Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 4 из 4   [ Сообщений: 56 ]
На страницу Пред.  1, 2, 3, 4
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Armenian army uniforms and strength 1918-21 ?
СообщениеДобавлено: 18 ноя 2013, 19:45 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Thanks, fine!

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Armenian army uniforms and strength 1918-21 ?
СообщениеДобавлено: 23 янв 2014, 14:09 

Зарегистрирован: 13 мар 2013, 13:45
Сообщений: 10
Hello,

here is a blog of an account of someone who lived during the Turkish and Soviet/Bolshevik 1920 invasion. An interesting account of the fighting .

http://m.mamul.am/hy/post/20137

Trigger.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Armenian army uniforms and strength 1918-21 ?
СообщениеДобавлено: 25 янв 2014, 14:54 

Зарегистрирован: 13 мар 2013, 13:45
Сообщений: 10
Hello,

another photo of Armenian soldiers , October 1919, wearing caps , fur hats , no sign of coloured shoulder boards.

http://www.loc.gov/pictures/collection/ ... 002722523/

click on top photo.

Trigger.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Armenian army uniforms and strength 1918-21 ?
СообщениеДобавлено: 24 фев 2014, 18:12 

Зарегистрирован: 13 мар 2013, 13:45
Сообщений: 10
Hello,

found this link about the Britsh "Dunsterforce " in Baku. Page 9 mentions the Armenian and Russian volunteers.
http://www.conflicts.rem33/images/Azerb ... 20long.pdf

There wer many Armenian and Russians in Baku, in 1913 there were 41600 Armenians ((19.4% of population) , Russians,35.5 % , Azeris 21.5%, other nationals 24%.

Ken.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Armenian army uniforms and strength 1918-21 ?
СообщениеДобавлено: 24 фев 2014, 19:12 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Thanks, your posts iz very interesting!

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Armenian army uniforms and strength 1918-21 ?
СообщениеДобавлено: 26 фев 2014, 14:35 

Зарегистрирован: 13 мар 2013, 13:45
Сообщений: 10
Hello ,

just looking at the "Dunsterforce " pdf again and see that there were 22 battalions of Armenian and Russian volunteers in Baku , strength of 9151 "bayonet stength" of which 6000 were Armenian.

Trigger.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Дашнакцутюн: Первая из армянских политических партии...
СообщениеДобавлено: 01 ноя 2015, 01:12 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
Հայկական բանակը 1918-1920/21-ին


Հատված Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ
Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից


Անկախությունից առաջ հայկական բանակ չկար: Ազգայնացած զորամասերը կազմում էին ռուս բանակի մեկ հատվածը և ուրույն կազմակերպություն չունեին: Հայկական բանակի կազմակերպումը ամբողջապես Հայաստանի կառավարության գործն էր: Երկրի առանձնահատուկ պայմանների պատճառով կառավարությունը ստիպված էր պահել մեծ քանակությամբ զորք, որ թեև մի կողմից խիստ աննպաստ էր անդրադառնում ժողովրդի, տնտեսութեան վրա, մյուս կողմից ապահովում էր պետության սահմանները դրսից և կարգն ու անդորրությունը ներսում:

Հայկական բանակի կազմակերպումը հիմնված էր երկու սկզբունքների վրա. մնայուն զորք՝ պարտադիր զինվորական ծառայությամբ և երկրապահ գնդեր՝ միլիցիոն հիմքերով: Բանակը, որ երբեմն հասնում էր մինչև 60,000-ի, ուներ բոլոր մասերը՝ հետևակ, այրուձի, հրետանի և տեխնիկական բաժիններ: Ուներ երկու զրահապատ գնացքներ, որոնցից մեկը շինվել էր Հայաստանի արհեստանոցում հայ մասնագետների ձեռքով: Օդային բաժինը սաղմնային վիճակում էր: Առանձնապես ուժեղ էր հրետանին, որ ուներ հարյուրի չափ ընտիր թնդանոթ և առատ ռազմամթերք: Դաշտային, վարչական պարենավորման բաժինները գտնվում էին փորձված և մասնագետ զինվորականների ղեկավարության տակ. զորավար Նազարբեկյան, զորավար Հախվերդյան, զորավար Ղամազեան, զորավար Արարատյան, զորավար Լոմիձե, գնդապետ Վեքիլյան և այլն: Գործուն զորամասերի գլուխ կանգնած էին դեռ ռուսական բանակում աչքի ընկած զինվորականներ. զորավար Սիլիկյան, Փիրումյան, Շելկովնիկյան և այլք:

Գնդերի ու գումարտակների մեջ կային երիտասարդ ու քաջ սպաներ, որոնք անցել էին ռուսական ու թուրքական զինվորական դպրոցներ և եփվել-կոփվել էին պատերազմի դաշտում: Մի շարք մասնագետ զինվորական տեխնիկներ ոչնչից ստեղծեցին ավտոմոբիլային բաժին, անթել հեռագիր, հեռագրա-հեռախոսային բաժին, զինվորական արհեստանոցներ, փամփուշտի գործարան, կազմակերպեցին կենտրոնական հիվանդանոց՝ շրջանային հատվածներով, սանիտարական մաս:

1919-ին Սևանա լիճ իջեցվեց առաջին զինվորական նավակը՝»Աշոտ Երկաթ»՝ 1 թնդանոթով, 2 գնդացիրով և լուսարձակով: Հիմք դրվեց մի ուրիշ՝ ավելի մեծ նավի: Կազմակերպվեց ապրանքների տեղափոխությունը նավերով: Երևանում հիմնվեցին սպայակույտի դասընթացներ. Ալեքսանդրապոլում և Ղարաքիլիսայում՝ անասնաբուժական վարժարաններ: Նախապատրաստական աշխատանքները վերջացած էին զինվորական միջնակարգ դպրոց բանալու, գլխավորապես, որբերի համար: Լուրջ ուշադրության առարկա եղավ զինվորների դաստիարակության գործը. զորամասերում կատարվում էին պարբերական դասախոսություններ գիտական և քաղաքական հարցերի մասին: Զինվորների համար հրատարակվում էր «Ռազմիկ» շաբաթաթերթը գրական-քաղաքական և ռազմագիտական բովանդակությամբ: Լույս տեսան մի շարք հանրամատչելի հրատարակություններ, ինչպես նաև՝ զինվորական օրենսգրքեր: Նախարարությունում աշխատում էր մասնագետներից կազմված մի առանձին հանձնախումբ զինվորական-գիտական տերմինալոգիան հայացնելու, զինվորական օրենքներ և զանազան գրքեր հրատարակելու համար: Հիմնադրվեց զինվորական գրադարան: Հաջողվեց Անգլիայից ստանալ 40,000 զինվորի հագուստ, պարենավորում և ռազմամթերք մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ: Ռուսաստանից ստացվեց երեք միլիոն մոսինի փամփուշտ:

Սխալվում են նրանք, որոնք ինչ-որ խմբական ու խմբապետական հատկություններ են վերագրում հայկական բանակին: Խմբեր ու խմբապետեր գոյություն ունեին Հայաստանում և առաջ էին քաշվում, մանավանդ, ներքին կռիվների ժամանակ՝ մայիսյան շարժում, «մաքրագործման» քաղաքականություն և այլն, բայց կանոնավոր բանակի հետ կապ չունեին նրանք: Կանոնավոր բանակում միայն երկու խմբապետ պաշտոն ու մասնակցություն ունեին՝ Դրոն և Սեպուհը, բայց նրանք էլ իրենց զինվորական հմտությամբ, փորձառություններով և կարգապահությամբ հետ չէին մնում ամենալավ զինվորականներից:

Կովկասյան երեք հանրապետություններից Հայաստանի բանակը համարվում էր, և իրավամբ, առաջնակարգը իր մարտունակության տեսակետից: Նա պատվով կատարեց իր վրա դրված բազմապիսի ծանր պարտականություններ, և հանցանք է դատապարտության վճիռ արձակել նրա մասին միայն Կարսի օրինակով: Կարսը մի աղետ էր՝ նման այն աղետներից, որոնց ենթարկվեցին և Եվրոպական լավագույն բանակները՝ ռուսականը, բուլղարականը. էլ չեմ խոսում հունականի մասին, որի կատաստրոֆիկ պարտության հիշողությունը դեռ շատ թարմ է: Պատահում են դեպքեր, երբ ամենալավ կազմակերպված ու պարենավորված բանակները, հանկարծ, մատնում են խուճապի, կորցնում են դիմադրական կորովը, ոչխարի հոտի վերածված՝ տարածվում են թշնամու ոտքի տակ: Ի՞նչն է դրա պատճառը՝ թո՛ղ պատասխանեն ընկերաբանները, հոգեախտագետները: Փաստը մնում է փաստ: Եվ միայն, կամ գլխավորապես հոգեախտաբանական վիճակով կարելի է բացատրել և հայոց բանակի վարմունքը Կարսի շուրջ, բայց ո՛չ երբեք հայ ժողովրդի անընդունակությամբ կամ սոսկ նրա վարիչների ապիկարությամբ: Ամբոխն է այդպես դատում. լուրջ մարդիկ պետք է կարողանան տարբերություն դնել ախտավոր և բնականոն երևույթների մեջ:

Լուսանկարում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության ռազմական նախարարներից Ռուբեն Տեր-Մինասյանը

Изображение


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянская армия Первой республики: 1918-21 года...
СообщениеДобавлено: 01 ноя 2015, 12:39 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Трудно было им...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянская армия Первой республики: 1918-21 года...
СообщениеДобавлено: 01 ноя 2015, 14:14 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
Очень.

Անկախ Հայաստանը 1919թ. գոյություն ուներ ավելի քան 45 հազար քառ. կմ. տարածքով, բայց, ինչպես գրում է Ռուբենը, ՙփաստորեն երկու երրորդը իր մահմեդական բնակչությամբ գտնվում էր Ադրբեջանի և թուրքերի ձեռքին՚: ՙԴա մի երկիր էր, որի բանալիները գտնվում էին ուրիշների ձեռքին: Դա մի գանձ էր, որ տրված էր Հայաստանի ժողովրդին, բայց որից օգտվելու իրավունք ունեին միմիայն թաթարներն ու թուրքերը, քանի որ նրանք էին նստած թե բարեբեր հողերի վրա և թե Հայաստանի բոլոր տեսակի հանքերի վրա` հայերին թողնելով միայն քարոտ լեռները, Սևանի ջրերը և այն ինքնասիրական պատրանքը, թե Հայաստան երկրի տերն ու տիրականը հայերս ենք՚:


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянская армия Первой республики: 1918-21 года...
СообщениеДобавлено: 01 ноя 2015, 21:55 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Ну да, времени и средств не было организовывать все...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянская армия Первой республики: 1918-21 года...
СообщениеДобавлено: 26 ноя 2015, 09:55 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван


Նայեցի վերջին գրառումս ու հասկացա, որ այս ամիս բան չեմ գրել: Բայց գոնե սեպտեմբերի ամենակարեւոր թեմային անդրադառնալն անհրաժեշտ է: Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանը միանալու որոշման մասին։

Չեմ կարծում, որ կարող եմ Մաքսային միության կողմ կամ դեմ ինչ-որ նոր միտք արտահայտել: Այս ամսվա ընթացքում հնարավոր ամեն ինչ ասվել է: Ավելացնելու բան այլեւս չի մնացել:

Ընդամենը զարմանքս հայտնեմ, որ կային մարդիկ, ովքեր լուրջ քննարկում էին Ռուսաստան թե Եվրոպա երկընտրանքում /եթե նմանը իրականության մեջ կար/, վերջինիս օգտին որոշում կայացվելու հավանականությունը: Իմ համար նման հարց ի սկզբանե չի եղել: Այ, եթե ընտրության տարբերակներ դրվեր, ասենք, ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի միջեւ, միգուցե քննարկելու թեմա լիներ: Ինչպես էլ մենք չվերաբերվենք Ռուսաստանին, ինչպիսի վատ պատմական փորձ էլ չունենանք, կապված նրա դավաճանությունների հետ, Մոսկվան գոնե իրավաբանորեն եւ փաստացի մեր անվտանգության մի կարեւոր հատվածի երաշխավորն է, իսկ Եվրոպան երբեւիցե նման բան նույնիսկ չի էլ խոստացել: Եվ ընդհանրապես եվրոպական անվտանգության երաշխիքների կամ ռազմական օգնության մասին խոսելիս առաջինը ինչ գալիս է իմ մտքին, դա Առաջին հանրապետությանը անգլիական զենքի տրամադրման պատմությունն է:

…1919 թվականն էր: Երիտասարդ Հայկական հանրապետությունը զենքի մեծ կարիք ուներ: Տարածաշրջանում միայն հայերը չունեյին բավարար զինամթերք սեփական ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար: Թուրքերը, խախտելով Մուդրոսի զինադադարը, թեթեւ եւ ծանր զենքերի բազմաթիվ պահոցներ էին կազմակերպել եւ այդ զենքն օգտագործվում էր ՀՀ-ում իրավիճակն ապակայունացնելու համար: Վրաստանը եւ Ադրբեջանը տիրացել էին Կովկասում նախկին կայսերական բանակի զինանոցներին, ինչպես նաեւ զինաթափում էին նահանջող Սպիտակ բանակի զինվորներին:
Գեներալ Գաբրիել Ղորղանյանը 1919 թ. երկրորդ կեսին Լոնդոնում 6 շաբաթ շարունակ փորձում էր ստանալ բրիտանական օգնություն Հայկական բանակը զինելու եւ արդիականացնելու համար: Ամեն ինչ սահմանափակվում է հայերին բրիտանական կառավարության եւ ժողովրդի համակրանքի ու աջակցության խոսքերով:

Միայն, երբ Դենիկինյան Սպիտակ բանակը փլուզվեց բոլշեւիկների հարվածների տակ, Դաշնակիցների Գերագույն խորհուրդը 1920 թ. հունվարի 19-ին ընդունեց որոշում զենք տրամադրել Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին:

Մարտին այս հարցը դառնում է Անգլիայի Արտաքին գործերի եւ Պաշտպանության նախարարությունների միջեւ բանավեճի առարկա: Զինվորականները համարում էին զենքի փոխանցումը անարդյոնավետ, սակայն Քերզոնը պնդում է, որ Անգլիան հայերի նկատմամբ ունի բարոյական պարտք եւ պետք է տրամադրել հայերին զենք ինքնապաշտպանվելու համար: Վերջապես, մարտի 18-ին ռազմական նախարարությունը համաձայնվում է փոխանցել Հայաստանին որոշ քանակությամբ զենք:

Հաջորդ օրը Գանձապետարանը հայտարարում է, որ չի առարկում, սակայն պնդում, որ միջոցներ չունի այդ գործարքը ֆինանսավորելու համար: Միաժամանակ միջոցների բացակայության մասին հայտարարեց նաեւ Անգլիական Բանակը:

Բանացկությունների ժամանակ պարզ է դառնում, որ Բրիտանական կառավարությունը ցանկանում է ավելի շուտ վաճառել եւ ոչ թե փոխանցել Հայաստանին զինամթերքի ավելցուքը, որը կուտակվել էր Դենիկինի բանակի պարտությունից հետո: Ավելին, պահանջում էր կանխավճար կատարել:
Ապրիլի 17-ին պարզաբանում է մտցվում զինամթերքի չափի մեջ՝ 48 դաշտային հրանոթ, 400 գնդացիր, 25000 հրացան իրենց փամփուշտներով, 40 000 հանազգեստ եւ այլ պարագաներ 160 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ: Սակայն սա էլ դեռ վերջը չէր: Գանձապետարանը պահանջում էր 25000-ը վճարել կամխիք գումարով եւ անմիջապես, իսկ Ծովային նախարարությունը չէր վավերացնում համաձայնությունը մինչեւ չստանա փաստաթղթեր բեռի բնույթի եւ չափերի մասին, ինչպես նաեւ այն նավահանգստի հստակ մատնանշումը, որտեղից այս բեռը պետք է ուղեւորվեր դեպի Հայաստան:
Մայիսի 1-ին Հայաստանին զենք տրամադրելու որոշումից մոտ 4 ամիս հետո, Բրիտանական ԱԳՆ-ն նորից ստիպված էր զբաղվել թղթաբանությամբ, այս անգամ արդեն Ծովային փոխադրումների նախարարության հետ:

Մայիսյան ապստամբությունը բրիտանական կառավարության համար դարձավ եւս մեկ առիթ Հայաստան զենք ուղարկելու գործընթացը ձգձգելու համար, սակայն տեղափոխման ժամկետն ի վերջո նշանակվում է՝ մայիսի 29-ը: «Ս.Ս.Հորմսի» նավը կանգնած էր բեռնատար նավամատույցում, երբ պարզվեց, որ այն որոշակի վերանորոգման կարիք ունի եւ բացի այդ ռազմական նախարարությունը դժվարանում է գտնել բավարար քանակությամբ բեռնակիրներ այն բեռնելու համար: Միայն հունիսի 4-ին այդ հարցերը լուծվեցին եւ նավը բարձրացրեց իր խարիսխը ու ճանապարհ ընկավ դեպի Սեւ ծով:
Երբ հուլիսի սկզբին նավը կանգնեց Փոթիի նավահանգստում, Փարիզում հայկական պատվիրակության ղեկավարներ Պողոս Նուբարին եւ Ա. Ահարոնյանին ստիպեցին ստորագրել զենքի դիմաց 13 գանձապետական մուրհակներ… 829 634 ֆունտ արժողությամբ:

Վրացական կառավարությունն իր հերթին պահանջեց իրեն բաժին հանել այս զենքից իր տարածքով դեպի Հայաստան տեղափոխությունը կատարելու համար: Այս քայլը ստանում է անգլիացիների անվերապահ աջակցությունը, եւ Լոնդոնում հայկական ներկայացուցիչները համաձայնվում են փոխանցել Վրաստանին ապրանքի 27 տոկոսը: Այսպես որոշման ընդունումից 6 ամիս հետո, հուլիսին անգլիական զենքով բեռնված գնացքները հատեցին Սանահինի կայարանը եւ մտան Հայաստան:

Հազարավոր հրացանները ու հանդերձանքը պետք է, որ մեծ օժանդակություն լինեին Հայկական բանակի համար, սակայն շուտով պարզ դարձավ, որ… դրանց հետ լուրջ խնդիրներ կան: Հրացաններն էականօրեն տարբերվում են Մոսինի, Լեբելի եւ այլ մակնիշներից, որոնք օգտագործվում էին հայկական բանակում: Երեւանում այդ օրերին գտնվող Լորդ-քաղաքագլխի հիմնադրամի ներկայացոիցիչ Հարքուրդը հետագայում մեղադրեց սեփական կառավարությանը, որ այն հայերին էր փոխանցեց բոլորովին անպետք հրացանները, ավելին դրա համար գումար ստանալով: «… ռազմական նախարարությունը օգտագործեց այս հնարավորությունը, որպեսզի հայերին ուղարկի… կանադական «Ռոսս» հրացանները՝ դիպուկահարների հրացաններ, որոնք Ֆրանսիայում փորձարկվելով ցույց տվել ընդհանուր դաշտային ծառայության համար իրենց ոչ պիտանիությունը: Այն ծանր հրացան է, որի հետ շատ դժվար է գործ ունենալ, եւ որի չափազանց բարդ մեխանիզմը շատ հեշտությամբ է շարքից դուրս գալիս: Ավելին, Հայաստան ուղարկված զենքի հետ չի ուղարկվել ոչ մի գոտի դրանք կրելու համար, այս հրացանները ունեն նաեւ գրեթե անօգուտ սվիններ, որոնք իմ կողմից Երեւանում զննված բոլոր օրինակներում չէին տեղադրվում ինչպես հարկն է, այլ ճոճվում էին: Դժվար է սպասել, որ զենքը, որը ցույց է տվել իր անօգտակարությունը բրիտանական զորքերի համար, կարող է էական կերպով ծառայել Հայաստանի անկիրթ գյուղացիներին»*:
_________________
* նյութը գրելուց հիմնականում օգտվել եմ Richard G. Hovannisian, The Republic of Armenia, Vol. III: From London to Sèvres, February-August 1920 Berkeley, Los Angeles, London: University of California Press, 1996

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 4 из 4   [ Сообщений: 56 ]
На страницу Пред.  1, 2, 3, 4



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 7


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB