղեմի թագավորության բանակից (մոտ 1.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100) պաշարեց Երուսաղեմը ու հոկտեմբերի 2-ին գրավեց այն՝ թույլ տալով քաղաքի կայազորին և բոլոր ցանկացողներին փրկագնի դիմաց լքել քաղաքը: Երուսաղեմի թագավորությունը ոչնչացավ, իսկ նրա տարածքն անցավ Էյուբյանների սուլթանությանը2718:
_________________________
2717 Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 21, գլուխ 4:
2718 Էրնուլ «Ժամանակագրություն»; Անանուն Սոուսոնցի «Երուսաղեմի երկրի մասին»; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 21, գլուխ 6; Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», գլուխ 484; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 21; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 80; Ներսես Լամբրոնեցի «Հիշատակարան 1187 թվականի»; Մխիթար Գոշ «Հիշատակարան 1188 թվականի»; Սամվել Սկևռացի «Ժամանակագրություն»; Վարդան Մաշկևորցի «Հիշատակարան 1192 թվականի»; Անանուն «Հիշատակարան 1193 թվականի»; Անանուն Պավղոսականցի «Հիշատակարան 1193 թվականի»; Կիրակոս Գանձակեցի «Հայոց պատմություն», գլուխ 2; Ստեփանոս Կաղզվանցի «Հիշատակարան 1288 թվականի»; Սամվել Անեցու Շարունակող «Ժամանակագրություն»; Հովհաննես Երեց «Ժամանակագրություն»; Սմբատ Սպարապետ «Ժամանակագրություն»; Մխիթար Այրիվանցի «Հայոց պատմություն», մաս 3; Հեթում II «Տարեգրություն»; Հեթում Պատմիչ «Երուսաղեմի և Կիպրոսի թագավորների ազգաբանությունը»; Հեթում Պատմիչ «Ժամանակագրություն»; Ավագ Սեբաստացի «Ժամանակագրություն»; Անանուն «Ժամանակագրություն 1338 թվականի»; Սարգիս Սսեցի «Ժամանակագրություն»; Հեթում Ախտեցի «Ժամանակագրություն»; Կիրակոս Ռշտունի «Ժամանակագրություն»; Անանուն Լիվոռնացի «Ժամանակագրություն»; Գրիգոր Կամախեցի «Ժամանակագրություն»; Առաքել Դավրիժեցի «Պատմություն», գլուխ 56; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»; Շարաֆ խան Բաղիշեցի «Պատմություն», գիրք 1, գլուխ 5:

962

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Форум закрытНаписать комментарии Страница 64 из 66   [ Сообщений: 987 ]
На страницу Пред.  1 ... 61, 62, 63, 64, 65, 66  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 7


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB