Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 6 из 6   [ Сообщений: 80 ]
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5, 6
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Армянское марзпанство: С Сасанидами но... против??!!
СообщениеДобавлено: 20 мар 2020, 12:00 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31040
Откуда: Армения, Ереван
И опять Двин - молодцы, ребята!

Изображение
Изображение
Изображение
Изображение
Изображение

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянское марзпанство: С Сасанидами но... против??!!
СообщениеДобавлено: 26 апр 2020, 13:12 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31040
Откуда: Армения, Ереван
Եկեք մի պահ հայացք գցենք պատմության խորք և խոսենք «չարաբաստիկ 428 թվականի» մասին՝ 428 թվականին Արտաշես IV-ը (422-428) գահընկեց արվեց, Մեծ Հայքի թագավորությունը վերացավ, նրա տարածքը ուղղակիորեն մտավ Պարսից թագավորության կազմի մեջ և կազմվեց Հայոց մարզպանությունը՝ մի նոր էջ բացելով հայ ժողովրդի պատմության մեջ:

Ավանդականորեն ընդունված է կարծել, որ Մեծ Հայքի թագավորության ոչնչացումով հայ ժողովուրդը կորցրեց իր պետականությունը, ինչը, սակայն, իմ խորին համոզմամբ որոշակիորեն պարզունակացված մի մոտեցում է: Այս կապակցությամբ ամենից առաջ պետք է նշել, որ իրականում ՎԵՐԱՑՎԵՑ ՄԻԱՅՆ պետական բարձրագույն իշխանության հայկական կրողի պաշտոնը և երկիրը զրկվեց արտաքին քաղաքական կուրս ընտրելու մինչ այդ այս կամ այն չափով գոյություն ունեցող հնարավորությունից: Դրան հակառակ, սակայն, ՊԱՀՊԱՆՎԵՑԻՆ պետական համակարգին բնորոշ տարրերը իրենց վաղ ֆեոդալական տեսքով: Այս առումով հետաքրքիր է նշել, որ առանձին հայ առաջատար նախարարներ, իրավական առումով չունենալով արքայի կոչում, իրենց հզորությամբ այնուհանդերձ չէին զիջում կամ, երբեմն, նույնիսկ գերազանցում էին նման կոչում ունեցող հարևան որոշ անձանց ու պետություններին, ընդ որում դա դեռ միայն առանձին նախարարների կամ նախարարական տների դեպքում, իսկ այն պարագայում, երբ Մարզպանական Հայաստանը հանդես էր գալիս որպես մեկ միասնական մի ամբողջություն, վերջինս, չլինելով թագավորություն, այնուհանդերձ միանշանակորեն իրենից ավելի հզոր մի ուժ էր ներկայացնում, քան, ասենք, իրավաբանորեն թագավորության կարգավիճակ ունեցող Իբերիայի և Լազիկայի թագավորությունները կամ, առավել ևս, Մազքութական թագավորությունը: Սրան գումարվում էր նաև այն, որ ներքին կյանքում Մարզպանական Հայաստանը վայելում էր լայն ինքնավարություն, իսկ այս ամենն էլ միասին մեկ համակցության մեջ մեզ թույլ է տալիս ասել, որ, եթե մի կողմ թողնենք Մեծ Հայքի թագավորության իրոք ցավալի անկումը, խորը կամ գլոբալ առումով ոչինչ սկզբունքորեն չէր փոխվել: Իհարկե, ցանկալի կլիներ, որ Մեծ Հայքի թագավորությունը շարունակեր իր գոյությունը, սակայն ես նկատի ունեմ այն, որ պետք չէ արհեստականորեն ուռճացնել կամ ողբալ չարաբաստիկ «428 թվականը», եղավ այն, ինչ եղավ, լավ կլիներ, որ այն, ինչ եղավ, չլիներ, բայց դե եղածը եղած էր և ստեղծված իրադրությունը պետք չէ արհեստականորեն դրամատիկացնել ու, առավել ևս, խորքային, հեռուն գնացող կամ նույնիսկ ազգային ինչ-ինչ բացասական հատկանիշների մասին ՀԵՏևՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԵՐՈՂ ՄՏՔԵՐԻ ՀԱՆԳԵԼ:

Մարզպանական Հայաստանում հաստատված վաղ ֆեոդալական տիպի հասարակական հարաբերություններում առաջնային դեր ունեին խոշոր հողատեր նախարարական տոհմերը, որոնց մեջ առաջին դերերում էին հատկապես Մամիկոնյանները, Բագրատունիները, Սյունիները, Արծրունիները և Կամսարականները, ինչպես նաև իր յուրահատուկ դերի մեջ էր Հայ առաքելական եկեղեցին:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянское марзпанство: С Сасанидами но... против??!!
СообщениеДобавлено: 09 янв 2021, 21:08 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31040
Откуда: Армения, Ереван
В 428-ом году царство Великий Айк было ликвидировано, а ее территория перешла под власть Сасанидской Персии. Территория бывшего царства получила статус марзпанства и подобное положение сохранилась вплоть до падение Сасанидов, а практически, ровно 200 лет, вплоть до 628 года.

За указанные 200 лет армяне 7 раз восставали против власти Тизбона. Вот список восстаний:

I восстание Марзпанской Армении (449-451)
II восстание Марзпанской Армении (459-460)
III восстание Марзпанской Армении (481-485)
IV восстание Марзпанской Армении (491-499)
V восстание Марзпанской Армении (572-591)
VI восстание Марзпанской Армении (592)
VII восстание Марзпанской Армении (620-628)

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянское марзпанство: С Сасанидами но... против??!!
СообщениеДобавлено: 19 фев 2021, 14:49 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31040
Откуда: Армения, Ереван
Մարզպանական Հայաստանում հաստատված վաղ ֆեոդալական տիպի հասարակական հարաբերություններում առաջնային դեր ունեին խոշոր հողատեր նախարարական տոհմերը, որոնց մեջ առաջին դերերում էին հատկապես Մամիկոնյանները, Բագրատունիները, Սյունիները, Արծրունիները և Կամսարականները:

Քննարկվող ժամանակաշրջանում Մամիկոնյաններին գլխավորում էր 432 թվականից սպարապետի պաշտոնը վարող Վարդան Քաջ Մամիկոնյանը (432-451), որին աջակցում էին իր եղբայրներ Համազասպը և Հմայակը։ Վարդան Քաջ Մամիկոնյանը, ի տարբերություն գրեթե ոչ մի բանով հայտնի չդարձած իր հոր, մինչ այս զբաղեցնում էր Բյուզանդական կայսրության բանակի արևելյան ուժերի հրամանատարի պաշտոնը, սակայն վերջինիս մահից հետո տեղափոխվեց Մարզպանական Հայաստան և միանգամից էլ ակնառու դեր զբաղեցրեց Պարսից թագավորության ռազմական համակարգի մասը հանդիսացող Մարզպանական Հայաստանի ռազմական ենթահամակարգում նույնիսկ անկախ այն բանից, որ զբաղեցնում էր սպարապետի պաշտոնը: Հանդիսանալով քաջ և խիզախ մի զորական, ինչպես նաև՝ տաղանդավոր զորավար՝ Վարդան Մամիկոնյանը սկսած 432 թվականից ու մինչև իր մահը, ըստ Մեսրոպ Վայոցձորեցու և Վարդան Արևելցու արժեքավոր տեղեկությունների, 19 տարում ամենատարբեր մարտերում տարավ 42 հաղթանակ, ընդ որում, դրանց հիմնական մասը՝ հեփթաղների դեմ Պարսից թագավորության արևելքում մղվող պատերազմում: Այս առումով հատկանշական է, որ սպարապետ Վարդան Քաջ Մամիկոնյանի անառարկելի հեղինակությունն և դերը մեծ էր ոչ միայն բանակում, այլ նաև Մարզպանական ողջ Հայաստանում ու Բյուզանդական կայսրությունում:

Մեր կողմից դիտարկվող ժամանակահատվածում Մարզպանական Հայաստանում Բագրատունիները ներկայացված էին ի դեմս Սմբատ Բագրատունու (մոտ 388-440), որը հանդիսանում էր Արշակ IV-ի (378, 387-388` համիշխան, 378-387) դեմ պայքարած Վաղարշակ II-ի (378) կնոջ հայր Սահակ Բագրատունու որդին: Հետագայում Բագրատունիներին գլխավորեց Սմբատի որդի Տիրոցը (մոտ 440-450), ընդ որում Բագրատունի այս երկու իշխաններն էլ խիստ զգուշավոր և հավասարակշռված բնավորության տեր մարդիկ էին:

Դիտարկվող ժամանակաշրջանում Անդովկ Սյունու բուռն, հակասական ու երկարատև կառավարումից հետո դիրքերն այնուհանդերձ զգալիորեն ուժեղացրել էին նաև Սյունիները, որոնց գլուխ էր կանգնած Բաբիկ Սյունու որդի Վասակը (մոտ 410 - ուղ. 451), որը մրցակցային պայքարում կարողացել էր չեզոքացնել իր հորեղբայր Վաղինակին (մոտ 398-410): Վասակ Սյունին մեծ խելքի, եռանդի և կրթական զգալի մակարդակի տեր մի անձնավորություն էր, որին, սակայն, հաճախ պակասում էր իրական խորաթափանցությունը, ընդ որում վերջինս նաև թույլ էր բարոյական արգելակներից: Այս առումով ավելորդ չէ նշել, որ Վասակ Սյունին իրենից ներկայացնում է մեր պատմության, թերևս, հանիրավի ամենավիճահարույց համարված գործիչը, հանիրավի, որովհետև քաղաքական ու ռազմական դավաճանության մեջ ոչ մի վիճահարույց բան չկա և, առաջնորդվելով միայն ինչ-ինչ քաղաքական մղումներով, Սյունյաց այս իշխանի կերպարը արհեստականորեն բարձրացվել է վիճահարույցության մակարդակին, իսկ նրա գործողություններին էլ փորձ է կատարվել որոշակի արդարացումներ գտնել: Այսպես թե այնպես, սակայն մշտապես Մամիկոնյաններին ու Բագրատունիներին զիջող և դժվարությամբ Արծրունիների հետ մրցակցող Վասակին իր իշխանության օրոք հաջողվեց Մարզպանական Հայաստանում սեփական տոհմին առնվազն գոնե երրորդ տեղն ապահովել:

Մեհրուժան Արծրունու դավաճանական գործունեությունից հետո մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Մարզպանական Հայաստանում դիրքերի որոշակի անկում էին ապրել Արծրունիները: Հետագա տասնամյակներում, սակայն, Արծրունիներին մեծապես հաջողվել էր ամոքել կորուստները և այժմ Արծրունիների նախարարները Մարզպանական Հայաստանի այլ նախարարների շարքում դժվարությամբ վիճարկում էին երրորդ դիրքը Սյունիների հետ: Մեր կողմից դիտարկվող ժամանակահատվածում Արծրունիների գլուխն էր կանգնած եռանդուն, բայց բարոյական սկզբունքներից որոշակիորեն զուրկ Շավասպը (մոտ 440 - ուղ. 449)՝ Վասակ Սյունու, ըստ էության, տաղանդազուրկ կրկնօրինակը Արծրունիների տոհմում:

Մարզպանական Հայաստանի նախարարական ազդեցիկ տոհմերի հնգյակը եզրափակում էին Կամսարականները, որոնք գաղափարապես ամենամոտն էին կանգնած մարտաշունչ Մամիկոնյաններին: Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Կամսարականների գլուխ էին կանգնած Գազավոն Կամսարականի որդի Հրահատը (մոտ 425-430) և վերջինիս տղա Սպանդարատը (մոտ 430-445), ընդ որում նրան էլ հաջորդեց քննարկվող ժամանակաշրջանի ամենաակնառու Կամսարականն, ի դեմս Սպանդարատի որդի Արշավիրի (մոտ 445-465): Մարզպանական Հայաստանի այսպես կոչված երկրորդ էշելոնի տոհմերի շարքում պետք է մատնանշել ամենից առաջ Ամատունիներին, Խորխոռունիներին, Ռշտունիներին, Մոկացիներին, Գնունիներին, Անձևացիներին, Վարաժնունիներին, Քաջբերունիներին և այլոց: Սրանց քանակությունը, հզորության համեմատական անկման, անցնում էր 400-ը, և սրանք բոլորն այս կամ այն չափով գործում էին առաջատար տոհմերի հնգյակ քաղաքական նախասիրությունների համատեքստում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянское марзпанство: С Сасанидами но... против??!!
СообщениеДобавлено: 24 июн 2021, 14:14 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 31040
Откуда: Армения, Ереван
Очень примечательное свидетельство Абу Ханифа ад-Динавари про Мушега Храброго Мамиконяна и роль армян в составе Сасанидской державы. Эпизод относится к начальному периоду восстания Бахрама Чубина:

И потом Бахрам созвал к себе знатных людей царства и сказал: «Вам известно, какой тяжкий грех совершил Кисра, убив при помощи великих везиров своего отца. Он спасся бегством. Согласитесь ли вы на то, чтобы я занялся устройством этого государства, пока Шахрийар сын Хормуза достигнет совершеннолетия, и я передам управление ему?». Одна группа с этим согласилась, а другая его отвергла. В последней оказался Абу Мусил-армянин, который был из числа великих марзбанства. Он сказал Бахраму: «Эй, спахбед! Негоже тебе заниматься этим делом. Кисра, владетель царства и его наследник, жив». Бахрам сказал: «Кто недоволен, пусть уезжает из Мадаина. Ибо если в будущем я встречу хоть одну треть из тех, кто не согласен и остался в Мадаине, я им срублю головы!». Мусил-армянин выехал со своими единомышленниками, которых набралось до двадцати тысяч мужей. Они направились в Азербайджан и там остановились, ожидая прибытия Кисры из румской земли.

Интересно, что про "Мусил-армянина" подробные сведения дают уже армянские источники, при том они численность армянской конницы того периода тоже оценивают примерно столько...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 6 из 6   [ Сообщений: 80 ]
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5, 6



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB